
Պախիրա (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira
Պախիրա (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira
Մորմը (ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 1700, իսկ Հայաստանում՝ 4 տեսակ՝
Հայաստանում տարածված են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Թունավոր է։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։
Որպես գեղազարդիչ սենյակային բույս ամենատարածվածն են՝
Երկու տեսակներն էլ շատ նման են իրար և գիտնականներն այժմ հակված են դիտարկել դրանց որպես մեկ տեսակ:
Ընդհանուր առմամբ մորմը ոչ պահանջկոտ բույս է, բայց որոշակի պայմաններ ապահովել պետք է:
Լուսավորությունը
Նախընտրելի է պայծառ, ցրված լույսը: Սենյակում մորմը ավելի լավ կլինի տեղադրել դեպի արևմուտք կամ արևելք բացվող պատուհանների գոգին: Հարավային պատուհանի դեպքում, բույսը կեսօրի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու կարիք կառաջանա, իսկ հյուսիսային պատուհանին, առանց լրացուցիչ լուսավորության, բույսը շատ անհարմարավետ վիճակում կհայտնվի:
Ցանկացած պատուհանագոգին ձմռանը, լրացուցիչ լուսավորմամբ, առնվազն 10 ժամյա լուսային օր ապահովելու կարիք կարող է առաջանալ: Չապահովելու դեպքում, մորմը կարող է տերևաթափ ու ծաղկաթափ լինել:
Օդի ջերմաստիճանը
Ամռան ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +18 — +25 °C է: Ձմռանը մորմն ավելի պաղ՝ +12 — +15 °C ջերմությամբ միջավայրի կարիքն ունի: Այդպիսի ջերմային ռեժիմ և պայծառ լուսավորություն ապահովելու դեպքում, մորմը կծաղկի ու կպտղաբերի նաև ողջ ձմռան ընթացքում:
Էտը
Խիտ սաղարթամաս ստանալու համար, խորհուրդ է տրվում պարբերաբար էտել շիվերի գագաթները: Էտել կարելի է շուրջ տարին:
Ջրելը
Մորմը առատ ջուր է “խմում”, ուստի շոգ եղանակներին առատ ջրարբիացման կարիք ունի: Սակայն, ինչպես համարյա բոլոր բույսերի դեպքում, չի կարելի թույլ տալ հողի ճահճացում:
Ջրում են հողի վերին շարտը չորանալուց հետո՝ լավ հնացված, սենյակային ջերմության ջրով:
Օդի խոնավությունը
Մորմի համար ամենահարմարավետը օդի բարձր՝ 65 — 70% խոնավությունն է, ուստի պետք է կիրառել օդը խոնավացնող սարքեր կամ հաճախ ցողել բույսը:
Հողախառնուրդը
Մորմը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լավ է աճում ցանկացած չեզոք, փխրուն ու պարարտ հողում:
Նախընտրելի է հետևյալ բաղադրատոմսը.
Ծաղկամանը պետք է ունենա լավ դրենաժ:
Պարարտացումը
Քանի որ հարմարավետ պայմաններում մորմը ծաղկում և պտղաբերում է շուրջ տարին, այն միշտ լրացուցիչ սնուցման կարիք ունի: Սնուցումն անում են երկու շաբաթը մեկ:
Տեղափոխումը
Երիտասարդ թփերը տեղափոխում են նոր ծաղկամանի մեջ ամեն տարի՝ նախընտրելի է գարնանը: Ավելի մեծ թփերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ:
Բազմացումը
Տնական պայմաններում մորմի բազմացման հիմնական ձևը սերմերը ցանելն է, ինչը կարելի է անել շուրջ տարին:
Սերմերը ցրում են գրունտի մակերեսին այնուհետև ծածկում մանր ավազի բարակ շերտով: Լավագույն ծլարձակումը տեղի է ունենում բարձր խոնավություն ունեցող միջավայրում: Ծլարձակման տոկոսը բավականին բարձր է:
Գարնանը և ամռանը մորմը կարելի է բազմացնել գագաթային կտրոններով, որոնք արմատակալման են դնում խոնավ ավազի մեջ:
Վնասատուներն ու հիվանդություննեը
Մորմը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի, ուտիճների, սպիտակաթևիկների հարձակմանը: Առաջին նշանների դեպքում պետք է սկսել բույսի բուժումը:
Սենյակային պայմաններում մորմի հիվանդությունները հիմնականում սխալ խնամքի հետևանք են: Օրինակ, ձմռանը, սենյակում օդի բարձր ջերմաստիճանի և թույլ լուսավորության պայմաններում այն կարող է թափել տերևներն ու ծաղիկները:
Թզենի (անգլ․՝ Common Fig, Fig, ռուս․՝ Инжир, Фиговое дерево, Смоко́вница обыкнове́нная, լատ․՝ Fícus cárica)
Հայրենիքը՝ | Փոքր Ասիա |
Կենսաձևը՝ | Ծառ |
Ընտանիքը՝ | Թթազգիներ |
Չափսերը՝ | Սենյակային պայմաններում 60 սմ-ից մինչև 1,2 մ։ |
Ծաղկելը՝ | Սենյակային պայաններում չի ծաղկում։ |
Լուսավորությունը՝ | Պայծառ, ցրված լույս: |
Օդի ջերմաստիճանը՝ | Ամռանը՝ 18-22 °С, ձմռանը՝ 5-10 °С: |
Օդի խոնավությունը՝ | Չափավոր, 60-70%։ Ամռանը ցողել։ |
Ջրելը՝ | Ամռանը առատ՝ երբ հողը չորանա 2-3 սմ խորությամբ։ Ձմռանը՝ քիչ։ |
Հողախառնուրդը՝ | Պարարտ, չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող հող․
Այլ տարբերակ․
Ապահովել լավ դրենաժ։ |
Ծաղկամանն ու տեղափոխումը՝ | Երիտասարդ ծառերը տեղափոխում են ամեն տարի, մյուսներն ըստ անհրաժեշտության (3-4 տարին մեկ)։ |
Բազմացումը՝ | Կտրոններով, սերմերով: |
Վնասատուներ՝ | Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ: |
Աճեցնելու դժվարությունը՝ | Միջին։ |
Մուրայան (անգլ.՝ Murraya, ռուս.՝ Муррайя, լատ.՝ Murraya) մշտադալար թփերի կամ ծառերի ցեղ է: Բնության մեջ տարածված են Հնդկաստանի արևադարձային անտառներում, Հնդկաչինում, Սումատրա և Յավա կղզիներում:
Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