Կարգերով պահոցներ՝ Կակտուսներ

Կակտուսների խնամքը և բազմացումը

 

cactusԿակտուսների հայրենիքը Մեքսիկան է: Կակտուսները հիանալի հարմարվել են չորային կլիմային: Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները: Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի: Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000լ ջուր: Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը:

Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում` պաշտպանելով կենդանիներից: Կակտուսների տեսակները բազմաթիվ են: Կակտուսները լինում են ծառանման, թփանման, խոտանման: Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ: Կակտուսը իր հայրենիքում լայն կիրառում ունի:Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար:

Կակտուսները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Բնական պայմաններում շատ լավ աճում և հասնում են այնպիսի չափերի, որ մեր կլիմայական պայմաններում դա հնարավոր չէ: Մեզ մոտ կակտուսներ աճեցնում են սենյակային պայմաններում, հետևելով նրանց խնամքի կանոններին:

Տնային պայմաններում կակտուս աճեցնելու համար պետք է ճիշտ ընտրել ծաղկամանի տեղը: Կակտուսները շատ են սիրում ուժեղ լուսավորությունը և արևի ճառագայթները: Կակտուսները լավ են աճում պատուհանագոգերում: Վեգետացիայի ընդացքում ծաղկամանը պետք չէ տեղաշարժել: Հիմնականում կոկոնները առաջանում են ապակուն մոտ մակերեսին, եթե կոկոնները փոքր են լուսավորության փոփոխությունից հեշտությամբ փոխվում են դառնալով ճուտիկներ: Վատ լուսավորման պայմաններում կակտուսները սկսում են դեֆորմացվել, հիմնականունում աճում է միայն գագաթի մասը նեղ խողովակի տեսքով: Ժամանակի ընդացքում բույսը փչանում է ամբողջովին: Սակայն շատ ուժեղ արևի ճառագայթները նույնպես վտանգավոր են կակտուսի համար կարող են առաջացնել կակտտուսի մակերեսային այրվածքներ, կակտուսի վրա կհայտնվեն բաց դեղինից մինչև շագանակագույն գունավորմամբ հատվածներ:

Բացի տաք և լուսավոր տեղից կակտուսի համար մեծ նշանակություն ունի նաև ծաղկամանի ճիշտ ընտրությունը: Ծաղկամանը իր չափերով պետք է համապատասխանի կակտուսի արմատային համակարգին: Եթե պետք է փոխել կակտուսի ծաղկամանը, ապա պետք է ուշադիր դիտել կակտուսի արմատային համակարգի դասավորվածությոանը, այսինքն` արմատները խորը և երկար են, թե ավելի մակերեսային և հորիզոնական ուղղվածություն ունեն, ըստ այդմ էլ ընտրել կամ նեղ և խոր ծաղկաման, կամ լայն և փոքր խորությամբ ծաղկաման:

Կակտուսների հողը պետք է լինի փխրուն, որպեսզի ջուրն ու օդը հեշտությամբ ներթափանցեն հողի շերտեր մեջ, հիմնականում օգտագործում են ավազահողային խառնուրդ, որին ավելացնում են մանրացված փայտածուխի կտորներ, կարելի է ավելացնել մանր աղյուսի կտորներ:

Դրենաժը օգնում է, որ ջուրը չմնա ծաղկամանի մեջ, քանի որ ջրի ավելցուկը կակտուսի համար վտանգավոր է:

Ծաղկամանի մեջ կակտուսը պետք է հնարավորինս բարձր տնկել, որ հիմքի մասը հողի մեջ չլինի, որովետև խոնավ հողում այն կփտի, իսկ եթե կակտուսը մեծ է և մակերեսային տնկելու դեպքում ճոճվում է կարելի է հողի վրայից փոքր քարեր լցնելով կակտուսը անշարժացնել:

Կակտուսի համար կարևոր պայման է նաև սառը ձմեռումը: Ուշ աշունից մինչև վաղ գարուն կակտուսները հանգստանում են և նրանց աճր կանգնում է: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ կակտուսները կարողանան հանգստանալ: Սխալ խնամքը` այսինքն տաք ձմեռումը, երբ կակտուսները ամբողջ ձմեռ աճում են հանգեցնում է նրա վեգետացիայի խանգարամնը, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում, որ տարիքով բավականին մեծ կակտուսները կոկոն չեն տալիս և ծաղկում կամ ամեն տարի կոկոն են տալիս, բայց այդ կոկոնները այդպես էլ չեն մեծանում ու մի որոշ ժամանակ անց չորանում են:

Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է կակտուսներին հանգիստ քուն ապահովել: Դրա համար ուշ աշնանը դադարեցնում են կակտուսի ջրելը, որ հողը լավ չորանա: Ձմռան ընդացքում կակտուսը կարելի է պահել +5-+8C պայմաններում և չջրել: Տարիքով մեծ կակտուսները 2 ամիսը մեկ անգամ կարելի է ջրել քիչ քանակությամբ, եթե իհարկե նկատվում է դրա անհրաժեշտությունը: Երիտասարդ կակտուսներին կարելի է ջրել ամիսը մեկ անգամ:

Քանի որ կակտուսները ձմռանը չեն աճում կարելի է վերցնել պատուհանից և տեղավորել սենյակի այլ անկյունում: Վաղ գարնանը կակտուսը պետք է տեղափոխել լուսվոր պատունագոգ և սկսել ջրել, սկզբնական շրջանում քիչ և ուշ-ուշ, իսկ հետո ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ավելի հաճախակի ու ավել շատ քանակությամբ ջրով, բայց միշտ պետք է թողնել ծաղկամանի հողը չորանա նոր միայն ջրել:

Կակտուսները հողի խոնավ միջավայր կամ ջրի ավելցուկ չեն սիրում: Պետք է պարբերաբար սնուցել կակտուսի հողը պարարտաանյութերով:

Բազմացումը

Կակտուս կարելի է բազմացնել տարբեր եղանակներով:

Առավել մեծ տարածում ունի ճուտիկներով բազմացումը: Ճուտիկը կակտուսից պոկոմ են սուր կտրող գործիքի օգնությամբ: 2-3 օր պահում են զով տեղում կտրվածքը չորանալու համար, այնուհետև տնկում են հողի մեջ, որի 1/5-ը ավազ է: Նոր տնկված կակտուսը պետք չէ դնել արևի տակ, այլ` ավելի ստվերոտ բայց տաք տեղում: 1-2 ամսվա ընդացքում արդեն բավականին արմատային համակարգ է ունենում և կարելի է կակտուսը տեղափոխել ավելի արևոտ պատուհանագոգ և սնուցել: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է նախ ճիշտ ընտրել ծաղկամնը: Ծաղկամանի չափը պետք է համապատասխանի կակտուսին, այն չպետքի է շատ մեծ լինի: Ավելի նպատակահարմար է կակտուսի ծաղկամանը փոխել ամեն տարի գարնանը: Հաջորդ ծաղկամանը պետք է մինչև 4սմ տրամագծով մեծ լինի նախորդից: Եթե կակտուսը միանգամից մեծ ծաղկամանում տնկեք ապա առաջնահերթ կսկսի մեծանալ նրա արմատային համակարգը ծաղկամանին համապատասխան, այնուհետև շատ ավելի ուշ կսկսի կակտուսի աճը: Հսկայական արմատային համակարգ ունեցող կակտուսները բավականին մեծանում են և հազիվ թե ծաղիկ տան:

Սերմերով բազմացման եղանակը նպատակահարմար է շատ գեղեցիկ և դեկորատիվ կակտուս ստանալու համար: Բազմացման այս եղենակով ստանում են համաչափ և գեղեցիկ կակտուսներ: Կակտուսի սերմերը վաճառվում են համապատասխան խանութներում: Բազմացման այս եղանակը երկարատև գործընթաց է: Նախ պետք է վերցնել համապատախան ծաղկաման մինչև 2սմ խորությամբ, որի մեջ լցվում է մաքուր ավազ, այնուհետև լցնում են սերմեը, որոնց պետք է ծածկել ավազի շատ բարակ շերտով մինչև 1մմ: Պետք է ավազը միշտ խոնավ պահել այդ պատճառով պետք է ծածկել ապակով` լուսավորությունը նորմալ ապահովելու, ինչպես նաև խոնավ միջավայր ստեղծելու համար: Սերմերը ջրում են ցողելու միջոցով: Հենց որ երևում է բույսի փոքրիկ փշերը պետք է նրան զգուշությամբ տեղափոխել ավելի հարուս հողի մեջ:

Պատվաստման եղանակով բազմացում: Պատվաստուման մեթոդը կիրառում են կակտուսների ավելի թանկարժեք տեսակները բազմացնելու նպատակով: Այդ տեսակները շատ դանդաղ են մեծանում իրենց հաշվին, սակայն լավ տեղավորվում են ուրիշ կակտուսների վրա, նրանցից կլանում իրենց աճի համար անհրաժեշտ օրգանական նյութերը: Սա է հիմնական նպատակը կակտուսը պատվաստի միջոցով բազմացնելու, սակայն շատ դեպքերում անհարժեշտություն է առաջանում սովորական կակտուսը փրկել, երբ այն փչանում է որևէ հիվանդության հետևանքով կամ վնասվել է բույսը ընկնելու հետևանքով, կամ ուղղակի հետաքրքիր է ունենալ այլ տեսքի կակտուս` կատարում են պատվաստ: Հիմնականում որպես կակտուսի հիմք վերցնում են ուժեղ արմատային համակարգ ունեցող կակտուսները` էխինոպսիս, ցերեուս, ֆիլոկակտուս և այլն: Շատ սուր դանակով պետք է կտրել կակտուսները իրար վրա տեղադրել և ամուր կապել, որ կակտուսները չպոկվեն և կպչեն միմյանց: Հետագայում խնդիրներից խուսափելու համար միացման հատվածի փշերը պետք է սուր դանակով կտրել, որ հետագայում ճուտիկ չառաջանա և խոչընդոտի վերևի կակտուսի աճին: Պատվաստված կակտուսը շուտով սկսում է աճել: Պատվաստումից 2 ամիս հետո պետք է քադել կակտուսները միացնող թելերը: Պատվասելուց հետո բույսը մի քանի ամիս պետք է արևի տակ չդնել, բայց պահել տաք և լուսավոր տեղում:

http://kaktusner.blogspot.am/p/blog-page_15.html

ԳԼԱՆԱՁԵՎ ՕՊՈՒՆՑԻԱ

austrocylindropuntia_subulataԱուստրո-ցիլինդրոպունցիան կամ Գլանաձև օպունցիան (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia) կակտուսների ընտանիքին պատկանող բազմամյա սենյակային բույս է: Բնական պայմաններում աճում է Արգենտինայում, Բոլիվիայում, Էկվադորում և Պերույում՝ սարերում և կիսաանապատներում, ծովի մակերևույթից 1000-3500 մ բարձրության վրա:

Կենսաձևը՝
Սուկուլենտ, կակտուս
Ընտանիքը՝
Կակտուսներ
Հայրենիքը՝
Հարավային Ամերիկա
Աճեցման բարդությունը՝
Հեշտ աճեցվող
Չափսերը՝
բարձրությունը՝ 15-70 սմ
Աճի արագությունը՝
Միջին՝ տարեկան մի քանի սմ
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 25-35 °С,
Ձմռանը՝ նվազագույնը +4,5°С
Կարող է կարճ ժամանակ դիմանալ -3°С ցրտահարությանը, կայուն է շոգի և լուսամուտից փչող սառը օդի նկատմամբ:
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ վատ է տանում թրջվելը:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ, կիսաստվեր
Հողախառնուրդը՝
Կարելի է գնել սուկուլենտների համար  նախատեսված պատրաստի հողախառնուրդ և մի քիչ ավազ ավելացնել (рН 6,1-7,8):
Ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝
— 3 մաս խոշոր ավազ կամ պերլիտ;
— 2 մաս ճմահող;
— 2 մաս փտած գոմաղբ կամ տերևային հումուս;
— 2 մաս տորֆ:
Անհրաժեշտ է լավ դրենաժ ապահովել:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը առատ են ջրում՝ շաբաթը մեկ անգամ, մնացած եղանակներին՝ ամսական 2-3 անգամ:
Խորհուրդ է տրվում ջրել ժամը 18-ից հետո:
Ծաղկամանի տակդիրում կուտակված ջուրը պետք է թափել:
Սնուցումը՝
Աճի ժամանակ, ամսական 1 անգամ սնուցում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով:
Բազմացումը՝
Ընձյուղներով, որոնք պոկում են, մի քիչ թողնում, որ չորանա, այնուհետև խրում են խոնավ ավազի մեջ՝ որպեսզի արմատակալի:
Սերմերով բազմացումը հնարավոր է, բայց բավականին բարդ է: Սերմերը պետք է անցնեն 1,5 ամսվա ստրատիֆիկացիա և ցանելուց առաջ լավ թրջվեն: Ցանում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ՝ ծածկելով թափանցիկ թաղանթով: Ամեն օր օդափոխում են և ցողում ջրով: Սերմերը ծլում են 3 ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝
Աստղաձև ծաղիկները վարդագույնից մանուշակագույն երանգ ունեն: Ծաղկում է ուշ գարնանը, կամ վաղ ամռանը:
Տեղափոխումը՝
Այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են 2-3 տարին մեկ: Տեղափոխելիս փտած կամ վնասված արմատները հեռացնում են:
Չի կարելի տեղափոխել ծաղկած բույսը:
Խնամքի առանձնահատկությունները՝
Պետք է զգուշանալ բույսի փշերից:
Հաճախակի օդափոխության կարիք ունի:
Բարդություններ՝
Շատ հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն ալրատիզեր կարող են հայտնվել: Ցածր ջերմաստիճանների և հողի չափազանց խոնավության դեպքում, հնարավոր է արմատների փտում:
Լուսավորության պակասի արդյունքում բույսը շատ բարակ, ծուռումուռ ընձյուղներ է ունենում:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Թունավոր չէ

