Պիտակների պահոցները՝ մոխիր

Հող՝ սածիլներ աճեցնելու համար

hogh_satsilԲանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:
Սերմերը ցանելու համար նախատեսված հողախառնուրդ պատրաստելու համար վերցվում է՝
  • հող պարտեզից (2 բաժին);
  • կենսահումուս (1 բաժին);
  • տորֆ (1 բաժին);
  • ոչ փշատերեվ ծառի փայտի թեփ կամ գետի խոշոր ավազ (1 բաժին);
  • փայտի մոխիր (1լ հողախառնուրդին 1-1,5 ճաշի գդալ):
Սերմերը ցանելու համար նախատեսված, թե՛ պատրաստի գնված, թե՛ սեփական բաղադրիչներով պատրաստված հողախարնուրդը խորհուրդ է տրվում վարակազերծել:

Վարակազերծման ձևերից մեկը հողախառնուրդի սառեցումն է, բայց վարակազերծման 100 տոկոսանոց  երաշխիք այդ ձեվը չի ապահովում: Ավելի արդյունավետ է խառնուրդի ջերմային մշակումը: Մասնագետները խորհուրդ են տալիս

35-40 րոպե, եռացող ջրի գոլորշու վրա, մանր անցքերով փլավքամիկի կամ ցանցի մեջ շոգեխաշել հողախառնուրդը կամ եռման ջուր լցնել վրան: Ընդ որում, հիվանդությունների նախականխման համար եռման ջրին անհրաժեշտ է ավելացնել կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), (10 լիտր ջրին 3 գ) և լավ խառնել:

http://www.tmart.com/zc/product/product_info/iframe&products_id=339888&aid=78231&utm_source=saff&utm_medium=referral&utm_campaign=self http://www.tmart.com/zc/product/product_info/iframe&products_id=339886&aid=78231&utm_source=saff&utm_medium=referral&utm_campaign=self http://www.tmart.com/zc/product/product_info/iframe&products_id=272925&aid=78231&utm_source=saff&utm_medium=referral&utm_campaign=self

Մոխիրը պարտեզում

ashՄոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

 Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

Մոխիրը որպես պարարտանյութ

Մոխիր կարելի է խառնել պրակտիկորեն բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:
Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար
Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:
Մոխիրը սոխի համար
Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:
Մոխիրը կաղամբի համար
Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:
Մոխիրը պղպեղի և բադրիջանի համար
Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:
Մոխիրը ելակի համար
Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:
Մոխիրը շաղգամի համար
Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:
Մոխիրը վարունգի համար
Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:
Մոխիրը լոլիկի համար

Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

Մոխիրը կարտոֆիլի համար

Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

Մոխիրը բողկի համար

Կալիումով հողը հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

Մոխիրը կոմպոստի համար

Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորըդարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

Մոխիրի այլ կիրառումներ

Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը: Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; Այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: