Կարգերով պահոցներ՝ Լոբազգիներ

Սիսեռ

Սիսեռը (անգլ․՝ Chickpea կամ Garbanzo, ռուս․՝ Нут, լատ.՝ Cicer) լոբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 44 տեսակ։ Ցեղի միակ մշակովի տեսակը Սիսեռ սովորականն է (անգլ․՝ Chickpea, ռուս․՝ Нут бараний, Турецкий горох, լատ․՝ Cicer arietinum)։ Հայաստանում վայրի վիճակում աճում է 2 տեսակ՝ 

Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum). Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։

Բաց գրունտում սիսեռ աճեցնելը

Տեղը

Տեղը պետք է ամբողջ օրը արևի տակ լինի։ Սիսեռը կիսաստվերում էլ կաճի, բայց բերքը ավելի քիչ կլինի։ Հողը պետք է պարարտ լինի, փխրուն և ջրաթափանցիկ։ Մարգերը պետք է նախապես պարարտացնել հասուն կոմպոստով կամ լավ փտած գոմաղբով։ Պետք է խուսափել հողում ազոտի բարձր պարունակությունից՝ այն կհանգեցնի ոչ թե pat8i0ne8զարգացմանը, այլ կանաչ զանգվածի ավելացմանը։

Սիսեռի համար լավ հարևաններ են՝ կարտոֆիլը, վարունգը, եգիպտացորենը, ելակը, նեխուրը, ծիթրոնը։ Վատ հարևան է սխտորը։

Սկզբունքորեն, սիսեռ կարելի է աճեցնել նաև առնվազն 20 սմ խորությամբ ծաղկամանում։

Ցանելը

Սիսեռը զով եղանակի միամյա բույս է։ Բերքը հասունանում է մոտ 100 օրում։ Ցրտադիմացկուն է, բայց աճի համար օդի ջերմաստիճանի ամենահարմարավետ տիրույթը +21…+26 ° C է եւ երբ գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազում +18 ° C ից:

Բաց գրունտում սիսեռը ցանում են գարնանային վերջին ցրտահարության օրվանից 2-3 շաբաթ առաջ: Քանի որ սիսեռը բավականին երկար ժամանակ է հասունանում, ընդունված է շատ ավելի վաղ, տաք միջավայրում, տորֆից կամ թղթյա բաժակների մեջ սածիլներ աճեցնել, հետո, երբ օրերը տաքանան ու դրանք 7-10 սմ բարձրության հասած լինեն, տեղաթոխել բաց գրունտ։

Սերմերը ցանում են 4-5 սմ խորությամբ, միմյանցից 7-15 սմ հեռու։ Հետագայում ցանքը նոսրացնելով, պահում են 15 սմ հեռավորություն։ Նոսրացնելիս կտրում են հեռացվող բույսերի միայն վերգետնյա մասը՝ արմատների մնալը հողում օգտակար է։ Միջշարքային հեռավորությունը 45-61 սմ։ Ցանելուց առաջ սերմերը թրջել պետք չէ։ Ցանելուց հետո էլ շատ չեն ջրում՝ այնքան որ հողը խոնավանա։

Խնամքը

Ջրելն ու սնուցումը

Ցանված մարգերը պետք է մշտապես խոնավ պահել, մինչև ծիլերի երևալը։ Կանոնավոր պետք է ջրել սիսեռի ծաղկելու և պատրիճների ձևավորման շրջանում։ Պետք է խուսափել բույսը վերևից ջրելուց՝ թրջվելը կարող է ծաղիկների և պատրիճների թափվելու պատճառ դառնալ։ Երբ եղանակը տաքանա, խոնավությունը պահպանելու համար պետք է ցանքածածկել (մուլչապատել) բույսերը՝ եթե հնարավոր է, հնացած կոմպոստով։ Սիսեռը, ինչպես այլ լոբազգիներ, հողում ազոտ ֆիքսելու ունակություն ունի։

Բերքահավաքը

Ցանելուց մոտ 100 օր անց սիսեռը հասունանում է։ Հում ուտելու համար հատիկները հանում են դեռ չչորացած, մատղաշ պատրիճներից, իսկ չոր հատիկներ ստանալու համար սպասում են մինչև բույսի տերևները թոշմեն և դեղնաշագանակագույն դառնան, ինչից հետո կտրում են բույսի ողջ վերգետնյա մասը և դնում չորացման։ Չորացած հատիկները հավաքում են երբ պատրիճները չորանում ու բացվում են:

Սիսեռի սերմեր ծլեցնելը

Սիսեռի ծիլերն ունեն ընկույզի, թեթեւակի դառնություն ունեցող համ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր սպիտակուցներ, թաղանթանյութ (клетчатка),

միկրոտարրեր, կուտակված է B խմբի վիտամինների ողջ համալիրը , կան նաև A եւ P վիտամիններ, ֆոլիաթթու։ Շնորհիվ օգտակար նյութերի յուրահատուկ հարաբերակցության, սիսեռի ծիլերն ունեն ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն։ Սիսեռի ծիլերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում է երիկամների քարերի ոչնչացմանը եւ դուրսբերմանը:

Ուշադրություն

— Ծլեցնելու համար օգտագործեք միայն գնետիկ մոդիֆիկացիայի չենթարկված սոյա։
— Ծլեցնելու համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։
— Ուտում են միայն սոյայի սոյայի հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։

Ծլեցնելու համար՝
  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սիսեռի զանգվածն էականորեն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 4-5 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակի բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, լավ քամում են և դնում թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ օդափոխանակություն լինի։
  4. Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։

Սովորաբար, 2-3 օրվա ընթացցում սիսեռը ծլում է և պատրաստ է ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։

Պահպանման ժամկետը

Ծլած սիսեռը լվալուց և մի քիչ չորացնելուց հետո կարելի է մինչև 2 շաբաթ պահել սառնարանում։

Սիսեռի միկրոկանաչի աճեցնելը

Սիսեռի միկրոկանաչին ամենահեշտ աճեցվողներից է։ Աճում է շատ արագ, որոշ ժամանակ մթության մեջ պահելու կարիք չկա։ Մի խոսքով “ցանիր և մոռացիր” խմբի միկրոկանաչիներից է։ Բերքահավաքի համար պատրաստ է երբ հասնում է մոտ 4 սմ բարձրության:

ԹրջելըԱյո, 4-6 ժամ
Համը
Գույնը
Օգտակար նյութերըA և C վիտամիններ, կալցիում, երկաթ և ֆոսֆոր
ՀատկությունըՆպաստում է մարսողությանը, աջակցում է արյունաստեղծ գործունեությանը, նվազեցնում է արյան շաքարի մակարդակը եւ ամրացնում ոսկորները եւ նյարդերը:
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար)57-85 գրամ
Ծլելը1-3 օր
Մթության մեջ1-3 օր
Բերքահավաքը7-14 օրից
ՕգտագործելըԱղցանների, սմուզիների մեջ։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ
  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
  4. Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
  5. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  6. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  7. Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
  8. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  9. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  10. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  11. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  12. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։

Հղումներ

Ստվերադիմացկուն բանջարեղեն

Բանջարեղենի մեծ մասին 6-8 ժամ ուղիղ արեւի լույս է անհրաժեշտ։ Սակայն, կիսաստվերում (3-6 ժամ արեւի ուղիղ ճառագայթներ) բարեհաջող աճողներ էլ կան։ Ի դեպ, ոչ մի միրգ կամ բանջարեղեն չկա, որ նորմալ աճի լրիվ ստվերում։

Կիսաստվերում լավ աճող բանջարեղեն

  • Հազարը (lettuce), Ճարճրուկը (arugula), Գանգրակաղամբը (Քեյլը) (kale) և Բանջարը (Մանգոլդը), (swiss chard) լիովին կբավարարվեն օրական 3-4 ժամ լիարժեք արևի լույսով։ Ավելին, կեսօրի կիզիչ արևից պաշտպանված լինելը շատ օգտակար կլինի դրանց նուրբ տերևների համար։
  • Բրքուկը (Broccoli) և Սպանախը (spinach) նույպես լավ կաճեն կիսաստվերում։ Շոգ կլիմայում կիսաստվերը կզսպի դրանց ժամանակից շուտ ընձյուղվելուց։
  • Ճակնդեղը (Beets) և Բողկը (radishes) գուցե ավելի փոքր արմատապտուղներ ձևավորեն, բայց լավ կանաչ զանգված՝ տերևներ կաճեցնեն։  Կաղամբը (Cabbage) կիսաստվերում կաճի, բայց ամուր գլուխներ չի ձևավորի։
  • Համեմ, Մաղադանոս, Սխտոր, Կարտոֆիլ։
  • Այնտեղ, որտեղ արևը լուսավորում է առավոտյան, իսկ կեսօրից հետո ստվեր է, կարելի է փորձել Նեխուր (celery), Գազար (carrots), Վայրի գազար (Parsnips, Пастернак) և Լոբի (թուփ) (bush beans) աճեցնել։
  • Այնտեղ, որտեղ առավոտյան արև չկա, բայց լուսավոր է կեսօրից հետո, հարմար է մագլցող բանջարեղենի համար՝ Վարունգ (cucumber), Լոբի (pole beans), Ոլոռ (peas):

Մի քանի այլ ստվերադիմացկուն բույսեր

  • Հաղարջը (currants, смородина) եւ Փշահաղարջը (gooseberries, крыжовник) աճում և պտղաբերում են կիսաստվերում։ Կարելի է տնկել դրանք ցանկապատի կամ պատերի տակ՝ ճյուղերը լավ տարածելով, որ լույսը հասնի բույսի բոլոր տերևներին:
  • Մոշը (BlackBerry, ежевика) և Ազնվամորն (raspberries, малина) էլ կարող են աճել կիսաստվերում, սակայն մշտական արևը միանգամայն այլ որակ է ապահովում։
  • Խավարծիլի (Rhubarb, ревень) անունն արդեն հուշում է, որ կիսաստվերի բույս է։
  • Կիսաստվերին դիմացող Ելակի սորտեր էլ կան, օրինակ ամերիկյան “Alexandria” կամ ռուսական Дали, Мальга, Магнус, Флорин, Пандора, Зенкора, Эверли, Барон Солемахер, Летиция սորտերը;
  • Ինչ վերաբերում է ծառերին, ապա Տանձն ու Սալորը լավագույն ընտրությունն են։ Տանձն, իրոք, օրական ընդամենը մի քանի ժամ արեւի պահանջ ունի՝ ցանկալի է կեսօրին։ Սալորը կգեղեցկացնի լանդշաֆտը։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ տանձի եւ սալորի ծառերի շատ տեսակներին անհրաժեշտ են խաչաձեւ փոշոտում, այնպես որ, պետք կլինի մեկից ավելի ծառ տնկել:

5 խորհուրդ կիսաստվերում բույս աճեցնելու վերաբերյալ

  1. Բացի ամենաշոգից, ցանկացած այլ կլիմայում սերմերը սկզբում պետք է ցանել այգու առավել արեւոտ մասերում՝ թե անմիջապես հողի մեջ, թե՛ առանձին ծաղկամանում կամ այլ տարայում, ապա, պայծառ արևի տակ դրանց ծլելուց և մի քիչ մեծանալուց ու ամրանալուց հետո տեղափոխել կիսաստվերում աճելու։
  2. Պետք է փորձել ավելացնել տարբեր առարկաներից դեպի բույսերն արտացոլվող լույսը։ Օրինակ սպիտակ ներկել պատերը, ցանկապատն ու այլ առարկաներ։ Կարելի է հայելիներ տեղադրել կամ ալյումինե փայլաթիթեղ օգտագործել։
  3. Ստվերախիտ տեղերի հողը ուշ է տաքանում գարնանը և շուտ է սառչում աշնանը, ուստի տարատեսակ ծածկերով պետք է ձգտել երկարաձգել հողի՝ բույսերի աճի համար հարմարավետ ջերմաստիճանի պահպանման ժամկետը։
  4. Լորձնէակներն ու խխունջները հաճախ թաքնվում են հենց խոնավ, ստվերախիտ տեղերում, այնպես որ, այդ տեղերում պետք է գարեջրով թակարդներ դնել և հետաձգել մուլչապատումը մինչև տաքերն ընկնելը։
  5. Բույսերի միջև բավարար տարածք է պետք թողնել, որպեսզի միմյանց չստվերեն։

Հացհամեմ

Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,

կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonella gladiata), Հացհամեմ բարակ (Trigonella tenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonella astroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:

Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։

Այծառվույտ (Trigonella foenum-graecum)
Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea)

Ինչպես հացհամեմ աճեցնել

Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։

Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։

Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 — 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։

Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։

Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։

Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։

Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։

Հացհամեմի սերմերը

Թեյ հացհամեմի սերմերից

Օգտակարությունը

  • Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
  • Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
  • Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
  • Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
  • Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
  • Մեղմում է դաշտանային ցավերը;
  • Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
  • Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Հակացուցումներ

Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։

Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։

Ամեն դեպքում

Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ինչպես պատրաստել

  • Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
  • Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
  • Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։

Հացհամեմի սերմեր ծլեցնելը

Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։

Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։

Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝

  • Ճարպեր՝ 6,4 գ;
  • Սպիտակուցներ՝ 23 գ;
  • Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;

Հանքանյութերի պարունակությունը՝

  • Կալիում՝ 770 մգ;
  • Կրածին՝ 176 մգ;
  • Մագնիում՝ 191 մգ;
  • Երկաթ՝ 33,5 մգ;
  • Ֆոսֆոր՝ 296 մգ;
  • Նատրիում՝ 67 մգ;
  • Ցինկ՝ 2,5 մգ։

Վիտամինների պարունակությունը՝

  • С՝ 3 մգ;
  • В1՝ 0,32 մգ;
  • В2՝ 0,3 մգ;
  • В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
  • РР՝ 1,6 մգ։

Ինչպես ծլեցնել

  • Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
  • Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
  • Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
  • Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
  • Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
  • Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։

Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։

Հացհամեմի միկրոկանաչի

Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի

բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։

Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին

  • Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
  • Պատրաստում են հողախառնուրդ՝
    • այգու հող՝ 50%;
    • կոմպոստ՝ 30%;
    • ավազ՝ 20%:
    • Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
  • Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
  • Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
  • Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։

Հղումներ

Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի

Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:

Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:

Չամանի սերմերի օգուտը

1. Մարսողություն

Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:

2. Շաքարային դիաբետ

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:

3. Առողջ մաշկ

Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:

4. Խոլեստերինի հսկողություն

Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:

5. Շնչուղիների հիվանդություն

Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:

6. Կանացի առողջություն

Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):

Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am

Արախիս

Արախիսը կամ գետնընկույզը (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis hypogaea) լոբազգիների ընտանիքին պատկանող, 25-40 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որը լայնորեն մշակվում է իր արժեքավոր պտղի՝ գետնի տակ գոյացող գետնընկույզի համար։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, սակայն այժմ տարածված է ողջ աշխարհում։

Արախիսը սիրում է ջերմություն, արև և չափավոր խոնավություն: Կախված տեսակից և եղանակային պայմաններից, արախիսի հասունացման շրջանը՝ տնկելուց մինչ բերքահավաքը, տևում է 120-160 օր:

Ինչպես արախիս աճեցնել ու բերք ստանալ

Որտեղ կարելի է աճեցնել

Արախիս աճեցնելու համար պետք է ընտրել օրվա ընթացքում առնվազն 8 ժամ արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող վայր՝ շատ փխրուն, պարարտ և լավ դրենաժ ունեցող հող։ Եթե առկա հողը կարծր է, խիստ կավային է, այն փխրեցնելու համար, պետք է դրա հետ խառնել կոմպոստ, տերևային հումուս և/կամ ավազ:

Սերմերի նախապատրաստում

Արախիսի 1 բաժակ հասուն, հում, խոշոր պտուղները պետք է գոլ ջրով մանրակրկիտ լվանալ, տեղավորել մեծ բանկայի մեջ ու վրան լցնել 3 բաժակ սառը ջուր։ Թողնել այդպես մնա մոտ 12 ժամ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մոտ 21 ° C ջերմաստիճան միջավայրում, օդփոխվող տարածքում։

Այնուհետև պետք է ողողել և չորացնել սերմերը։ Եվս 12 ժամ անց պետք է կրկնել թրջելու ընթացակարգը: Երրորդ անգամ, նույն ձևով թրջել-չորացնելուց հետո սերմերը կսկսեն ծլել:

Ցանելը

Ծլած սերմերը կարելի է ցանել բաց գրունտում կամ որպես սածիլ աճեցնել։ Ժամանակ շահելու համար ճիշտ կլինի ցրտերն անցնելու ժամկետից մոտ 30 օր շուտ սերմերը ցանել տորֆից բաժակների մեջ և սենյակային կամ ջերմոցային պայմաններում սածիլներ աճեցնել, իսկ երբ բաց գրունտի ջերմությունը հասնի 18,5°C, պատրաստի սածիլներն իրենց բաժակներով տնկել մշտական տեղում։

Բաց գրունտում ցանելիս, 2-3 սերմեր թաղում են 5-7 սմ խորությամբ փոսիկների մեջ՝ 2-3 սմ խորությամբ։

Սերմերը պետք է լինեն միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա, իսկ հետագայում տնկարկը նոսրացնում են այնպես, որպեսզի բույսերի միջև 45-46 սմ ազատ տարածք լինի:

Հետագա խնամքը

Արախիսը, ցանելուց 30-ից 40 օր հետո ծաղկում է փոքրիկ դեղին ծաղիկներով: Յուրաքանչյուր ծաղկից դեպի գետին աճում է շյուղ, որը մտնում է հողի մեջ՝ այնտեղ, պատիճի մեջ, արախիսի նոր պտուղներ ձևավորելու համար։

Երբ թուփը մոտ 30 սմ բարձրության է հասնում, բույսի բնի շուրջը 3-4 սմ բուկլից պետք է արվի։ Հետագայում բուկլից է արվում ամեն ջրելուց հետո։

Ճիշտ ջրելը արախիսի հաջող աճեցման բանալին է: Տնկելուց հետո սերմերը և երիտասարդ բույսերը պետք է խոնավության մեջ պահել մինչև բողբոջելը: Այդ ժամանակից մինչև ծաղկելը, բույսերին ամեն շաբաթ անհրաժեշտ է մոտ 2,5 սմ տեղումներ՝ անձրևի կամ ջրելու միջոցով:

Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց։

Քանի որ արախիսի արմատները մակերեսային են, հայտնվող մոլախոտերը պետք է ձեռքով հեռացնել: Երբ ծաղիկներից իջնող շյուղերը սկսում են աճել, բույսի շուրջը, խոնավությունը պահպանելու և մոլախոտերը նվազեցնելու համար, 2-5 սմ բարձրությամբ ցանկածածկ են փռում։

Բերքահավաքը

Երբ արախիսի սաղարթը սկսում է դեղնել, բույսի տակի հողը փոցխով կամ բահով զգուշորեն բացում ու թուլացնում են: Ձեռքով քաշում հանում են բույսն իր արմատներով ու պատիճներով, թափահարելով ազատում են հողից և գլխիվայր թողնում են գետնին, որպեսզի շյուղերի ծայրին կպած պատիճները մոտ մեկ շաբաթ չորանան։ Անձրևային եղանակի դեպքում չորացումը կազմակերպվում է այլ տեղում՝ ծածկի տակ։

Չորացման առաջին շրջանից հետո արախիսի պատիճները առանձնացնում են շյուղերից և մեկ շերտով փռում սառը, չոր տեղում՝ ևս երկու-երեք շաբաթ չորանալու համար: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պատիճների վիճակը՝ համոզվելու համար, որ բորբոս չկա: Բորբոսնած պտուղները հեռացնում են, դրանք ուտելի չեն, բորբոսը կարող է թունավոր լինել:

Չորացման երկրորդ շրջանից հետո արախիսի պատիճները կարող են կճպվել և պտուղները բովվել կամ իրենց պատյաններում մի քանի ամիս պահվել ցանցից տոպրակի մեջ, զով, չոր տեղում կախված:

Տանը, ծաղկամանի մեջ աճեցնելը

Տանը արախիս աճեցնելու առավել բարենպաստ տեղը հարավ կամ արեւելք նայող պատուհանի գոգն է: Այլ տեղում անհրաժեշտ կլինի լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել։

Ծաղկամանը պետք է ունենա 30-40 սմ տրամագիծ և առնվազն 30 սմ խորություն։

Հողախառնուրդը կազմում են ավազի և փտած գոմաղբի հավասար մասերից։ Այն պետք է չեզոքին մոտ թթվայնություն ունենա (pH 6 – 6.5)։

Աճի համար օդի հարմարավետ ջերմաստիճանը + 20․․․+27°C է: +35°C-ից բարձր և +15°C-ից ցածր լինելը կարող է հանգեցնել բույսի մահվանը:

Ամռանը խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան, սենյակային ջերմաստիճանի ջրով ցողել բույսը։ Յուրաքանչյուր ցողելուց հետո հողը պետք է փխրեցվի, որպեսզի թթվածնով հագեցած լինի:

Հղումներ

Վիգնա

Վիգնան (անգլ․՝ Vígna, ռուս․՝ Вигна, լատ․՝ Vígna) լոբազգիների ընտանիքի ծաղկող խոտաբույսերի ցեղ է։ Որպես վիգնայի հայրենիք տեղորոշվում են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը։

Ցեղի ամենատարածված ներկայացուցիչներն են՝ Վիգնա չինականը (անգլ․՝ Cowpea , ռուս․՝ Коровий горох , լատ․՝ Vīgna unguiculata ), a subspecies of the black eyed peas ( Black-eyed pea ), Մաշը (անգլ․՝ Mung bean կամ Maash, ռուս․՝ Маш , լատ․՝ Vigna radiata ), Ուրդը (անգլ․՝ Vigna mungo, ռուս․՝ Урд, լատ․՝ Vígna mungo ), Աձուկին (անգլ․՝ Adzuki bean, ռուս․՝ Адзуки, լատ․՝ Vigna angularis):

Unguiculata vine

Մաշ (Vigna radiata)

Աձուկի (Vigna angularis)

Վիգնայի ծլեցված սերմերը

Վիգնա ծլեցնելը շատ հեշտ է, իսկ ուտելը՝ օգտակար։ Այն հարուստ աղբյուր է բուսական սպիտակուցների (20% -40%), ամինաթթուների, դանդաղ կլանվող ածխաջրերի,

որոնք, ուղեղի լավ աշխատանքի համար գլյուկոզա են ապահովում, ճարպեր, վիտամին C, B խմբի վիտամիններ, պրովիտամին А։ Ծլեցված մաշը բուսական սպիտակուցի հիմնական աղբյուրներից է այուրվեդիկ բուսակերության համակարգում։ Ի տարբերություն այլ լոբազգիների, մաշը չի խթանում գազագոյացումը, չի փքում որովայնը։

Ծլեցնելը
  1. Պետք է նկատի ունենալ, որ թրջելուց հետո վիգնայի զանգվածը կավելանա 3-4 անգամ։ Սերմերի առանձնացված խմբաքանակը լավ լվանում են, իսկ վնասված հատիկները հեռացնում։
  2. Այնուհետեւ դրանք լցնում են բանկայի կամ այլ՝ ապակյա/կերամիկական ամանի մեջ: Թրջելու համար վրան լցնում են մաշի ծավալից 2-3 անգամ ավելի շատ ջուր (1 բաժակ մաշին՝ 2-3 բաժակ ջուր), լավ խառնում են և այդպես թողնում են 8-12 ժամ։ Եթե թրջելուց հետո որոշ սերմեր մնում են կարծր, ապա դրանք պետք է հեռացնել: Պինդ սերմերը հեշտ է հայտնաբերել, քանի որ դրանք էականորեն փոքր են ջրից ուռած սերմերից։
  3. Թրջելուց հետո ջուրը թափում են (քանի որ այդ ջուրը պարունակում է սննդարար նյութեր, ապա այն կարող է հաջողությամբ օգտագործվել սենյակային բույսերը ջրելու համար): Այնուհետև սերմերը լավ լվանում են հոսող ջրի տակ, քամում են ու նորից լցնում բանկայի մեջ ու դնում արեւի ուղիղ ճառագայթներից հեռու՝ օդի սենյակային ջերմաստիճանում:
  4. Վրան նորից ջուր են լցնում, բայց այս անգամ քիչ՝ այնքան որ միայն ծածկի սերմերը։
  5. Սովորաբար, կախված օդի ջերմաստիճանից և սերմերի թարմությունից, 1-2 օր անց ծլեցված մաշը պատրաստ է լինում։ Եթե ավել երկար ծիլեր են պետք, ապա յուրաքանչյուր 8-12 ժամը մեկ կրկնում են 3-4 կետերը։

Ծլեցված վիգնայի կանաչ կլեպները կարելի է մաքրել։ Կլեպը դուրս կգա ջրի երեսին եթե խոր ամանի մեջ լվալ սերմերը հոսող ջրի տակ։ Լվալուց հետո, եթե ծլեցված վիգնան որոշ ժամանակ սառնարանում պահելու մտադրություն կա, պետք է մի փոքր չորացնել:

Ծլեցված վիգնան սառնարանում, սննդի փակ տուփի կամ բանկայի մեջ, կարող է պահվել 2-4 շաբաթ։

Վիգնայի միկրոկանաչի աճեցնելը

Վիգնայի միկրոկանաչին ավելի ճիշտ կլինի անվանել լավ երկարացված ծիլեր։ Աճեցնողների մեծ մասը նկարում պատկերված վիճակում են բերքահավաքն անում։ Սակայն կան նաև մինչև 2 տերև աճեցնողներ։

Միկրոկանաչի աճեցնելու համար, սկզբում կատարվում են ծլեցնելու համար վերը նկարագրված բոլոր քայլերը։ Այնուհետև ծլած սերմերը տեղափոխում են հետագա աճի համար նախատեսված հիմքի վրա, որը կարող է լինել՝

  • մի քանի տակ ծալված անձեռոցիկ կամ զուգարանի թուղթ,
  • մի քանի տակ ծալված մարլա,
  • կոկոսի կլեպի սուբստրատ,
  • հող։

Աճեցման հիմքը լավ խոնավացնում են, ծլած սերմերը հավասարապես բաշխում են հիմքի ողջ մակերեսով և, լավ շփում ապահովելու համար, զգուշորեն սեղմում են հիմքին։

Սանքը կանոնավոր կերպով ջրում են, այն կարելի է տեղադրել թե՛ լուսավոր տեղում, թե՛ խավարում և ստանալ տարբեր գունահամային հատկություններով միկրոկանաչի։

Բերքահավաքի համար միկրոկանաչին պատրաստ է լինում 6-8 օր անց։ Միկրոկանաչու արմատները կտրում և թափում են, մնացած զանգվածը օգտագործելուց առաջ լավ լվանում են։

Վիգնայի միկրոկանաչին, առանձին կամ այլ ուտեստների հետ, ուտում են հում կամ, ինչը կապահովագրի տարբեր վարակներից, 30-60 վայրկյան եռման ջրի մեջ ըկղմելուց հետո։

Նկարում՝ միկրոկանաչին ոստրեյի սոուսով։

Հղումներ

Միկրոկանաչի․ Ի՞նչ աճեցնել․ օգուտն ու վնասը

Միկրոկանաչեղեն (անգլ․՝ Microgreens, ռուս․՝ Микрозелень) են անվանում տարատեսակ բանջարեղենի և կանաչեղենի 2,5–7,5 սմ բարձրությամբ, մատղաշ ծիլերը։ Դրանք ունենում են նուրբ, անուշ համ ու հոտ և, ըստ էության վիտամինների գանձանակ են։

Փոքրիկ, մատղաշ ծիլերն աճեցվում են հատուկ պայմաններում, դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և այլն:

Առանձին կամ այլ ուտեստների հետ միկրոկանաչի ուտելը ամրացնում է մարդու օրգանիզմը, կենսական էներգիա է տալիս և օգնում է մաքրել մարմինը:

Երբեմն միկրոկանաչեղենը շփոթում են ծլեցրած սերմերի հետ, որոնք նույնպես շատ օգտակար են: Իրականում դրանք տարբեր զարգացման աստիճանում գտնվող բույսեր են: Միկրոկանաչիները բույսերի զարգացման այն փուլում են, երբ հայտնվում են առաջին երկու տերևները՝ շաքիլատերևները:

Միկրոկանաչիներն աճում են առանց որևէ պարարտանյութի կամ աճի խթանիչի: Սերմերի միջի սննդանյութերը բավարար են դրանց աճի համար: Այդպիսով, արդյունքում առաջացած միկրոկանաչեղենը էկոլոգիապես մաքուր է և օրգանական։ Աճի այդ կարճ ժամանակահատվածում դրանք չեն հասցնում նաև օդից վնասակար նյութեր կուտակել։

Միկրոկանաչիները շատ հարուստ են լինում բետա-կարոտինով: Դրա օգտակար հատկությունների մասին կարելի է երկար գրել, բայց գլխավորն այն է, որ այն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պաշտպանելով մաշկը, մազերը և եղունգները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից:
 Կանաչ ծիլերը պարունակում են շատ բուսական սպիտակուցներ, վիտամիններ (C, B, K, E), կարոտինոիդներ, հանքային նյութեր և այլ օգտակար տարրեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ, ծծումբ), ինչպես նաև եթերայուղեր: Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:
 Ֆոլաթթուն անհրաժեշտ է արյան նոր բջիջների ձևավորման համար, ինչը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր պատրաստվում են հղիանալ: Վիտամին C-ն լավագույն հակաօքսիդիչն է: Կարոտինոիդները նպաստում են ավելի լավ իմունային ֆունկցիային: Ռուտինը կանխում է տրոմբի առաջացումը և ունի հակաբորբոքային ազդեցություն: Քլորոֆիլը հայտնի հակաօքսիդիչ է՝ հակաուռուցքային հատկություններով:
 Միկրոկանաչեղենի կանոնավոր օգտագործման դեպքում դուք կարող եք բարելավել սրտանոթային, մարսողական, նյարդային, վերարտադրողական և էնդոկրին համակարգերի աշխատանքը: Այս հրաշք ծիլերը երկարացնում են երիտասարդությունը, բարելավում են մաշկի, եղունգների և մազերի վիճակը ու, միաժամանակ, դիետիկ սնունդ են՝ նվազագույն կալորիականությամբ։