Austrotsilindropuntsiya-fotoԲնական պայմաններում Գլանաձև օպունցիան սովոր է շոգին և արևահարությանը: Տանը կարելի է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ ամռանը դուրս բերել բաց երկնքի տակ: Ձմռանը կարող է արհեստական լուսավորության կարիք առաջանալ:

Ձմռանը բույսին անհրաժեշտ է հանգստի ռեժիմ ապահովել:

Վնասատուները՝

 

Հղումներ

Էպիֆիլում

Epiphyllum1Էպիֆիլումը (անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti and Leaf cacti, ռուս.՝ Эпифиллум, լատ.՝ Epiphyllum) էպիֆիտային կակտուսների ցեղի անվանումն է, որն ընդգրկում է 20 տեսակի բույսեր: Բնական պայմաններում էպիֆիտային կակտուսներն աճում են Մեքսիկայից մինչև Ամերիկայի արևադարձային գոտին: Աճում են որպես թուփ, ձևավորում են փայտացող բուն և տափակ, տերևանման ճյուղեր: Իրական տերևները մանր թեփուկների տեսք ունեն, իսկ ծաղիկները խոշոր են, ձագարանման և հոտավետ:

Ծաղիկների արտակարգ գեղեցկության համար էպիֆիլումն ունի նաև խոլորձ-կակտուս անվանում:

Նույնիսկ սենյակային պայմաններում, արհեստական, խաչաձև փոշոտման միջոցով կարելի է ստանալ սալորի չափսի պտուղներ, որոնք բուրավետ են, ուտելի և ունեն քաղցր, էկզոտիկ համ:

Տեսակները

Էպիֆիլում քառթավոր

(Эпифиллум зазубренный, Epiphyllum crenatum)

Epiphyllum_Crenatum1Քառթավոր էպիֆիլումը 1 մետր բարձրության հասնող կիսա էպիֆիտ կակտուս է: Կողային տերևանման ճյուղերը հաստ են, կարող են մինչև 70 սմ երկարել և 4-10 սմ լայնք ունենալ:

Ծաղիկը բացվում է գիշերը:

 

 

 

 

Էպիֆիլում թթվատերև

(Эпифиллум кислолепестной, Epiphyllum oxypetalum)

Epiphyllum_OxypetalumԹթվատերև էպիֆիլումը խոշոր՝ մինչև 3 մ բարձրության հասնող բույս է, ձևավորում է երկար, փայտացող ճյուղեր: Երկրորդական ճյուղերը տափակ են ու մինչև 10 սմ լայնություն ունեն: Ծաղիկները սպիտակ են, ունեն մինչև 20 սմ երկարություն: Պտուղները կարմիր են:

Կան շատ հբրիդային տեսակներ, որոնք տարբերվում են ծաղիկների գույնով:

 

 

 

Էպիֆիլում Լաու

(Эпифиллум Лау, Epiphyllum laui Kimnach)

Epiphyllum_Laui_KimnachԼաու էպիֆիլումը արագաաճ էպիֆիտ և լիտոֆիտ կակտուս է: 1-2 սմ տրամագիծ ունեցող ճյուղեր ունի: Կողային ընձյուղների լայնքը 5-7 սանտիմետր է: Ձևավորում է 3-5 մմ երկարությամբ, 1-5 հատ մազանման, դեղնադարչնագույն փշեր:

Ծաղիկները բացվում են երեկոյան և, որպես կանոն մնում են բացված 48 ժամ:

 

Էպիֆիլում անկյունավոր

(Эпифиллум угловатый, Epiphyllum anguliger)

