Կարգերով պահոցներ՝ Ձարխոտեր

Պտեր բոստոնյան

boston-fernԲոստոնյան պտեր (Բոստոնյան ձարխոտ, անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fernռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata

Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդը (ֆորմալդեհիդ, formaldehyde) և քսիլոլը: Խոնավեցնում է սենյակի օդը:

Հայրենիքը՝ Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներ։
Կենսաձևը՝ Խոտաբույս
Ընտանիքը՝  Davalliaceae
Չափսերը՝ Մինչև 70 սմ երկարությամբ, կախվող տերևներ։
Ծաղկելը՝ Չի ծաղկում։
Լուսավորությունը  Պայծառ, ցրված լույս։ Կարելի է աճեցնել ցերեկային լամպերի լուսավորությամբ՝ օրական 14-16 ժամ  լուսավորելով:
Օդի ջերմաստիճանը՝ Լավագույն միջակայքը 18-24 °С է: Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում բույսը ստիպված մտնում է հանգստի ռեժիմ։  Անթույլատրելի է ջերմաստիճանի նվազումը 11 °С ցածր։
Օդի խոնավությունը՝  Խոնավասեր է։ Ամռանը հաճախ ցողել։
Ջրելը՝  Ամռանը չափավոր, հողը միշտ խոնավ լինի, ձմռանը, օդի ցածրջերմաստիճանի դեպքում, քիչ։
Հողախառնուրդը՝  Պարարտ, չեզոք (pH):  (6.0-7.0) կամ թեթև թթվայնություն (pH): (5.0-6.0) ունեցող հող:

Ապահովել լավ դրենաժ։

Սնուցումը՝ Աճի շրջանում, 2-3 շաբաթը մեկ։
Ծաղկամանն ու տեղափոխումը՝ 1-3 տարին մեկ, լայն ու ոչ շատ խոր ծաղկամանների մեջ։
Բազմացումը՝ Թուփը կիսելով, բեղիկներով, սպորները (բեղմնիկները) ցանելով:
Վնասատուներ՝ Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ:
Աճեցնելու դժվարությունը՝ Դյուրին է։
Հղումներ