Որպես միկրոկանաչի աճեցվող տարածված բույսերի ցանկ

  • Աշորա (Rye, Рожь, Secale cereale):
  • Անանուխ (Mint, Мята)
  • Անիսոն (Anise, Анис):
  • Առվույտ (Alfalfa, Medick, Люцерна): Խրթխրթան և թարմ միկրո կանաչի է, այգուց նոր քաղած վարունգի համ ունի: Օգտակար է երկաթի պակաս ունեցողների համար: Պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ինչպես նաև C, K, A, E վիտամիններ: Անուշահոտ հավելում է ձկնեղենի, ձվի, աղցանների և նախուտեստների համար:
  • Ավելուկ (Sorrel, Щавель):
  • Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник) Արեւածաղկի սերմերի համով, խրթխրթան և հյութալի միկրոկանաչի է ստացվում: Շատ օգտակար է, քանի որ պարունակում է յոդ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում և ցինկ, ինչպես նաև E և K վիտամիններ, ֆոլաթթու: Օգնում է պայքարել հոդացավերի դեմ և օգտակար է թթու-հիմնային հաշվեկշիռը կարգավորելու համար: Կարող է մատուցվել մսով և բանջարեղենով ուտեստների հետ:
  • Բազուկ (Beet, Свёкла): Մուգ կանաչ տերևներով հյութալի կարմիր ծիլերը կզարդարեն ապուրները, աղցանները կամ բուտերբրոդները: Մի փոքր քաղցր են, համը հիշեցնում է բազուկի համը: Օգտակար է իր՝ օրգանիզմի տոնուսը բարձրացնող և իմունային համակարգը ամրապնդող հատկությամբ:
  • Բակլա (Fava beans, Боб садовый):
  • Բանջար (Chard, Мангольд): Անուշ բույրով միկրոկանաչին ունի մորեգույն ցողուններ և վառ կանաչ տերևներ: Տեսքի շնորհիվ այն ռեստորանային ուտեստներ զարդարելու առաջատարներից է: Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
  • Բոկ-չոյ (Bok-choy, Бок-чой)/Պակ չոյ։ Միկրոկանաչին մի քանի անգամ ավելի օգտակար է, քան հասուն բույսը: Առավելագույն օգուտ քաղելու համար, պետք է ուտել թարմ աղցանների, բուտերբրոդների, սմուզիների մեջ կամ որպես մսով և ձկով ուտեստների զարդարանք:
  • Բորաժ (Borage, Огуречная трава): Միկրոկանաչին թարմ վարունգի համ ու հոտ ունի: Ուժի աղբյուր է, օգնում է թեթեւացնել սթրեսը, արագացնում է նյութափոխանակությունը և նույնիսկ ամրացնում է իմունային համակարգը։ Հիանալի կլրացնի թարմ բանջարեղենով աղցանը:
  • Բողկ (Garden radish, Редис): Միկրոկանաչին մի փոքր խրթխրթան է ու կծու՝ նման է բուն բուսական արմատին: Կատարյալ համեմունք է աղցանների և մսով ուտեստների համար: Օգտակար է մարսողությունը բարելավելու համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պարունակում է հանքանյութեր, միկրոտարրեր և եթերայուղեր:
  • Բրյուսելյան կաղամբ (Brussels sprout, Брюссельская капуста):
  • Բրոկոլի (Broccoli, Брокколи): Հիանալի բուժիչ և հակաքաղցկեղային հատկություններ ունի: Խրթխրթան միկրոկանաչիները մեղմ համ ունեն և թեթև դառնություն: Լավ համակցվում է բանջարեղենային աղցանների, ապուրների և, որպես խավարտ, մսի կամ ձկան հետ:
  • Գազար (Carrot, Морковь) Այո, գազարի սերմից էլ է միկրոկանաչի աճում և դրանք հինգ անգամ ավելի շատ վիտամին C են պարունակում, քան գազարը, բացի այդ, շատ կալիում և կալցիում է պարունակում: Ունի քաղցր գազարի համ և մեղմ հոտ: Օգտագործվում է որպես կանաչի, ավելացվում է աղցաններին, բրնձին և ձկնեղենին, լավ է համակցվում սոուսների հետ:
  • Գանգրակաղամբ (Kale, Кале): Միկրոկանաչին պարունակում է հսկայական քանակությամբ շատ արժեքավոր վիտամիններ և հանքանյութեր: Առանց ջերմային մշակման, օգտագործվում է աղցանների և կոկտեյլների մեջ: Համը լավ համադրվում է թարմ բանջարեղենի և խոտաբույսերի հետ:
  • Գարի (Barley, Ячмень):
  • Գոնգեղ (Rutabaga, Брюква):
  • Դայկոն (Daikon, Дайкон). Բողկի տեսակ է։ Պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն անհրաժեշտ է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման, մաշկի վիճակի բարելավման և մազերի աճի համար: Կծու համի և խրթխրթան հյուսվածքի շնորհիվ, լավ է համակցվում ապուրների հետ:
  • Դանդուռ (Purslane, Портулак):
  • Եգիպտացորեն (Maize, Кукуруза): Պայծառ, դեղին ծիլերը հաճելի քաղցր համ ունեն․ կզարդարեն ցանկացած ուտեստ: Արմատներին մոտ գտնվող մասում ծիլերը խրթխրթան են և դառնաքաղցրահամ: Պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Հարմար է տարբեր աղցանների և նախուտեստների համար։
  • Եղեսպակ (Sage, Шалфей):
  • Եղերդ (Chicory, Цикорий):
  • Եղերդ աղցանի (Endive, Эндивий, Цикорий салатный):
  • Երեքնուկ (Clover, Клевер): Միկրոկանաչին հարուստ է սպիտակուցներով, A, B, C, E, K վիտամիններով և այլ օգտակար տարրերով: Օգնում է օրգանիզմին հիվանդությունից հետո արագ վերականգնվել, հեռացնում է տոքսինները և մաքրում է արյունը: Ավելացվում է վինեգրետներին և կերակրալցուկներին:
  • Թարխուն (Tarragon, Эстрагон):
  • Թրթնջուկ (Dock, Щавель): Նուրբ, լիմոնի համ հիշեցնող, թթվաշ տերեւներ ունի։ Միկրոկանաչին հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Շատ լավ բարձրացնում է տոնուսը, լավ համադրվում է ձվով ուտեստների, պանրի, աղցանների և սոուսների հետ:
  • Խատուտիկ (Dandelian, Одуванчик):
  • Խնկածաղիկ (Oregano, Орегано):
  • Ծաղկակաղամբ (Cauliflower, Цветная капуста):
  • Ծնեբեկ (Asparagus, Спаржа):
  • Ծոթոր (Thyme, Тимьян):
  • Կաթնափուշ (Milk thistle, Расторопша, Silybum): Եվս մեկ սուպեր սնունդի աղբյուր, որը դեռ չի ստացել իր արժանի ժողովրդականությունը: Ի վիճակի է հեռացնել տոքսինները լյարդից, պաշտպանել քաղցկեղի զարգացումից, վերահսկել արյան շաքարը և իջեցնել խոլեստերինը: Կանխում է երիկամների և լեղապարկի քարերի ձեւավորումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, բարելավում է ուղեղի աշխատանքը:
  • Կաղամբ կարմիր (Red cabbage, Капуста красная): Միկրոկանաչի նուրբ, կարմիր ծիլերը հենց կաղամբի համ ունեն։ Կարմիր կաղամբից աճեցվածը մի քանի անգամ ավելի կարոտին և վիտամին C է պարունակում, քան սպիտակ կաղամբինը: Օգտակար է մարսողության համար և օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Լավ է համակցվում ցանկացած աղցանի հետ:
  • Կաղամբ սավոյան (Savoy cabbage, Капуста савойская): Արժեքավոր դիետիկ սնունդ է: Միկրոկ, անաչին հարուստ է հակաօքսիդիչներով և այլ օգտակար հատկություններով: Այն ունի մեղմ համ ու հոտ: Օգտագործվում է աղցանների, ապուրների և բուտերբրոդների մեջ: Հիանալի խավարտ կամ զարդարանք է մսով ճաշատեսակների համար:
  • Կանեփ (Hemp, Конопля): Բարձրարժեք բուսական սպիտակուցների մեծ պաշար ունի, հարուստ անփոխարինելի ամինաթթուներով։ Ունի հակաբորբոքային, մանրեասպան, մակաբույծասպան հատկություն։ Կանխարգելում է տրոմբոզի, ուռուցքների առաջացումը, կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և էլի շատ բաներ։
  • Կերբելուկ մոմատերև (Chervil, Кервель): Հոտավետ բույս է, որը աճեցվում է ոչ միայն խոհարարական, այլ նաև բժշկական նպատակներով: Միկրոկանաչիները օժտված են կծու համով և անիսոնի բույրով: Հիանալի լրացնում է սոուսները, ապուրները, ձուն, կարտոֆիլը, ձկնամթերքը և թռչնամիսը:
  • Կոլրաբի (Kohlrabi, Кольраби): Այս կաղամբին, վիտամին C-ի մեծ պարունակության համար, կոչում են «հյուսիսային կիտրոն»: Շատ գեղեցիկ ծիլեր ունի՝ մանուշակագույն ցողուն և կանաչ տերևներ, այդ պատճառով շատ պոպուլյար է ռեստորաններում: Բույրը նման է շաղգամի բույրին, բայց մի փոքր ավելի մեղմ է և քաղցրահամ է: Զուգորդում են մսի և բուսակերների համար ուտեստներ հետ:
  • Կոտեմ (Garden cress, Кресс-салат): Յուրահատուկ հոտով և մանանեխի կծվությամբ միկրոկանաչիները լավ հավելում են խավարտի, սոուսների և աղցանների համար: Շատ արագ է աճում՝ ցանելուց 5 օր անց կարելի է կտրել: Հարուստ է կարոտինով, B խմբի վիտամիններով, երկաթով և մագնեզիումով: Բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգնում է անքնության դեպքում, կարգավորում է արյան ճնշումը:
  • Կորեկ (Millet, Просо):
  • Կտավատ (Flax, Лён): Միկրոկանաչին չեզոք համ ունի` մի փոքր ընկույզային երանգով: Օգտագործվում է առողջությանը, երիտասարդությանը և գեղեցկությանը օժանդակելու, ինչպես նաև քաշը նվազեցնելու համար: Պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք հատկապես օգտակար են երեխաների և կանանց համար:
  • Կունջութ (Sesame, Кунжут):
  • Հազար (Lettuce, Латук): Առողջ սննդի և դիետայի հրաշալի տարր է: Ի տարբերություն հասուն բույսի, մատղաշ, հյութեղ տերևների համն ավելի նուրբ է: Հարմար է բուտերբրոդների, բանջարեղենային սմուզիների և ձկնային ճաշատեսակների համար:
  • Հաճար (Farro, Полба): Բարելավում է սրտի, արյան անոթների աշխատանքը, մարսողությունը, իմունիտետը և վերարտադրողական համակարգը: Այժմ հաճարը սկսել է հաճախակի հայտնվել առաջատար սննդաբանների առողջ սննդի առաջարկություններում:
  • Համեմ (Coriander, Cilantro, Кориандр): Ունի ընդգծված կծու համ և համեմունքային բուրմունք: Հիանալի լրացնում է մսային, հատկապես մանղալի վրա խորոված ուտեստները: Շատ օգտակար է սրտի և արյան անոթների աշխատանքի համար: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր և կալիում:
  • Հավակատար (Amaranth, Амарант): Կարմրավարդագույն տերևներով կանաչի՝ ընկույզի նրբերանգային համով: Հավակատարի միկրոկանաչին հարուստ է վիտամիններով: Օգտագործվում է աղցաններ պատրաստելիս, հարմար է սմուզիներ պատրաստելու համար:
  • Հացհամեմ (Fenugreek, Пажитник, Trigonella): Շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։
  • Հնդկացորեն կանաչ (Green Buckwheat, Гречка зеленая): Միկրոկանաչի աճեցնելու համար ամենատարածված մշակաբույսերից մեկն է: Ի վիճակի է ամրացնել իմունիտետը, բարելավել մարսողական տրակտի աշխատանքը և օրգանիզմին մատակարարել օգտակար սննդանյութերով: Ավելացվում է բանջարեղենային կոկտեյլներին, աղցաններին, պատրաստվում է բուսական կաթնաշոռ:
  • Հնդկոտեմ (Nasturtium, Настурция) Հայտնի ծաղիկ է, բայց քչերը գիտեն, որ դրա ծիլերը շատ օգտակար են: Միկրոկանաչին շատ հաճելի հոտ և սուր համ ունի, որը նման է մանանեխի կամ կոտեմի համին: Ավելացվում են պանիրներին, բանջարեղենային աղցաններին և ձվով ուտեստներին:
  • Հոռոմ-սամիթ (Fennel, Фенхель): Միկրոկանաչին ունի շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, քան հասուն բույսը: Հարմար է միսի, ձկնեղենի հետ, կարող է լինել ապուրների հիմնական բաղադրիչ: Կանոնավոր օգտագործելը բարելավում է նյարդային համակարգի վիճակը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը և օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը:
  • Ճարճրուկ (Rocket salad կամ Arugula, Руккола)։ Օգտակար է իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ պարունակում է ասկորբինաթթու: Թեթևակի դառնահամ է, ուստի հարմար է մսով և ձկով ուտեստների համար՝ հատկապես սոուսների մեջ:
  • Մաղադանոս (Parsley, Петрушка): Ներդաշնակորեն համատեղում է բոլոր այն վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պայքարում են ալերգիայի, հիպերտոնիայի և տարբեր բորբոքումների դեմ: Օգտակար է ոսկրային հյուսվածքների և իմունային համակարգի ամրապնդման համար: Միկրոկանաչին ավելի նուրբ ու բուրավետ է, քան հասուն մաղադանոսը: Կարելի է ավելացնել ապուրների, բանջարեղենի և մսով ուտեստների մեջ:
  • Մանանեխ (Mustard, Горчица) Միկրոկանաչին սուր, կծու համ ունի: Հարմար է ձկնային ուտեստների և աղցանների համար: Մանանեխի միկրոկանաչին բարերար ազդեցություն է թողնում արյան անոթների վրա, բարելավում է արյան շրջանառությունը և ախորժակը:
  • Մեղվախոտ կամ Պատրինջ դեղատու (Lemon balm, Мелисса, Melissa officinalis):
  • Միզունա (Mizuna, Мизуна): Բուրավետ տերևներով ծիլեր, որոնք կարող են օգտագործվել աղցանների, բուտերբրոդների կամ խավարտների համը լավացնելու համար: Կարգավորում է մարմնի ջրային հաշվեկշիռը և մաքրում է անոթների պատերը:
  • Նեխուր (Celery, Сельдерей): Միկրոկանաչին ավելի շատ կալցիում, կալիում և վիտամին C է պարունակում, քան հասուն նեխուրի ցողուններն ու արմատները: Ունի աղի-քաղցր, թանձր համ: Լավ է վինեգրետի, բուտերբրոդների, ապուրների և շոգեխաշելու համար:
  • Շաղգամ (Turnip, Турнепс): Միկրոկանաչին հաճելի, մի փոքր կծու համ ունի: Հիանալի զարդ է տարբեր խավարտների, մակարոնեղենի, սոուսների, շոգեխաշած ուտեստների ու մսերի համար: Կարելի է ավելացնել նաև բանջարեղենային աղցաններին, ապուրներին և բուտերբրոդներին: Առողջարար է և վիտամինների լավ աղբյուր է։
  • Ոլոռ (Pea, Горох): Միկրոկանաչին մի փոքր քաղցրահամ է, ունի ընկույզի երանգ և հիշեցնում է մատղաշ կանաչ ոլոռի համը: Ուտելի են և՛ տերևները, և՛ ցողունները, և՛ բեղիկները: Պարունակում է թաղանթանյութ, սպիտակուցներ, բարդ ածխաջրեր: Իր խրթխրթան հյուսվածքի շնորհիվ այն լավ համադրվում է թարմ բանջարեղենի հետ և հիանալի զարդարանք է բանջարեղենային ապուրների համար:
  • Ոսպ (Lentil, Чечевица): Համեղ միկրոկանաչի է, օգտակար միկրոտարրերի յուրահատուկ հավաքածու (մագնեզիում, երկաթ և այլն): Խթանում է արյան շրջանառությունը և մաքրում անոթների պատերը: Հարմար է տաք և սառը ուտեստների համար։
  • Չիա (Chia, Чиа):
  • Պերիլա [Շիսո] (Shiso, Perilla, Перилла, Perilla frutescens):
  • Պրաս (Leek, Лук-порей): Բարակ, մուգ կանաչ տերևներ են ստացվում՝ նուրբ բույրով և թեթև քաղցրահամով: Պարունակում է բազմաթիվ հակաօքսիդիչներ, վիտամիններ և հանքանյութեր, ուստի այն առողջ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է: Օգտագործվում է ուտեստները զարդարելու և դրանց համ հաղորդելու համար: Հիանալի է ապուրների, մսերի և ձավարեղենի հետ:
  • Ռեհան (Basil, Базилик): Պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ և եթերայուղեր: Լավ է ազդում մարսողական համակարգի գործունեության վրա: Հիանալի է բոլոր ուտեստների հետ, լավ հավելում է աղի կաթնաշոռի և ձվածեղի համար:
  • Սամիթ (Dill, Укроп): Բուրավետ նուրբ միկրոկանաչի է ստացվում, որը մեծ քանակությամբ վիտամին P է պարունակում: Ամրացնում է արյան անոթների պատերը և կանխարգելում է վարիկոզը:
  • Սեզատերև (Chives, Лук скорода): Հաճելի բույրով, սոխի համով ու գլխին սեւ սերմերը պահած նրբագեղ միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է եթերայուղեր, որոնք ունեն հակավիրուսային ազդեցություն: Իդեալական է նախուտեստների համար:
  • Սիսեռ (Chickpea, Cicer, Нут)։ Միկրոկանաչին կանխարգելում է մրսածութունը, գերազանց օժանդակում է քաշի նվազմանը և իջեցնում է արյան խոլեստերինի մակարդակը: Համը նման է մատղաշ ընկույզի համին, որը սիրում են երեխաները: Օգտագործվում է որպես առանձին ուտեստ կամ ավելացվում աղցաններին:
  • Սոխ գլուխ (Onion, Лук репчатый): Սերմից ստացված միկրոկանաչիի համը նման է մատղաշ կանաչ սոխի համին: Պարունակում է ասկորբինաթթու և E և B վիտամիններ: Ճնշում է բերանի և մարսողական համակարգի վնասակար բակտերիաներին: Կարող է ավելացվել ցանկացած ուտեստին և լավագույնս համակցվում է մսի և բանջարեղենի հետ:
  • Սոյա (Soybean, Соя): Միկրոկանաչին հարուստ է C և B խմբի վիտամիններով, երկաթով և ամինաթթուներով: Հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա և նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարող է մատուցվել մսի կամ խավարտների հետ։
  • Սպանախ (Spinach, Шпинат)։ Նուրբ համով և կծու բույրով միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, երկաթ և վիտամիններ: Կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինը, հեռացնում տոքսինները: Լավ հավելում է բանջարեղենից խավարտների, աղցանների և մսային ձավարեղենի համար։
  • Սուսամբար (Marjoram, Майоран, Origanum majorana):
  • Վաղենակ (Marigold, Календула):
  • Վասաբի (Wasabi, Васаби):
  • Վարսակ (Oats, Овес):
  • Վիգնաներ՝
    • Աձուկի (Adzuki, Адзуки, Vigna angularis
    • Մաշ (Mung bean, Маш, Vigna radiata):
  • Տատսոյ (Tatsoi, Татцой):
  • Ցորեն (Wheat, Пшеница): Ցորենի միկրոկանաչին պարունակում է տասնյակ օգտակար տարրեր, մեծ թվով վիտամիններ։ Լավացնում է մարսողականությունը, օգնում է հաղթահարել մաշկային հիվանդությունները, հարթեցնում է թոքերի սպիները, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լյարդից հեռացնում է տոքսինները, բարելավում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է անոթների պատերը ․․․։
  • Քաշմ (Lovage, Любисток, Levisticum officinale):
  • Քեմոն (Caraway, Тмин): Միկրոկանաչին սուր բուրավետ է և հաճելիորեն քաղցրահամ։ Օգտագործվում է կերակրատեսակները զարդարելու, ինչպես նաև սուսներում, վինեգրետում, շոգեխաշած ու ապուրներ պատրաստելիս։ Կիրառվում է մարսողությունը բարելավելու, նիհարելու և արյան շաքարի նորմալ մակարդակը պահպանելու համար:
  • Քինոա (Quinoa, Киноа, Chenopodium quinoa):
  • Քրիզանթեմ (Chrysanthemum, Хризантема):

Ուշադրություն

Մորմազգիներից (լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն) և կարտոֆիլից միկրոկանաչի ընդհանրապես չեն աճեցվում, քանի որ այս մշակաբույսերի ցողունները պարունակում են ալկալոիդներ՝ բնական թույններ:

Միկրոկանաչիի հնարավոր վնասը

Միկրոկանաչին շատ օգտակար է, բայց որոշ դեպքերում կարող են լինել հակացուցումներ: Օրինակ ՝ մաղադանոսի և սպանախի ծիլերը պարունակում են շատ եթերայուղեր և ֆլավոնոիդներ, որոնք կարող են ալերգիա ունեցողների մոտ մաշկի ցան առաջացնել:

Աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողները պետք է չուտեն բույսեր, որոնք կարող են փքվածություն առաջացնել (ոլոռ, սիսեռ, կաղամբ) կամ բարձրացնեն թթվայնությունը (թրթնջուկ, սոխ, մանանեխ):

Բարեբախտաբար, ընտրությունը շատ մեծ է և յուրաքանչյուր ոք կարող է ընտրել այն բույսը, որն իրեն հարմար է և օգուտ կտա:

Հղումներ

Ցրտադիմացկուն բանջարեղեն, որի սերմերը կարելի է վաղ գարնանը ցանել

Մաղադանոս

Մաղադանոս (անգլ․՝ Parsley, ռուս․՝ Петрушка, լատ․՝ Petroselinum crispum

Մաղադանոսի սերմերը սկսում են ծլել +3 — +4 ° C ջերմաստիճանում: Բայց սերմի մակերեսի եթերայուղերի պատճառով մաղադանոսը շատ երկար է ծլում: Նույնիսկ օպտիմալ ջերմաստիճանում (18-20 ° C) առաջին ծիլերը հայտնվում են երկու շաբաթվա ընթացքում և որքան ցուրտ է, այնքան երկար են սերմերը ծլում: Ծլելը կարելի է արագացնել սերմերը տաք ջրի մեջ թրջելով կամ խոնավ կտորի վրա պահելով: Սածիլները առանց վնասվելու դիմանում են մինչև -9 ° C ցրտին: Մաղադանոսի հասուն թուփը կարող է դիմանալ իրական ցրտահարություններին (-10-12 ° C): Մաղադանոսի թե՛ արմատները, թե՛ տերեւները լավ են ձմեռում ձյան տակ: Եվ գարնան սկզբին նրանք ուրախացնում են առաջին ուտելի կանաչիով:

