Կարգերով պահոցներ՝ Սենյակային բույսեր

Լիմոնախոտ

Լիմոնախոտը (անգլ․՝ Lemongrass, ռուս․՝ Лимонная трава, լատ․՝ Cymbopogon) հացազգիների ընտանիքի, բարձր, բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Մոտ 55 տեսակներից հատկապես Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակը լայնորեն աճեցվում է որպես համեմունք և դեղաբույս։

Լիմոնախոտի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է, այն լայնորեն մշակվում է Աֆրիկայի, Ասիայի եւ Ամերիկաների արեւադարձային գոտիներում:

Մեր կլիմայական պայմաններում բաց գրունտում աճեցնելու համար բույսը հարմարեցված չէ, սակայն կարելի է աճեցնել սենյակային պայմաններում:

Հետաքրքիր է, որ այս հացազգին մշակվում է ոչ թե հատիկների, այլ տերեւների եւ ցողունների համար: Լիմոնախոտը հայտնի համեմունք է։ Առավել հաճախ այն օգտագործում են ապուրների եւ հնդկական Curry-ի հետ կամ ավելացնում են թեյին։

Բացի այդ, լիմոնախոտը արժեքավոր դեղաբույս է։ Դրա տերեւները պարունակում են B, C եւ A խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, կալցիում եւ այլ օգտակար հանքանյութեր: Լիմոնախոտի եթերային յուղը ունի հակասնկային, հակամակաբույծ ազդեցություն, օգնում է ստամոքսի խանգարման, մրսածության, գլխացավի դեպքում:

Տանը լիմոնախոտ աճեցնելը

Տան պայմաններում բացի Արևմտահնդկական լիմոնախոտ (West Indian Lemon Grass, Челнобородник лимонный, Cymbopogon citratus) տեսակից աճեցնում են նաև Արևելահնդկական լիմոնախոտը (Восточно-индийское лимонное сорго կամ Малабарская трава, Cymbopogon flexuosus) ու Կիտրոնելան (Citronella grass, Цитронелла, Cymbopogon nardus): Բոլորի խնամքը նույնն է։

Աճեցնելու տեղը

Արևադարձային բույսի համար, բնականաբար, պետք է ընտրել լուսավոր ու տաք տեղ՝ դեպի հարավ նայող պատուհանագոգը։ Լիմոնախոտն, ի տարբերություն շատ բույսերի, չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։ Թույլատրելի է նաև ցրված, պայծառ լուսավորությունը՝ լուսավոր պատուհանից ոչ ավելի քան 1,5 մ հեռավորության վրա։

Ուշադրություն

Չարժե լիմոնախոտն աճեցնել տրանսպորտի կամ արտադրական արտանետումների համար բաց պատշգամբում։ Լիմոնախոտի տերեւները կլանում և իրենց մեջ կուտակում են այդ վնասակար տարրերը։

Ծաղկամանը

Բնական պայմաններում լիմոնախոտը հասնում է մինչև 1,8-2 մետր բարձրության։ Ծաղկամանում դա հնարավոր չէ։ Նորմալ աճի համար բավարար է 25-30 սմ տրամագծով ծաղկամանը։

Հողախառնուրդը

Կարևոր է որ հողը լինի պարարտ և փխրուն։ Կարելի է գնել որևէ համապիտանի հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար մասերով իրար խառնել կենսահումուս և գետի ավազ։ Փխրունությունն ավելացնելու համար լրացուցիչ պերլիտ կամ վերմիկուլիտ ավելացնել։ Լավ դրենաժային շերտն էլ պարտադիր է։

Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը

 Օդի նվազագույն ջերմաստիճանը +16оС է, իսկ ամենահարմարավետը +20…+25оС տիրույթն է։ Օդի խոնավությունը՝ չափավոր, սիրում է հաճախակի ցողվել մանր կաթիլներով։

Լիմոնախոտը տառապում է միջանցիկ քամիներից, դա կարող է բերել արմատների նեխելուն։ Ձմռանը, սենյակը օդափոխելիս, պետք է բույսը պաշտպանել սառը օդի հոսքերից։ Հնարավորության դեպքում, ամռանը օգտակար է լիմոնախոտը բաց երկնքի տակ պահել։

Խնամքը

Լիմոնախոտի խնամքը կանոնավոր ջրելն ու սնուցում տալն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել օդի խոնավությանը եւ ջերմությանը: Խորհուրդ չի տրվում թփի շուրջը հողը փխրեցնել :

Ջրելը

Լիմոնախոտը խոնավություն սիրող բույս է։ Ամռանը պետք է առատ ջրել, բայց հողը ցեխ ու ճահիճ չդարձնել։ Ամռան խիստ շոգին կարելի է փոքր չափաբաժիններով օրական երկու և ավելի անգամ ջրել։

Ձմռանը ջրելը քչացնում են։ Ջրում են հողի մակերեսը չորանալուց հետո։

Սնուցումը

Սնուցումն արվում է ակտիվ աճի շրջանում՝ ապրիլից հոկտեմբեր: Հարմար է կիրառել համալիր հեղուկ պարարտանյութ: Դա արվում երկու շաբաթը մեկ, ջրելու ժամանակ։ Քանի որ լիմոնախոտը ակտիվորեն ավելացնում է կանաչ զանգվածը, այն հատկապես ազոտական պարարտանյութերի կարիք ունի, այդ թվում ‘ օրգանական:

Բազմացնելը

Լիմոնախոտը կարելի է բազմացնել սերմերով, թուփը բաժանելով և ցողունները արմատակալելու դնելով։

Սերմով բազմացնելը
  • Սածիլներ աճեցնելու համար նախատեսված կոնտեյները լցնում են բերրի հողով եւ լավ ցողում են ցողիչով:
  • Առանց խորացնելու, հողի մակերեսով բաշխում են սերմերը և վրան ծածկում 2-3 մմ հաստությամբ հողի կամ ավազի շերտով։
  • Ցանքը եւս մեկ անգամ լավ ցողում են։
  • Կոնտեյները ծածկում են պլաստիկ թաղանթով կամ ապակիով, դնում են ջերմ լուսավոր տեղ։ Օդի +18оС ջերմաստիճանի դեպքում ծիլերը հայտնվում են մոտ մեկ շաբաթ անց:
  • Ծիլերի հայտնվելուց հետո կոնտեյները բացում են: Հետևում են, որպեսզի հողը միշտ խոնավ լինի, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ցողում են հողը:
  • Մոտ 1-2 շաբաթից հասակ առած թփերը զգուշորեն տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
Թուփը բաժանելը

Երբ լիմոնախոտի թուփը աճել եւ լցրել է ամբողջ ծաղկամանը, այն կարելի է հանել և բաժանել թուփը մի քանի մասերի: Գերադասելի է դա անել գարնանը կամ ամռան սկզբին։

Դուրս հանած թուփը զգուշորեն թափ տալով արմատներն ազատում են հողից, որպեսզի երևան տեղերը որտեղից կարելի է բաժանել թուփը։ Բաժանում են ձեռքերով կամ սուր դանակով, բաժանված թփերը տնկում են առանձին ծաղկամաններում և լավ ջրում։

Ցողունը արմատակալելու դնելը

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է նույնիսկ խանութից գնված լիմոնախոտի ցողունից արմատակալած տնկի ստանալ։ Դրա համար դրանք պետք է լինեն ամբողջական՝ ստորին հատվածը պահպանված։

  • Բաժակի մեջ 2-3 սմ հնեցված, գոլ ջուր են լցնում ու ցողունը դնում մեջը։ Անհրաժեշտ է, որ օդի ազատ հոսք լինի դեպի ձեւավորվող արմատները:
  • Բաժակը դնում է տաք, լուսավոր տեղ, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ։
  • Ջրի մակարդակը հաստատուն են պահում։
  • Մոտավորապես մեկ շաբաթ անց, ցողունի վրա երիտասարդ արմատներ են ձեւավորվում։
  • Չսպասելով արմատների երկարանալուն, բույսը տնկում են բերրի հողի մեջ և հետագայում ապահովում են սովորական խնամք։