Epiphyllum_AnguligerԱնկյունավոր էպիֆիլումը լավ ճյուղավորված թփի տեսք ունեցող բույս է: Ճյուղերը ներքին մասում կլոր են կամ, հազվադեպ, եռանկյունաձև: Կողային ընձյուղները նշտարաձև են, կտրատված եզրերով: Ճյուղերն ունենում են  մինչև 1 մետր երկարություն և 4-8 սմ լայնք:

Ծաղիկները խոշոր են և բուրավետ:

 

 

 

 

Էպիֆիլում Հուկերի

(Эпифиллум Хукера, Epiphyllum hookeri)

Epiphyllum_HookeriՀուկերի էպիֆիլումը մինչև 10 սմ պարագծով, կոշտ, աղեղնաձև, երբեմն խոնարհված ճյուղերով կակտուս է:

Ծաղիկները սպիտակ ու խոշոր են:

 

 

Էպիֆիլում ֆիլանտուս

(Эпифиллум филлантус, Epiphyllum phyllanthus)

Epiphyllum_PhyllanthusՖիլանտուս էպիֆիլումը 50-100 սմ ճյուղեր ձևավորող կակտուս է: Երկրորդային տերևանման ճյուղերն ունենում են 25-50 սմ երկարություն:

Ծաղիկներն ունենում են 4-18 սմ պարագիծ:

 

Էպիֆիլում Թոմասի

(Эпифиллум Томаса, Epiphyllum thomasianum)

Epiphyllum_ThomasianumԹոմասի էպիֆիլումը թփանման կակտուս է, որի խոնարհվող ճյուղերը կարող են երկարել մինչև 4 մետրի:

 

 

 

 

 

 

 

Խնամքը

Լուսավորությունը
Առատ ծաղկելու համար էպիֆիլումներին անհրաժեշտ է որքան հնարավոր է պայծառ, ծրված լուսավորություն: Դրանք լավ են աճում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Հյուսիսային պատուհանի գոգին առատ ծաղկում ակնկալել պետք չէ, իսկ հարավային պատուհանի գոգին աճեցնելիս բույսը, այրվածքներից խուսափելու համար, կեսօրին մոտ ժամերին պետք է ստվերել: Ամռանը խորհուրդ է տրվում էպիֆիլումը հանել պատշգամբ, կամ այգի՝ թարմ օդի, դնել լուսավոր տեղում, բայց ոչ Արևի ուղիղ ճառագայթների ներքո:

Օդի ջերմաստիճանը
Էպիֆիլումների համար +20 — +25°C օդի ջերմությունը ամենից հարմարավետն է: Ձմռանը, հանգստի շրջանում, եթե հնարավոր է, ջերմաստիճանը նվազեցնում են մինչև +10- +15°C:

Օդի ջերմաստիճանի նվազումը +5°C-ից կարող է մահաբեր լինել էպիֆիլումի համար:

Օդի խոնավությունը
Էպիֆիլումները պահանջկոտ չեն օդի խոնավության նկատմամբ, բայց, խորհուրդ է տրվում ամռան շոգին հնացված ջրով պարբերաբար ցողել բույսը :

Ջրելը
Էպիֆիլումները, ինչպես և խոնավ անտառներում աճող բոլոր կակտուսները, պետք է ջրել շատ ավելի հաճախ քան չոր կլիմայում աճողները: Ծաղկամանի հողը միշտ պետք է չափավոր խոնավ լինի:

Ջուրը պետք է փափուկ լինի, հնացված, սենյակի ջերմաստիճանի:

Ձմռանը ավելի քիչ են ջրում, իսկ շատ զով սենյակում պահելու դեպքում, ընդհանրապես չեն ջրում: Գարնանը ջրելը մի քիչ շատացնում են, իսկ կոկոններ հայտնվելուց հետո սկսում են առատ ջրել:.

Պարարտացումը
Գարնանն ու ամռանը էպիֆիլումներին խորհուրդ է տրվում սնուցել ամսական 2 անգամ՝ կակտուսների համար պատրաստված պարարտանյութերով: Ծաղկի կոկոններ հայտնվելու դեպքում կարելի է սնուցում անել գոմաղբի լուծույով (1 մաս գոմաղբը լուծել 4 մաս ջրում): Ծաղկելուց հետո, մինչև ցրտերը, այդպիսի սնուցումներ կարելի է անել 2 շաբաթը մեկ: Գոմաղբի լուծույթի փոխարեն կարելի է սնուցում անել սենյակային բույսերի համար նախատեսված, սովորական, ազոտ պարունակող պարարտանյութով:

Հողախառնուրդը
Հողը պետք է պարարտ լինի: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը՝ ավելացնելով դրան տորֆ, կամ տերևային հումուս և ավազ:

Հողախառնուրն ինքնուրույն պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով՝

Հողի թթվայնությունը՝ рН 5-6:

Կիրը հակացուցված է:

Տեղափոխումը
Անհրաժեշտության դեպքում այլ ծաղկաման տեղափոխելն անում են ծաղկելուց հետո: Պետք է հաշվի առնել, որ արմատների համար նեղվածքը նպաստում է բույսի ծաղկելուն, այնպես որ ամենամյա տեղափոխության կարիք չկա: Ծաղկամանը պետք է լինի ոչ բարձր, լայն և ծակոտկեն, քանի որ էպիֆիլումների մեծամասնության արմատները թույլ զարգացած են:

Տեղափոխելուց հետո բույսը որոշ ժամանակ ստվերում են պահում և զգուշությամբ են ջրում:

Ծաղկելը
Փետրվարի երկրորդ կեսին, հանգստի շրջանից հետո, էպիֆիլումը սկսում է աճել և, լավ պայմաններում, սկսում են կոկոններ գոյանալ: Այդ ընթացքում բույսը պետք չէ տեղաշարժել՝ կոկոնները կարող են թափվել:
Որպես կանոն էպիֆիլումները գարնանն են ծաղկում: Ծաղիկները 4-5 օր բացված են մնում: Ծաղկման շրջանում բույսը պետք է հաճախակի ջրել, ցողել և սնուցել: Լավ խնամքի դեպքում էպիֆիլումը կարող է մեկ անգամ էլ աշնանը ծաղկել:

Տերևանման ճյուղերին զուգահեռ կարող են աճել բարակ, եռանկյունաձև ճյուղեր, որոնք ավելի լավ է կտրել, քանի որ դրանց վրա համարյա երբեք ծաղիկ չի գոյանում:

Բազմացումը
Էպիֆիլումները կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով կամ թուփը կիսելով:
Սերմից աճեցնելու դեպքում, սկզբում հայտնվում է խիտ փշերով դասական կակտուս, սակայն, ժամանակի հետ ճյուղերը սկսում են տափակել, դառնալ տերևանման և կորցնում են փշերը:

Սերմերի ծլելու համար հողի լավագույն ջերմաստիճանը +20 — +25°С տիրույթում է:

Լավ խնամքի դեպքում սերմով աճեցված էպիֆիլումը ծաղկում է 4-5 տարեկանում:

Կտրոնով բազմացնելու համար, տափակ, տերևանման ճյուղից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոն, որի ներքևի հատվածը սրացնում են՝ դարձնելով սլաքաձև:  Այնուհետև կտրոնը 2-3 օր կախում են ուղղահայաց դիրքում, որպեսզի միջի հյութը թափվի և կտրվածքը չորանա: Չորանալուց հետո կտրոնը տնկում են 7 սանտիմետրանոց ծաղկամանի կամ տնկամանի մեջ, որտեղի հողախառնուրդը բաղկացած պետք է լինի՝

Հողախառնուրդի մակերեսին, 2 սմ խորությամբ, լվացված գետի ավազի շերտ են լցնում, իսկ կտրոնները տնկում են 1 սմ խորությամբ: Տնկելուց հետո 24 ժամ պահում են ստվերում և չեն ջրում:

Պարտիզակն ունի Ֆիլանտուս էպիֆիլումի կտրոնները պարզապես ջրում արմատակալելու դրական փորձ:

Հիվանդություններ և վնասատուներ
Վիրուսային մոզաիկան  հիվանդություն է, որի ժամանակ էպիֆիլումի տերևանման ճյուղերին հայտնվում են բազմաթիվ մանր, բաց գույնի բծեր, սկսում են չորանալ ընևյուղների ծայրերը և թափվում են կոկոնները:

Բուժելը շատ դժվար է, ավելի հեշտ և ճիշտ է ոչնչացնել հիվանդ բույսը:

Հիմնական վանասատուներն են վահանակիրը, տիզը և ալրատիզը:

Բացոդյա պայմաններում պետք է զերծ պահել լորձնէակների հարձակումից:

Երբեմն բույսի վրա հայտնվում են լայնացող, շրջանաձև, խցանակեղևատիպ բծեր: Պատճառը կարող է լինել սնկային վարակումը (ֆուզարիոզ կամ այլ):

epiphillum_250x

Հղումներ