Սամիթ

Սամիթ (անգլ․՝ Dill, ռուս․՝ Укроп, լատ․՝ Anethum graveolens):

Մաղադանոսի մշտական ​​ուղեկիցը `սամիթը, ամենալավն աճում է զով եղանակին, դրա աճի հարմարավետ ջերմաստիճանը + 16-17 ° С է: Նույնիսկ այն դեպքում, երբ ջերմությունը տատանվում է + 5 ° C և + 8 ° C միջակայքում, սամիթի տերևները շարունակում են դանդաղ աճել: Բայց շոգ եղանակին այս մշակաբույսը արագորեն կորցնում է իր հյութեղությունը, կոպտանում է, չի աճում, ձգտում է ավելի արագ հովանոցներ բաց թողնել: Սամիթի սերմերը նույնպես դանդաղ են ծլում: Նույնիսկ + 12-15 ° C ջերմաստիճանում նրանք կարող են մնալ հողում մինչև 20 օր, ուստի սերմերի նախնական պատրաստումն անհրաժեշտություն է: Սամիթի սերմերը սովորաբար 2-3 օր թրջում են, ընթացքում յուրաքանչյուր 6-8 ժամ ջուրը փոխելով: Դրանից հետո սերմերը չորացնում և ցանում են մարգում:

Նեխուր

Նեխուր (անգլ․՝ Apium, ռուս․՝ Сельдерей, լատ․՝ Apium

Չնայած այն հանգամանքին, որ նեխուրը լավ ցրտադիմացկուն է, այն սովորաբար աճեցնում են սածիլավորելով: Եվ դա այն պատճառով, որ նեխուրը երկար ժամանակ է աճում ՝ 80-ից 210 օր: Սածիլներ աճեցնելու համար, սերմերը ցանում են փետրվարին: Լավ սածիլներ աճեցնելու համար պահանջվում է օդի ջերմաստիճանը ապահովել + 18-25 ° С սահմաններում: Մինչև չորրորդ իսկական տերևի հայտնվելը, նեխուրի սածիլները պահվում են զով ՝ + 15-20 ° C ջերմաստիճանում: Սածիլները կարող են տեղափոխվել բաց գրունտ, երբ օդի միջին օրական ջերմաստիճանը ցածր չէ + 10 ° C- ից և ոչ մի դեպքում ավելի վաղ: Նեխուրի տնկիները գոյատևում են -4 ° C ջերմաստիճանում, բայց, այնուամենայնիվ, ցածր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը պատճառ է դառնում առաջին տարում բույսի ծաղկելուն։ Մեծահասակ բույսերը չեն վախենում կարճաժամկետ աշնանային ցրտահարություններից մինչև -7 ° C, և բարձր ձյան շերտի տակ նրանք ձմեռում են գետնին ու գարնանը արագ տալիս է նոր կանաչ: Բոլոր տեսակի նեխուրների աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 15-22 ° C է:

Գանգրակաղամբ

Գանգրակաղամբ կամ Քեյլ (անգլ․՝ Kale, Leaf cabbage, ռուս․՝ Кале, լատ․՝ Brassica oleracea)։

Գանգուր տերևներով այս աներևակայելի օգտակար բույսը ռեկորդակիր է ցրտադիմացկուն մշակաբույսերի միջև: Այն կարող է դիմակայել մինչև -18 ° C ցրտահարություններին: Ավելին, գանգրակաղամբի ցրտահարված տերևները դառնում են էլ ավելի նուրբ և համեղ:

Գանգրակաղամբի սերմերը ծլում են հողի + 4-5 ° C ջերմաստիճանում, սակայն, ծլելու և սածիլների զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 16-18 ° C է: Որպես կանոն, սերմերը ցանում են բաց գրունտում, դրանք 1-2 սանտիմետրով թաղելով հողի մեջ: Կախված տեսակից, գանգրակաղամբի առաջին բերքը կտրում են ծլելուց 2-3 ամիս անց: Որքան փոքր են տերևները, այնքան համեղ են դրանք:

Կոտեմ մշակովի

Կոտեմ (անգլ․՝ Garden cress, ռուս․՝ Кресс-салат, լատ․՝  Lepidium sativum)

Կոտեմը շատ ցրտադիմացկուն բույս է: Այն կաճի նույնիսկ + 2-3 ° С ջերմաստիճանում, սակայն դանդաղ, բայց հաստատուն: Օպտիմալ պայմաններում (մոտ + 16-18 ° С) կոտեմը վաղահասության հրաշքներ է ցույց տալիս. այն ծլում է 2-3 օրվա ընթացքում: Բույսը լավ է հանդուրժում լույսի պակասը: Որպես կանոն, կոտեմն ուտում են մատղաշ վիճակում:

Ճարճրուկ

Ճարճրուկ (անգլ․՝ Rocket salad, ռուս․՝ Руккола, լատ․՝ Eruca vesicaria)

Ճարճրուկը ոչ միայն ցրտադիմացկուն, այլև վաղահաս կանաչի է։ Այն գնահատվում է իր անսովոր համի համար, որը ցանկացած աղցան վերափոխում է համեղ միջերկրածովյան ուտեստի: Գարնանը, ճարճռուկ կարելի է ցանել մարտ ամսից: Միշտ բերք ունենալու համար, խորհուրդ է տրվում մինչև ամառվա կեսը, երկու շաբաթը մեկ նոր ցանք անել: Սերմերը ծլում են + 9-10 ° C օդի ջերմաստիճանում: + 17-23 ° C համարվում են իդեալական պայմաններ լավ սածիլներ ստանալու համար: Ճարճրուկը պիտանի է նաև աշնանացանի համար: Սերմերը ցանվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ջերմաչափը այլևս չի բարձրանում զրոյից: Սերմերը թաղված են հողում 2-4 սմ խորությամբ: Ցանկալի է բույսերի միջև պահպանել 8-10 սմ հեռավորություն:

Մանանեխ աղցանի

Մանանեխ աղցանի (ռուս․՝ Листовая горчица)

Աղցանի մանանեխի սերմերը ծլում են + 1–3 ° С ջերմաստիճանի պայմաններում, իսկ + 18–20 ° C ջերմաստիճանում այն ​​բարձրանում է գրեթե ակնթարթորեն՝ 3 օրվա ընթացքում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ ցրտահարություններին: Աղցանի մանանեխի ցանքն իրականացվում է ինչպես գարնանը (մարտ-ապրիլ-մայիս), այնպես էլ ամռանը (հուլիս-օգոստոս): Երկար օրվա բույս ​​է. ամռանը ծաղկում է: Թփերի միջեւ պետք է լինի առնվազն 10-12 սմ բացատ:

Սոխ

Գլուխ սոխ (անգլ․՝ Onion, ռուս․՝ Лук-чернушка, լատ․՝ Allium cepa

Բոլոր տեսակի սոխերը բավականին ցրտադիմացկուն բույսեր են, բայց գարնանը գլուխ սոխի սերմերը ցանում են առաջինը: Հողը, ձյան հալվելուց ու չորանալուց հետո, պատրաստ է սոխի սերմերն ընդունելու։ Նվազագույն ջերմաստիճանը, երբ սոխի սերմերը սկսում են ծլել՝ + 5-10 ° C է: Բայց, այդ պայմաններում սածիլներին պետք կլինի երկար սպասել: Իսկ 18-20 ° C ջերմաստիճանում առաջին ծիլերը կարող են հայտնվել տնկելուց մեկ շաբաթ անց: Սոխը ցանում են ակոսների մեջ `1-1,5 սանտիմետր խորությմբ: Հասուն սոխի տերևը հեշտությամբ հանդուրժում է մինչև -2 ° C ցրտահարությունները: Բազմամյա սոխերը և պրասը չեն վախենում ջերմաստիճանի մինչև -5 ° C իջեցնելուց:

Ոլոռ

Ոլոռ (անգլ․՝ Pea, ռուս․՝ Горох, լատ․՝ Pisum sativum

Ոլոռին շատ ջերմություն պետք չէ: Դրա սերմերի արթնացման նվազագույն ջերմաստիճանը + 1–2 ° С է: + 4-5 ° C բավարար է ծիլների բնականոն զարգացման և սածիլների ձևավորման համար: Իսկ մինչև + 10 ° C տաքացած հողում ոլոռը ծլում է բառացիորեն 3-7 օրվա ընթացքում: Ոլոռի սածիլները կարող են գոյատևել -4 ° C-6 ° C ջերմաստիճանում: Այնուամենայնիվ, սառնամանիքները թուլացնում են բույսերը և զգալիորեն նվազեցնում դրանց բերքը:

Սպանախ

Սպանախ (անգլ․՝ Spinach, ռուս․՝ Шпинат, լատ․՝ Spinacia oleracea)

Սպանախը սկսում է աճել + 2-3 ° C ջերմաստիճանում: Սա ծլելու համար նվազագույն ջերմաստիճանն է, նման պայմաններում արագ ծլելը ակնկալել պետք չէ։ Բայց, + 15-20 ° C ջերմաստիճանում, ցանելուց տասն օր անց, առաջին տերևները կհայտնվեն: Ի դեպ, ծլելը կարելի է արագացնել սերմերը 48 ժամ ջրում թրջելով: Երիտասարդ տնկիները հեշտությամբ են դիմանում կարճաժամկետ ցրտահարություններին՝ մինչև -6 ° С: Սպանախի բնականոն աճի և զարգացման համար անհրաժեշտ է + 15-18 ° C ջերմաստիճան: Սպանախը պետք է ցանել գարնան սկզբին և միշտ լավ ջրել: Խոնավության պակասն ու շոգը հանգեցնում են բույսի վաղաժամ ծաղկելուն:

Բակլա

Բակլա (անգլ․՝ Broad bean, Fava bean կամ Faba bean, ռուս․՝ Боб садоый, լատ․՝ Vicia faba):

Բակլան ցանում են մարտի վերջին կամ ապրիլին: Սերմերը ծլում են 4-8 ° C ջերմաստիճանում, և սածիլները կարող են դիմակայել մինչև -6 ° C ցրտահարություններին : Այնուամեայնիվ, ցուրտ եղանակի երկարատև ազդեցությունը դանդաղեցնում է ցողունների և տերևների աճը: Իսկ “մրսած” բույսերի բերքատվությունն ընկնում է 30% -ով։

Գազար

Գազար (անգլ․՝ Carrot, ռուս․՝ Морковь, լատ․՝ Daucus):

Գազարը մեկ այլ ցրտադիմացկուն բույս է, որը միշտ փորձում են որքան հնարավոր է վաղ ցանել։ Չնայած սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +17-ից 20 ° C սահմաններում է, դրանք սկսում են ծլել նույնիսկ սառը հողում (+ 4-5 ° C): Գազարի ծիլերը սովորաբար հայտնվում են ցանելուց 14-16 օր հետո: Այս ժամկետը կարող է կրճատվել սերմերի հատուկ մշակմամբ: Սերմերը ցանում են փխրուն հողի մեջ ՝ մինչև 3 սանտիմետր խորությամբ ակոսներում։

Ճակնդեղ

Ճակնդեղ (անգլ․՝ Beet, ռուս․՝ Свекла, լատ․՝ Beta vulgaris):

Գազարի համեմատ, ճակնդեղը փափկասուն է, բայց, այն նաև ջերմասեր չէ: Ճակնդեղի սերմերը սկսում են ծլել + 4-6 ° C ջերմաստիճանում, բայց դա ծլելու նվազագույն ջերմաստիճանն է, այսինքն, ծիլերը 20 օրից շուտ չեն հայտնվի: Խորհուրդ է տրվում ճակնդեղի սերմերը ցանել +6-8 աստիճան տաքացած հողում: Ճակնդեղի սածիլներին անհրաժեշտ է առնվազն +15 ° C ջերմաստիճան, ցուրտն ու սառնամանիքները կործանարար են դրանց համար: Բայց, 4-6 իսկական տերևներ ձևավորելուց հետո ճակնդեղը պակաս ցավոտ է արձագանքում եղանակի վատթարացմանը:

Ամսաբողկ

Ամսաբողկ (անգլ․՝ Radish, ռուս․՝ Редис, լատ․՝ Raphanus sativus)

Ամսաբողկի սերմերը սկսում են ծլել արդեն + 2-4 ° C ջերմաստիճանում, իսկ եթե ջերմաստիճանը մոտ է իդեալականին (+ 15-17 ° C), առաջին ծիլերը կհայտնվեն ցանքից 4-6 օր հետո: Ծլելն արագացնելու համար, ցանելուց առաջ սերմերը պետք է 24 ժամ թրջել: Ամսաբողկի սածիլները կարող են դիմանալ մինչև -2-3 ° C կարճաժամկետ ցրտահարություններին: Մեծահասակ բույսերը նույնիսկ ավելի դիմացկուն են՝ չեն վախենում -5-6 ° C ցրտահարություններից: Ամասաբողկը, ընդհանուր առմամբ, գերադասում է զովությունը, առավել համեղ և հյութալի արմատապտուղներ առաջանում են + 16-20 ° C ջերմաստիճանում: Ավելի բարձր ջերմաստիճանում պտուղը դառնում է դառը և կոպիտ, իսկ երկարատև շոգը բերում է բույսի ցողունավորման:

Կարտոֆիլ

Կարտոֆիլ, Փաթաթես (անգլ․՝ Potato, ռուս․՝ Картофель, լատ․՝ Solanum

Կարտոֆիլի պահանջները օդի և հողի ջերմաստիճանի նկատմամբ կախված են բույսի զարգացման փուլից: + 5 ° C ջերմաստիճանի պայմաններում պալարներում արդեն սկսվում է աչքերի արթնացումը: Բայց, ցանկալի է, որ սերմացու կարտոֆիլը սկսի ավելի տաք պայմաններում ծլել (+ 12-15 ° C): Հակառակ դեպքում կարտոֆիլի բնական իմունիտետը հիվանդությունների նկատմամբ նվազում է: Պալարները կարելի է տնկել մինչև + 7-8 ° C տաքացած հողի մեջ: Որքան բարձր լինի հողի ջերմաստիճանը, այնքան արագ առաջին ծիլերը կհայտնվեն: Կարտոֆիլի տերևները դժվարությամբ, բայց դիմանում են մինչև -2 ° C ցրտահարություններին: + 21-25 ° C օդի ջերմաստիճանում (իսկ հողինը ՝ + 16-19 ° C), ինտենսիվորեն ձեւավորվում են նոր պալարներ: Ուստի ամենամեծ բերքը միշտ ստացվում է չափավոր տաք ամռանը:

Վայրի գազար

Վայրի գազար կամ պաստինակ (անգլ․՝ Parsnip, ռուս․՝ Пастернак, լատ․՝ Pastinaca sativa

Վայրի գազարը ոչ միայն ցրտադիմացկուն է, այլեւ ձմռանը հանգիստ ձմեռում է ձյան տակ: Գարնան սկզբին այն տալիս է առաջին թարմ արմատապտուղները: Միայն թե պետք է արմատապտուղը մինչև աճը սկսելը հողից հանել։ Աճի երկրորդ տարում վայրի գազարը ծաղկում է, իսկ արմատապտուղը կորցնում է համը։

Վայրի գազարը ցանում են գարնան սկզբին։ Սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 2–3 ° С է, օպտիմալը ՝ + 16–18 ° С: Սերմերը դժվարությամբ են ծլում, առաջին ծիլերը հայտնվում են 20-25 օրից, հետեւաբար, մինչև ցանելը ձեռնարկվում են ծլելն արագացնող մշակումներ։ Երիտասարդ բույսերը կարող են դիմակայել մինչև -5 ° C ցրտահարություններին, իսկ հասունները՝ մինչև -8 ° C: Վայրի գազարը լավ է աճում զով եղանակին (+ 18-20 ° C), լավ խոնավացրած հողում:

Կաղամբներ

Կաղամբներ (ռուս․՝ Капусты, լատ․՝ Brassica oleracea

Կաղամբի բազմաթիվ սորտերից բոլորի սածիլներն էլ կարող են դիմանալ կարճատև ցրտահարությանը: Կաղամբի սածիլները դիմանում են կարճաթև -3 ° C ցրտին, իսկ պեկինյան կաղամբը, ծաղկակաղամբը կամ բրոկկոլին -2 °C ին։ Սակայն, ցրտահարված սածիլներն ավելի ցածր բերք են տալիս:

Կաղամբի սածիլներն ավելի հարմար է ջերմոցում աճեցնել, քան տանը, որտեղ ջեռուցման համակարգեր կան: Եթե ​​արագ աճի համար սածիլներին պետք է ապահովել օդի + 15-20 ° C ջերմաստիճան, ապա ծլելու առաջին օրերին + 7-10 ° C էլ բավարար է: Հակառակ դեպքում բույսերը ուժեղ ձգվում են, իսկ կաղամբի համար դա աղետ է: Բոլոր կաղամբներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ լույս, լավ օդափոխություն և զովություն՝ 12 ° C- ից մինչև 24 ° C, կախված տեսակից: Լավ կաղամբի ձևավորման համար կատարյալ պայմաններն են + 13-18 ° С: Շոգը դանդաղեցնում է կաղամբի աճը և կանխում կաղամբի գլուխների առաջացումը:

Հասունացած կաղամբները ցրտադիմացկուն են, դիմանում են մինչև -7 ° C, մինչդեռ ուշ հասունացող սորտերը կարող են դիմակայել մինչև -9 ° C:

Ծաղկակաղամբը պակաս ցրտադիմացկուն է, այն չի դիմանում -2 ° С- ից ուժեղ ցրտերին: Դրա զարգացման համար առավել բարենպաստ ջերմաստիճանը ցերեկը՝ 15-18 ° C է, իսկ գիշերը՝ 10-12 ° C: Աշնանը + 10 ° C- ից ցածր ջերմաստիճանում ծաղկաբույլերը դանդաղ են զարգանում, և + 5 ° C ջերմաստիճանում դրանք դադարում են ընդհանրապես աճել:

Պեկինյան կաղամբի գլուխները չեն կորցնում իրենց համը նույնիսկ աշնանային ցրտահարություններից հետո՝ -4-5 ° C ջերմաստիճանում: Իսկ կանաչ բրոկկոլիի ծաղկաբույլերը կարող են գոյատևել մինչև -7 ° C ցրտահարությունից հետո:

Բանջար

Բանջար (անգլ․՝ Swiss chard, ռուս․՝ Мангольд, լատ․՝ Beta vulgaris subsp. vulgaris

Բանջարը, կամ թփավոր ճակնդեղը նույնպես վաղ ցանվող մշակաբույսերից է: Խորհուրդ է տրվում այն ​​ցանել բաց գրունտում`ապրիլի սկզբին՝ սերմերը մեկ օր թրջելուց հետո: Սերմերի ծլելու համար նվազագույն թույլատրելի ջերմաստիճանը + 4-5 ° C է: Ցանքն իրականացվում է 2-2,5 սանտիմետր խորությամբ: Բանջարի տերևները դիմանում են թեթև, կարճաժամկետ ցրտերին (մինչև -3 ° C): Հյութալի կոթուններ ու տերևներ ստացվում են + 18-20 ° C ջերմաստիճանում:

Շաղգամ

Շաղգամ (անգլ․՝ , ռուս․՝ Репа, լատ․՝ Brassica rapa

Շաղգամը լավ է տանում ինչպես ցուրտը, այնպես էլ շոգը: Այն ցանվում է շատ վաղ ՝ մարտ — ապրիլին: Սերմերը սկսում են ծլել + 1-3 ° C ջերմաստիճանում, բայց տերևները կհայտնվեն + 5-6 ° C-ին: Շաղգամի երիտասարդ սածիլները կարող են դիմակայել մինչև -3-4 ° C ցրտահարություններին:

Բողկի նման, շաղգամը հաճախ ցանում են նաև ամռան վերջին (հուլիսի կեսերին): Աշնանը բույսերը կարողանում են գոյատևել մինչև -5-6 ° C ջերմաստիճանի անկումին: Այնուամենայնիվ, ցրտահարված արմատապալարները լավ չեն պահպանվում պահեստավորելիս և ավելի վատ համ ունեն:

Շաղգամի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը 15-20 ° C է:

Գոնգեղ

Գոնգեղ (անգլ․՝ Rutabaga, ռուս․՝ Брюква, լատ․՝ )

Շաղգամի բարեկամ գոնգեղը նույնպես առանձնանում է ցածր ջերմաստիճանի նկատմամբ հանդուրժողականությամբ: Գոնգեղի սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 1-2 ° C է, բայց դա, իհարկե, բավարար չէ արագ և որակյալ սածիլներ ստանալու համար: + 8-10 ° C ջերմաստիճանում գոնգեղը ծլում է 4-5 օրում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ, մինչև -6-8 ° C ցրտահարություններին: Հասուն բույսերը նույնպես ի վիճակի են դիմակայել նման ցրտահարություններին, բայց ցրտահարված պալարները, ինչպես շաղգամինը, ունեն պահեստում պահպանման խնդիր և որակի նվազում:

Որպեսզի գոնգեղը լավ աճի, ցերեկային ժամերին օդի + 25 ° C ջերմաստիճան է անհրաժեշտ, իսկ գիշերային ժամերին + 17 ° C։ Հողի ջերմաստիճանը պետք հասած լինի +15 ° C-ի:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏԱՐԱՍՈՎՈՐ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

Բոկ չոյ

(անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis)

Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։

Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը կոչվում է Պակ չոյ , Բոկ չոյ ասում են միայն սպիտակ կոթուներովին։ Նաև պետք չէ շփոթել Բոկ չոյը  Տատսոյի (Brassica rapa subsp. narinosa) հետ։ Տատսոյն ունի ավելի փոքր և կլոր տերևներ ու տափակ տերևաբույլ։

Ինչպես պատրաստել

Բոկ չոյը կարծես երկու տարբեր բանջարեղենի միացություն լինի։ Հաստ ու հյութալի կոթունները համատեղվում են մուգ կանաչ տերևների նրբությամբ ու բուրմունքով։ Բոկ չոյը սովորաբար շոգեխաշում են, տապակում են կամ եփում ապուրի մեջ: Բոք չոյ պատրաստելիս ավելի լավ է նախ կոթունները եփել, քանի որ դրանք ավելի երկար են եփվում: Կոթունները կտրատում են թեքությամբ, որպեսզի ավելի մեծ մակերես լինի և այդ մակերեսով ներծծվեն ճաշատեսակի սոուսի ու համեմունքի համն ու հոտը։

Գաճաճ Բոկ չոյ

(անգլ․՝ Baby Buk choy, ռուս․՝ Бок-чой карликовый, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, dwarf variety)
Վերը ասվեց, որ Գաճաճ բոկ չոյը ոչ թե չհասունացած Բոկ չոյն է այլ առանձին տեսակ է, որն ունենում է ոչ ավելի քան 20 սմ բարձրություն։ Երբեմն Գաճաճ բոկ չոյին անվանում են Մունբոկ (Moonbuk) կամ Գոնգմուն բոկ չոյ (Gongmoon buk choy):

Ինչպես պատրաստել

Գաճաճ բոկ չոյը, ինչպես և Բոկ չոյը շոգեխաշում են, տապակում են կամ եփում ապուրի մեջ:

Պակ չոյ

(անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety)
Պակ չոյ է կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։

Պակ չոյի համար հարմարավետ է տաք կլիման, սակայն այն կարող է աճել շատ տարբեր եղանակային պայմաններում։ Մեծ տարածում ունի հիդրոպոնիկ եղանակով Պակ չոյի աճեցումը։

Ինչպես պատրաստել

Պակ չոյը չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ արագ խառնելով տապակելու համար օգտագործվող լավագույն բանջարեղեններից է։ Այն պարզապես կտրատում են և ավելացնում տապակվող ճաշատեսակին եփման վերջին փուլում։

Բնականաբար, Պակ չոյ կարելի է գցել տարբեր ապուրների, հնդկական Կարրի ճաշերի և թխվածքաճաշերի մեջ։ Պակ չոյը կարելի է պարզապես կիսել և շոգեխաշել, իսկ փոքր բույսերը կարող են ամբողջությամբ շոգեխաշվել: Շոգեխաշած բույսերը, մի փոքր սոյայի սոուսով և քունջութի յուղով կամ կարագով համեմված, դառնում են հիասքանչ խավարտ ցանկացած ճաշատեսակի համար:

Թարմ Պակ չոյը պլաստիկ տուփի մեջ կարելի է մինչև մեկ շաբաթ պահել սառնարանում՝ պայմանով, որ +5°C-ից ցածր ջերմաստիճան լինի։

Պեկինյան կաղամբ

(անգլ․՝ Napa cabbage, Chinese cabbage, Celery cabbage, Tientsin cabbage, Wong nga bok, ռուս․՝ Пекинская капуста, Китайская капуста, լատ․՝ Brassica rapa subsp. pekinensis):
Տերևավոր բանջարեղեն է, նաև հայտնի է ձյան կաղամբ անունով, շատ տարածված է Հնդկաչինում։

Հայտնի է, որ Պեկինյան կաղամբը մշակվում է Չինաստանում մ․թ․ 5-րդ դարից։ Այն հիմա էլ ամենասիրված բանջարեղեններից է։ Այժմ Պեկինյան կաղամբի բազմաթիվ սորտեր են ստեղծված՝ տարբեր ձևերի ու չափսերի։

Թեև սորտերի մեծ մասը սիրում է պաղ եղանակ, Պեկինյան կաղամբ կարելի է աճեցնել ողջ Հայաստանով մեկ։ Բերքը հավաքում են երբ կաղամբի գլխիկը ամուր է և այն հասուն տեսք ունի։

Լավագույն պայմաններում (բարձր խոնավություն, 0° C) Պեկինյան կաղամբը, որակի փոքր կորուստով կարելի է պահպանել մինչև 2 ամիս: Տան սառնարանում կիսափակ պլաստիկ տոպրակի մեջ պահված կաղամբի ներսի տերևները կարող են թարմ մնալ մի քանի շաբաթ:

Ինչպես պատրաստել

Պեկինյան կաղամբը, ի տարբերություն եվրոպականի, թեթևակի քաղցրահամ է: Կանաչ թփերը կարող են մի թեթև կծու լինել, իսկ հաստ սպիտակ կողերը քաղցր և հյութալի են: Ներքին տերևները պաշտպանված են արևից, ուստի առանձնահատուկ նուրբ և հյութալի են:

Խոհանոցում Պեկինյան կաղամբի օգտագործման եղանակներն գործնականում անվերջ են։ Դրա քաղցր համը և փխրուն հյուսվածքը այն դարձնում են կատարյալ աղցաններում օգտագործելու համար, կամ որպես սենդվիչի կամ համբուրգերի շերտ: Մանրեցրած Պեկինյան կաղամբը չինական պելմենների ու ռուլետների հիմնական բաղադրիչն է։ Հայտնի կորեական համեմունք կիմ չին (kim chee) պատրաստված է աղով մարինացված Պեկինյան կաղամբից, սխտորից ու չիլի պղպեղից։