Հիվանդություններ և վնասատուներ

Լիմոնախոտը մեծ քանակությամբ եթերային յուղեր է պարունակում։ Այն հազվադեպ է հիվանդանում և ենթարկվում վնասատուների հարձակմանը։ Որպես սարդոստայնային տիզի դեմ կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում պարբերաբար ցողել բույսը նաև ձմռանը։

Բերքահավաքը

Ըստ անհրաժեշտության, թարմ տերեւները կտրում են երբ դրանք հասնում են 25-30 սմ երկարության: Ամբողջական բերքահավաք անում են ձմռանը, երբ տերեւները սկսում են չորանալ:

Կտրած տերևները մանրացնում են, 1-2 սմ երկարությամբ կտորները փռում են թղթի կամ կտորի վրա և չորացնում են։ Պահում են ապակե հերմետիկ տարայի մեջ։

Լիմոնախոտի ցողուններն էլ են ուտելի։ Երբ ցողունի տրամագիծը հասնում է 2-4 սանտիմետրի, այն կտրում են հողի մակարդակով եւ օգտագործում որպես սոուսների, ապուրների հավելում եւ մսային ճաշատեսակներում: Կտրված ցողունը կրկին աճում է:

Ուշադրություն

Լիմոնախոտի տերևների եզրերը շատ սուր են: Բերքահավաքը պետք է իրականացվի ձեռնոցներով:

Սխալներ

Անփորձ մշակողները կարող են հետեւյալ դժվարությունների հանդիպել՝

  • Բույսը չի աճում կամ մահանում է սածիլի փուլում: Հաճախ դա պայմանավորված է լինում հողի գերխոնավացմամբ։ Եթե ցանելիս հողը լավ խոնավ է եղել, այլևս մինչև սերմերի ծլելը ջրելն անհրաժեշտ չէ։ Հետագայում էլ չափից շատ ջրելը վնասակար է։
  • Բույսը լավ արմատներ է զարգացնում, բայց հետո դրանք նեխում են։ Խնդիրը կրկին կապված է չափից շատ ջրելու հետ։ Կարելի է փորձել ջրել ներքևից՝ տակդիրի միջից։
  • Որոշ մարդկանց մոտ բույսի եթերային յուղի մեջ պարունակվող նյութերը կարող են ալերգիա առաջացնել:

Հղումներ

Ալոկազիա

Ալոկազիան (անգլ․՝ Alocasia, ռուս․՝ Алоказия, լատ․՝ Alocasia) նվիկազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար, արևադարձային բույսերի ցեղ է։ Հայտնի է ալոկազիայի 79 տեսակ։

Համառոտ տեղեկանք ալոկազիա աճեցնելու վերաբերյալ

  • Ծաղկելը․ սենյակային պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում, աճեցվում է որպես դեկորատիվ տերևներ ունեցող բույս;
  • Լուսավորությունը․ խայտաբղետ տեսակներին անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս, իսկ կանաչ տերևներ ունեցողներին՝ կիսաստվեր։ Արևի ուղիղ ճառագայթները վնասակար են բոլոր տեսակների համար;
  • Օդի ջերմաստիճանը․ գարնանն ու ամռանը՝ +23…+25 ºC, ձմռանը՝ մոտ +20 ºC, բայց ոչ ցածր +18 ºC-ից;
  • Օդի խոնավությունը․ անհրաժեշտ է բարձր խոնավություն։ Պետք է կանոնավոր ցողել բույսը և շոգին այն տեղադրել թաց խճով լի, լայն տակդիրի վրա;
  • Ջրելը։ Աճի շրջանում՝ առատ, երբ չորանա հողի վերին շերտը։ Ձմռանը՝ հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո;
  • Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում ամսական երկու անգամ՝ փոխնեփոխ օրգանական և համալիր պարարտանյութերով;
  • Հանգստի շրջան։ Աշնան կեսից մինչև գարնան սկիզբը;
  • Տեղափոխումը։ Այլ ծաղկաման տեղափոխում են գարնանը։ Երիտասարդ բույսերը՝ ամեն տարի, մեծահասակները՝ 2-3 տարին մեկ;
  • Հողախառնուրդը։ Տերևային հումուս՝ 2 մաս, փշատերևի հումուս՝ 2 մաս, տորֆ՝ 2 մաս, ավազ՝ 1 մաս և մի բուռ փայտի մոխիր;
  • Բազմացումը։ Սերմերով և կտրոններով;
  • Վնասատուները։ Ուտիճներ, վահանակիրներ, ալրատիզեր, սարդոստայնային տիզ;
  • Հիվանդություններ։ Բոլոր խնդիրները ծագում են սխալ խնամքի հետևանքով;
  • Այլ հատկություններ։ Թունավոր է։