Պեկինյան կաղամբը կարող է նաև եփվել ապուրի մեջ, ավելացվել թխվածքաճաշերի մեջ, տապակվել այլ մթերքի հետ միասին։

Տերևներով կարելի է տոլմա փաթաթել։ Քանի որ ճաշ պատրաստելու ընթացքում Պեկինյան կաղամբը կլանում է համեմունքների համն ու հոտը, այն հավասարապես հարմար է թե՛ կծու միջավայրում մսի հետ տապակված, թե՛ նուրբ, անուշաբույր սոուսի մեջ, որով պատում են տապակած ձուկը կամ թոֆուն։

Պեկինյան կաղամբով աղցան

Չոյ սում

(անգլ․՝ Chinese flowering cabbage, լատ․՝ Brassica rapa a subsp. parachinensis)

Չոյ սումը կարելի է տարբերակել իր փոքրիկ դեղին ծաղկագլխիկներով և վառ կանաչ ձվաձև տերևներով: Այն Ասիայում ամենատարածված մշակվող բույսերից մեկն է և աճեցվում է զանազան կլիմայական գոտիներում, տարբեր որակի հողերի վրա:

Ինչպես պատրաստել

Չոյ սումի մեղմ համը, խռթխռթան ցողունները և փափուկ տերևները լավ նյութ են տարբեր ուտելիքների և համեմունքների պատրաստման համար: Պարզապես լվացեք և կտրատեք ամբողջ փունջը, ապա չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով տապակեք տարբեր այլ մթերքի հետ, կերեք շոգեխաշած կամ ավելացրեք ապուրին։ Փունջները կարելի է սառնարանում, պլաստիկ տոպրակի մեջ պահել մինչև մեկ շաբաթ։

Գաճաճ Չոյ սում

Choy Sum (Brassica rapa a subsp. parachinensis, dwarf variety)

Ինչպես պատրաստել

Գաճաճ չոյ սումի պատրաստման եղանակները նույնն են, ինչ Չոյ սումինը։

Գայ չոյ

(Gai Choy, Chinese mustard, Swatow mustard greens, Mustard cabbage, Indian mustard)

Գայ չոյը մանանեխների բազմազան բույսեր ընդգրկող ընտանիքի անդամներից մեկն է:

Համարվում է, որ մանանեխները ծագել են Կենտրոնական Հիմալայաներում, բայց այժմ տարածված են Ասիայի բոլոր մասերում:

Դրանք ի սկզբանե օգտագործվում էին իրենց սերմերի համար`որպես համեմունք, կամ ձեթ ստանալու համար։ Այդ նպատակով մանանեխի բազում տեսակներ են աճեցված:

Գայ չոյի տեսքը շատ փոփոխական է. Տերևները կարող են լինել քիչ կամ շատ փխրուն, հաստ ու բարակ կողերով ու երակներով, իսկ գույնը տատանվում է մուգ կանաչից դեպի բաց կանաչ: Կա նաև մանուշակագույն տերևներով տեսակ, որը բավականին դեկորատիվ տեսք ունի։

Գայ չոյը նախընտրում է տաք, խոնավ պայմաններ որտեղ կարող է շատ ուժեղ աճ ցույց տալ։ Կարելի է Գայ չոյն աճեցնել որպես սիդերատ, կամ որպես հողից ծանր մետաղներ կորզող բույս։ Հասկանալի է, որ վերջին դեպքում այն ուտել չի կարելի։

Ինչպես պատրաստել

Գայ չոյի յուրահատուկ համը շատերը կամ կսիրեն կամ կատեն: Խոշոր, հասուն Գայ չոյը կարող է շատ կծու լինել։ Հասուն Գայ չոյը հարկավոր է եփել նախքան ուտելը, հակառակ դեպքում այն մի փոքր դժվարամարս է: Իսկ մատղաշ Գայ չոյը կարելի է և՛ հում վիճակում ուտել, և՛ աղցանի մեջ դնել: Հաստ կողեր և մսոտ տերևներ ունեցող սորտերը հաճախ մարինացվում են՝ սխտորի և չիլի պղպեղի հետ։ Ավելի նուրբ տերևները կարելի է տապակել կարտոֆիլի հետ, դնել ապուրների կամ թխվածքաճաշերի մեջ։

Տատսոյ

(անգլ․՝ Tatsoi, Tat choy, լատ․՝ Brassica rapa subsp. narinosa)

Տատսոյը փոքր ցածրահասակ բույս է, որը ձևավորում է մանր գդալաձև տերևների փունջ: Այն ունի կարճ բաց կանաչ կոթուններ, որոնք հյութալի և քնքուշ են:

Զմրուխտյա տերևները փայլուն են և ուռուցիկ։ Հում Տատսոյն ունի նուրբ ընկուզահամ ու թեթևակի քաղցրություն:

Ինչպես պատրաստել

Տատ սոյը նույնպես կարելի է տապակել, շոգեխաշել կամ գցել ապուրների մեջ։ Տապակելու հիմնական եղանակը չինականն է՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով տապակում են տարբեր այլ մթերքի հետ։

Գայ լան

(Gai lan, անգլ․՝ Chinese broccoli, Kailan, Chinese kale, լատ․՝ Brassica oleracea var. alboglabra)

Բուսաբանորեն, Գայ լանը ավելի մոտ է եվրոպական կաղամբին, քան Պեկինյանին: Նաև մոտ է եվրոպական բրոկոլիին: Սակայն, ի տարբերություն բրոկոլիի, ուտում են ողջ բույսը՝ տերևները, ցողունը և ծաղկագլխիկները:

Գայ լանը հեշտ է ճանաչել կապտավուն, կարծես մոմած տերևներից և սպիտակ ծաղիկներից։

Գայ լանի հայրենիք համարում են Միջերկրական ծովի ափերը և համարվում է, որ “Brassica” ընտանիքից ամենավաղ մշակվող բույսերից է։

Ինչպես պատրաստել

Գայ լանի համաը մի փոքր նման է բրոկոլիի գլխիկի համին, սակայն դրա խռթխռթան ցողուններն ու հաստ տերևները իրենց յուրահատուկ համն ու հոտն ունեն։

Ցողունները, տերևները և ծաղիկները կարող են տապակվել, եփվել ապուրի մեջ կամ օգտագործվել թխվածկաճաշերի մեջ։

Հաստ ցողունները անհրաժեշտ է կտրատել և եփել կամ տապակել ավելի երկար՝ մինչև տերևներն ավելացնելը։

Գայ լան պատրաստելու ամենատարածված ձևերից մեկը այն շոգեխաշել կամ տապակելն է ոչ մեծ քանակի հավի արգանակի մեջ և ոստրեի սոուսով պատած։

Էն չոյ

En Choy
Ուտելի հավակատար (անգլ․՝ Amaranth, Chinese spinach, ռուս․՝ Амарант съедобный, լատ․՝ Amaranthus tricolour)

Էն չոյի սորտերի մեծ մասը կարելի է հեշտությամբ նույնականացնել իրենց մուգ կարմիր և վառ կանաչ տերևներով: Էն չոյը, ինչպես և դրա մերձավորներից ճակնդեղը, իր կարմիր գույնի համար պարտական է մեջի բետալաին (betalain) կոչվող հակաօքսիդանտներին։

Ինչպես պատրաստել

Էն չոյը, իր համով հիշեցնում է սպանխը։ Այն կարելի է շոգեխաշել կամ տապակել։

Սառնարանում, պլաստիկ տուփի մեջ, կարելի է պահել մինչև երկու օր։

Կանգ կոնգ

Չինական սպանախ (անգլ․՝ Chinese spinach, Water convolvulus, Water spinach,Swamp cabbage, Ong choy, Hung tsai, Rau muong. ռուս․՝ Ипомея водяная, или Водяной шпинат լատ․՝ Ipomoea aquatica)

Կանգ կոնգը բաթաթի և այգածաղիկի մերձավոր ազգակիցն է։ Ինչպես իր ազգակիցները, Կանգ կոնգն էլ կարող է անկառավարելի տարածվել ու որոշ տաք գոտիներում աճում է մոլախոտի պես։ Այնուամենայնիվ, Կանգ կոնգը շատ տարածված բանջարեղեն է հարավարևելյան Ասիայի շատ երկրներում:

Կանգ կոնգը նախընտրում է խոնավ պայմաններ ՝ աճում է գետերի ափերին և ճահճուտներում։ Բույսի երկար, բաց կանաչ տերևները լողում են ջրի վրա, կամ փռվում են խոնավ գետնի երկայնքով: Տերևները, կախված տեսակից, կարող են լինել երկար ու բարակ կամ կարճ սրտանման:

Ինչպես պատրաստել

Կանգ կոնգն ունի մեղմ համ և կարող օգտագործվել հում վիճակում՝ աղցանների մեջ, ինչպես նաև թեթև եփած: Ասիայի շատ երկրներում այն ուտում են չիլի պղպեղի, սխտորի ու կծու պաստայի հետ տապակած: Պատրաստելիս ավելի լավ է տերևները զատել ցողունից, ցողունները թեք կտրատել ու տապակել առաջնահերթ։ 1-2 րոպե ուժեղ կրակի վրա տապակելուց հետո նոր ավելացնում են տերևներն ու համեմունքները։

Տունգ հո

Քրիզանթեմի ուտելի տերևներ (անգլ․՝ Chrysanthemum greens, Garland chrysanthemum, Chop suey greens, Shungiku, լատ․՝ Chrysanthemum coronarium)

Տունգ հոն սովորական, մեզ հայտնի քրիզանտեմն է, որը սովորաբար աճեցնում են որպես պարտեզի դեկորատիվ բույս: Չնայած քրիզանտեմների հայրենիքը Միջերկրականի ափերն են, միայն Ասիայում են այն լայնորեն օգտագործում որպես բանջարեղեն: Առանձնապես տարածված ուտեստ է Չինաստանում և Ճապոնիայում։

Տունգ հոյի տարբեր սորտեր կան, որոնք տերևների տեսքով էլ են տարբերվում։ Տերևներն հավաքում են մատղաշ, փոքր բույսերից: Իսկ եթե ծաղիկները նույնպես ուտելու մտադրություն կա, թողնում են բույսը հասունանա ու ծաղկի։

Ինչպես պատրաստել

Տունգ հոն շատ անուշաբույր է: Այն ունի հաճելի, հյութալի հյուսվածք, բայց կարող է դառը լինել, մանավանդ, եթե շատ է եփվում: Լավագույն ձևը թեթևակի շոգեխաշելն է կամ այլ բաղադրիչների հետ արագ տապակելը։ Ընդորում, լավ կլինի մյուս բաղադրիչները սուր համ ու հոտ չունենան՝ որպեսզի համային հակասություններ չառաջանան։

Սառնարանում, պլաստիկի մեջ կարելի է պահպանել մինչև երկու օր։

Դոն քուա

Dong Qua (անգլ․՝ Winter gourd, Wax melon, Chinese preserving melon, լատ․՝ Benincasa hispida)

Դոն քուան արտաքինից ձմերուկի է նման։ Այն կարող է շատ մեծ լինել՝ կշռելով մինչև 20 կգ: Դոն քուան Չի քուայի մերձավոր ազգակիցն է, երկուսն էլ մատղաշ վիճակում պատված են բարակ մազերի շերտով: Հասուն Դոն քուան կորցնում է մազածածկը և կարծես հարթ մոմաշերտով պատված լինի։

Ինչպես պատրաստել

Դոն քուան ունի մեղմ բույրով համ և հյութալի հյուսվածք, ինչով մի փոքր նման է դդմիկին (zucchini): Այն հիմնականում օգտագործվում է ապուրների և շոգեխաշած ուտեստների մեջ, բայց կարելի է նաև լցոնել տարբեր բաներով և թխել: Չինական խոհանոցում Դոն քուան նաև թթու են դնում կամ վերածում քաղցր կոնֆետների:

Դոն քուան կարող է մի քանի ամիս պահվել՝ առանց որակի էական կորստի։

Չի քուա

Chi qua
Չի քուա (անգլ․՝ Hairy melon, Fuzzy gourd, Chinese preserving melon, Wax gourd, Moa qua, լատ․՝ Benincasa hispida var. chieh-gua)

Չի քուան չինական սննդակարգի հիմնասյուներից մեկն է: Աճեցվում է տաք եղանակային պայմաններում՝ 25 ° C- ից 35 ° C ջերմաստիճանում, և շատ զգայուն է սառնամանիքների նկատմամբ: Չինաստանում, այն սովորաբար մշակվում է Գուանդոնգում և Գուանգսիում: Չի քուան առանձնանում է իր բարակ մազածածկով: Այն մաքրելիս պետք է ուշադիր լինել, քանի որ մազերը կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել:

Ինչպես պատրաստել

Լավագույն որակն ունի մազածածկ Չի քուան, դա մատղաշության ու թարմության ցուցիչ է։ Շատ մատղաշ Չի քուան կարելի է հում ուտել, բայց, սովորաբար այն եփում են։

Չի քուան, ի տարբերություն դդմիկի (zucchini) մեղմ, հաճելի բուրմունք ունի: Պտուղները կլպում են, կտրատում և գցում ապուրների կամ շոգեխաշվող ուտեստների մեջ։ Մանր կտրատած կամ տապակած Չի քուան լավ հավելում է տապակվող ուտեստների համար: Առանձնապես համեղ են ստացվում լցոնված Չի քուայով պատրաստված՝ շոգեխաշած կամ փռում տապակած ուտեստները։

Չի քուայի պտուղն էլ է զգայուն +10 ° C- ից ցածր ջերմաստիճանի նկատմամբ: Այդ պատճառով ավելի լավ է դրանք պահել զով տեղում (+12 — +20 ° C), այլ ոչ թե սառնարանում: Քանի որ նրանց մաշկը լավ խոչընդոտ է ջրի կորստի համար, նման պայմաններում պտուղները կարող են մի քանի շաբաթ ամուր մնալ:

Սին քուա

Սին քուան (Angled luffa, Ridged luffa, Silk gourd, Chinese okra, ռուս․՝ Люффа остроребристая, լատ․՝ Luffa Acutangula)

Սին քուայի հայրենիքը Հնդկաստանն է, բայց այժմ այն մշակվում է աշխարհի շատ երկրներում: Այն տաս, ծայրից ծայր ձգվող, երկար ու բարակ դդում է։

Սին քուայի սածիլները սովորաբար տնկում են գարնանը և աճեցվում են շպալերաների վրա։

Սին քուան լավ բերք է տալիս, մեկ թփի վրա կարող է մինչև 25 մեծ պտուղ տալ: Լավ է աճում տաք կլիմայի պայմաններում, երբեմն աճեցնում են ջերմոցներում:

Սին քուան հավաքում են թերհաս վիճակում երբ 15-40 սմ երկարություն ունի: Թեև դրանք կարող են պահվել մի որոշ ժամանակ, նրանք հեշտությամբ կորցնում են միջի ջուրը ՝ դառնալով փափուկ սպունգ:

Սեն քուան (անգլ․՝ Seng Qua, Opo Squash, լատ․՝ Benincasa hispida spp) համով դդմիկ (кабачки) հիշեցնող, երկարավուն դդմի տեսակ է։
Չի քուան (Chi qua, լատ․՝ Benincasa hispida var. chieh-qua) նույնն է, բայց պատված է մազիկներով։
Սին քուան (Angled luffa, Chinese okra, ռուս․՝ Люффа остроребристая, լատ․՝ Luffa Acutangula) այլ տեսք ունի ու դառնահամ է։

Ինչպես պատրաստել

Լավ որակի Սին քուան պետք է լինի պայծառ, պսպղուն մակերեսով և պինդ: Սին քուան ունի թեթև սպունգանման հյուսվածք և մեղմ, ինչ-որ չափով դդմիկի (zucchini) համ հիշեցնող, համ:

Պատրաստելուց առաջ պտղի կոշտ գագաթները պետք է հեռացնել։ Եթե պտուղը մատղաշ է և թարմ, կլպել պետք չէ։ Այնուհետև այն կարող է շոգեխաշվել կամ տապակվել, ավելացվել ապուրների մեջ, կամ աղացած ու ավելացվել ձվածեղին կամ մսային կոտլետին։

Ֆու քուա

Fu qua (անգլ․՝ Chinese Bitter Melon, Balsam pear, Karela, Bitter gourd, African cucumber, alligator pear., ռուս․՝ Горькая дыня, լատ․՝ Momordica charantia)

Ֆու քուան ամենատարօրինակ տեսքով բանջարեղեններից է։ Բաց կանաչ գույնի, բշտիկավոր, անհարթ մաշկով դառը սեխ է։

Ֆու քուա աճեցնում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում, Արևելյան Աֆրիկայում և Կարիբյան ավազանում:

Ֆու քուայի դառնությունը հասունացմանը զուգահեռ ավելանում է ու երբ այն սկսում է դեղնել, արդեն ուտել չի լինում։ Սովորաբար հավաքում են 15-25 սմ երկարությամբ կանաչ պտուղները։

Ինչպես պատրաստել

Ֆու քուայի բոլոր մասերը, ներառյալ պտուղը, չափազանց դառն են: Նրանք պետք է ճիշտ պատրաստվեն, որպեսզի ուտելուց տհաճ չլինի: Սովորաբար Ֆու քուան չեն կլպում, բայց մաշկի վրայի կոպիտ բշտիկները հեռացնում են։ Կարևոր է նաև հեռացնել սերմերով միջուկը։ Հատկապես սերմերը երբեք պետք չէ ուտել, քանի որ դրանք կարող են փորլուծ առաջացնել: Պտղի դառնությունը մասամբ կարելի է վերացնել կտրատած կտորների վրա առատորեն աղ ցանելով, այնուհետև, մոտ 10 րոպեից, դրանք սառը ջրով լվանալով:

Ֆու քուան լայնորեն օգտագործվում է ասիական մի շարք խոհանոցներում: Այն կարող է պարզապես խաշած կամ շոգեխաշած լինել, կարող է տապակվել, ավելացվել կարրի կերակուրներին, կամ նույնիսկ մանր կտրատած ավելացվել աղցանների մեջ: Արևելյան Ասիայում հանրաճանաչ կերակրատեսակ է աղացած խոզի մսով լցոնված ու փռում տապակված Ֆու քուան։

Չինական բողկ

(անգլ․՝ White Radish, Daikon, Chinese radish, ռուս․՝ Дайкон, Китайская редька, Японская редька, լատ․՝ Raphanus sativus)

Թեև Չինական բողկի որոշ սորտեր աճեցվում են հատուկ իրենց կծու տերևների համար, դրանց մեծ մասը օգտագործվում է իրենց երկար, սպիտակից մինչև կանաչ գունային երանգներ ունեցող արմատների համար: Չինական բողկի բազմաթիվ սորտեր կան: Դրանք կարող են լինել երկար և բարակ, կարճ և հաստլիկ, նույնիսկ գրեթե գնդաձև և կարող են հասնել մինչև 5 կգ քաշի:

Սպիտակ բողկը համեմատած եվրոպացիներին ծանոթ կարմիր բողկի հետ ավելի քիչ կծու է, բայց այնուամենայնիվ կարող է բավականին թունդ համ ու բուրմունք ունենալ:

Ինչպես պատրաստել

Չինական բողկը սովորաբար եփում են, բայց, ինչպես կլոր կարմիր բողկները, կարող են հում օգտագործվել աղցանների մեջ: Ավելի մեղմ կծվություն ստանալու համար անհրաժեշտ է կլպել Չինական բողկը։ Չինական բողկը երբեմն քերում և խառնում են սոյայի սոուսի հետ, որպեսզի օգտագործեն ճապոնական ուտեստների հետ: Մանրացված սպիտակ բողկը կարող է նաև շոգեխաշվել կամ ներառեվլ կորեական թթու, համեմված կիմչիի մեջ: Կարելի է նաև տապակել կամ գցել ապուրի մեջ:

Լոտոսի պալար

Լոտոսի արմատ (անգլ․՝ Lotus tuber, Indian lotus tuber, ռուս․՝ Корневище лотоса, լատ․՝ Nelumbo nucifera)

Լոտոսն ունի մշակման 3000 ամյա պատմություն։ Այն սիրված է Ասիայի շատ երկրներներում հնագույն ժամանակներից, որոշ երկրներում հանդիսանում է պտղաբերության, գեղեցկության, սրբության կամ մաքրության խորհրդանիշ: Քանի որ լոտոսը միաժամանակ ցուցադրում է աճի բոլոր փուլերը` կոկոն — ծաղիկ — սերմի պատիճ, այն կարող է նաև լինել անցյալի, ներկայի և ապագայի խորհրդանիշ: Լոտոսը մշակվում է Ասիայի շատ երկրներում, նաև Աֆրիկյում։

Լոտոսն աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում ՝ ծանծաղ ջրի և ցեխի մեջ, պայծառ արևի տակ: Այն ունի մեծ կլոր տերևներ և բարձրահասակ ծաղկաբույլեր` սպիտակից մինչև վարդագույն ծաղիկներով, որին հաջորդում են վառ սերմերի պատիճները: Լոտոսի ծաղիկներն անսովոր են այն առումով, որ դրանք ջերմածին են: Այսինքն, նրանք ստեղծում են իրենց սեփական ջերմությունը և կարող են պահպանել կայուն ջերմաստիճան՝ մոտ 30 ° C, նույնիսկ այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է: Սերմերը կարող են շատ երկար ժամանակ կենսունակ մնալ, կան տեղեկություններ, որ հազարամյա լոտոսի սերմերը հաջողությամբ ծլել և աճել են:

Լոտոսի արմատները ցեխի մեջ գոյացնում են երկար, ողորկ պալարների շարք, նման նրբերշիկի շարանին։ Պալարները սովորաբար 15-25 սմ երկարություն ունեն, թեպետ կարող են շատ ավելի մեծանալ: Ինչպես ցողունները, այնպես էլ պալարները իրենց մեջ ունեն օդի երկարությամբ ձգվող խոռոչներ։ Դրանց շնորհիվ են արմատները, աճելով պղտոր ջրի մեջ, գոյատևում։ Ուտելու համար պալարները սովորաբար հավաքում են ամռան վերջում:

Ինչպես պատրաստել

Լոտոսի բոլոր մասերը ուտելի են։

  • Մատղաշ տերևները և ցողունները օգտագործվում են աղցանների մեջ կամ տապակած՝ որպես տերևավոր կանաչ բանջարեղեն: Հին տերևները օգտագործվում են ձուկ կամ միս փաթաթելու ու գոլորշու վրա եփելու համար:
  • Ծաղիկների ծաղկաթերթերը կարող են օգտագործվել աղցանների մեջ կամ լողալ ապուրի վրա:
  • Լոտոսի սերմերը, կլպելուց և դառը միջուկը հեռացնելուց հետո, կարելի է հում ուտել: Դրանք նաև խաշած, խորոված կամ նույնիսկ քաղցրացրած են ուտում ՝ որպես խորտիկներ։ Լոտոսի սերմերի մածուկը օգտագործվում է որպես շոգեխաշած չինական թխվացքների, ինչպես նաև լուսնի տորթերի (mooncakes), կեղևավորված խմորեղենների մեջ, որոնք ավանդաբար մատուցվում են, չինական աշնանային լիալուսնի փառատոնի օրերին:
  • Պալարները Լոտոսի ամենատարածված ուտելու մասն են, դրանք մեղմ, թեթև ընկուզահամի են: Այլ համեմունքների հետ եփելիս դրանք կլանում են այդ համերը՝ ստանալով նոր համային երանգներ ու բուրմունք։
    Սովորաբար պալարները թեթևակի կլպում են, այնուհետև բարակ կտրատում՝ ի ցույց դնելով կտորների նուրբ, ժանյականման տեսքը: Լավ հավելվածք է ապուրների, աղցանների համար, կարելի է նաև տապակել մսի հետ՝ ճապոնական թեմփուրա ոճով։

Հնդկեղեգի շիվեր

(անգլ․՝ Bamboo shoots, ռուս․՝ Побеги бамбука)

Հնդկեղեգի շատ տեսակների նոր ծլած շիվերը, ներառյալ Bambusa vulgaris և Phyllostachys edulis տեսակներինը, ուտելի են ու լայնորեն տարածված բանջար են ասիական, արևադարձային շատ երկրներում։ Դրանք վաճառվում են վերամշակված տարբեր ձևերով և հասանելի են թարմ, չորացրած և պահածոյացված տարբերակներով:

Ինչպես պատրաստել

Հում հնդկաեղեգի շիվերը դառնություն ունեն, որը վերանում է եփելու ընթացքում։ Որևէ ուտեստի ավելացնելուց առաջ, հնդկաեղեգի շիվերը լվանում են, կլպում, այնուհետև խաշում։ 20 րոպե խաշելուց հետո ջուրը փոխում են ու շարունակում են խաշել մինչև փափկանալը։ Հնդկաեղեգի եփված շիվերը կարելի է օգտագործել ցանկացած ուտեստի մեջ, որտեղ բանջարեղեն կա `դրան յուրահատուկ համ տալու համար:

Ամենատարածված ուտեստը խոզի կամ հավի մսի և այլ բանջարեղենի հետ չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով, տապակելն է։ Նաև ավելացնում են աղցաններին, թթու են դնում, դնում են չինական պելմենների մեջ և այլն։

Չկլպած շիվերը, թղթյա սրբիչի մեջ փաթաթած, մոտ երկու շափաթ կարելի է պահել սառնարանում։ Կլպած վիճակում՝ 1-2 օր։

Oձալոբի

(անգլ․՝ Asparagus bean, Snake Bean, Yardlong bean, Long-podded cowpea, Chinese long bean, Snake bean, Pea bean, ռուս․՝ Драконова фасоль, լատ․՝ Vigna unguiculata subsp. sesquipedalis)

Օձալոբին մուգ կանաչ, բարակ և երկար (մինչև 90 սմ), փոքր-ինչ քաղցր համով, փխրուն հյուսվածքով լոբի է: Այն սպիտակուցի, վիտամին A- ի, թիամինի, ռիբոֆլավինի, երկաթի, ֆոսֆորի և կալիումի լավ աղբյուր է և ավելի լավ աղբյուր է վիտամին C- ի, ֆոլաթի, մագնեզիումի և մանգանի։

Ինչպես պատրաստել

Օձալոբին, իր նոր նուրբ համային երանգով, բոլոր ճաշատեսակներում կարող է հաջողությամբ փոխարինել սովորական կանաչ լոբուն։

Չինական խոհանոցում օձալոբին լայնորեն օգտագործվում է ավանդական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) այլ բանջարեղենի և մսամթերքի կամ ծովամթերքի հետ արագ խառնելով, տապակած։

Հղումներ