Ալոկազիայի տարածված տեսակներ

Ալոկազիա ամազոնյան

Alocasia amazonica

Алоказия амазонская

Ալոկազիա ամազոնյանի “Պոլլի” հիբրիդ

Alocasia amazonica ‘polly’

Ալոկազիա Սանդերի

Alocasia sanderiana

Алоказия Сандера

Ալոկազիա Լոուի

Alocasia lowii

Алоказия Лоу

Ալոկազիա պղնձագույն

Alocasia cuprea

Алоказия медно-красная

Ալոկազիա կուկուլատա

Alocasia cucullata

Алоказия клобучковая

Ալոկազիա հոտավետ

Alocasia odora

Алоказия пахучая

Ալոկազիա հոտավետի “Զեբրա” հիբրիդ

Zebrina

Зебрина

Ալոկազիա հոտավետի “Կալիդորա” հիբրիդ

Calidora

Калидора

Ալոկազիա հնդկական

Alocasia macrorrhiza

Алоказия крупнокорневая

Ալոկազիա հնդկականի խայտաբղետ հիբրիդ

Alocasia macrorrhiza Variegata

Ալոկազիա հնդկականի սև ճյուղերով հիբրիդ

Alocasia macrorrhiza Black Stem

Ալոկազիա հնդկականի մետաղագույն հիբրիդ

Alocasia macrorrhiza Metallic

Ալոկազիա հնդկականի “Ստինգրեյ” հիբրիդ

Alocasia macrorrhiza Stingrey

Ալոկազիա վիշապ

Alocasia Dragon

Алоказия дракон

Ալոկազիա վիշապի հիբրիդ

Վիշապի եղջերաթեփ

Dragon Scales

Чешуя дракона

Ալոկազիա վիշապի հիբրիդ

Արծաթյա վիշապ

Silver Dragon

Серебрянный дракон

Ալոկազիա րեգինուլա “Սև թավիշ” հիբրիդ

Alocasia reginula Black Velvet

Հղումներ

  • Ալոկազիա։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից։
  • Alocasia. From Wikipedia, the free encyclopedia.
  • Алоказия. Материал из Википедии — свободной энциклопедии.

Խնկեղեգ ճահճային

Խնկեղեգ ճահճայինը (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus calamus) խնկեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ, բազմամյա, դեղատու խոտաբույս է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Համառոտ տեղեկանք խնամքի վերաբերյալ

  • Ծաղկելը՝ հունիս-հուլիս;
  • Լուսավորությունը՝ ցրված լույս, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Հարմար են արևելյան և արևմտյան պատուհանագոգերը։
  • Օդի ջերմաստիճանը՝ վեգետացիոն շրջանում՝ +18…+22 ºC, ձմռանը՝ +16…+18 ºC, սակայն ավելի ցածր ջերմաստիճաններն ու սառը քամիներին էլ է դիմանում;
  • Օդի խոնավությունը՝ բարձր։ Լավ կլինի ծաղկամանը դնել թաց խճով լի տակդիրի վրա և հաճախ ցողել բույսը;
  • Ջրելը՝ առատ ու հաճախ, շոգին պետք է ցողել, կարելի է դնել թաց խճով լի տակդիրի վրա;
  • Սնուցումը՝ կարիքը չկա;
  • Հանգստի շրջանը՝ աշնան կեսից մինչև ձմռան վերջը;
  • Տեղափոխումը՝ կախված արմատների համար տեղի առկայությունից;
  • Հողախառնուրդը՝ ավազ- 2 մաս, ճմահող— 2 մաս, գետի տիղմ-2 մաս կամ տորֆ— 1 մաս;
  • Բազմացումը՝ սերմերով և թուփը կիսելով;
  • Վնասատուները՝ սարդոստայնային տիզ;
  • Հիվանդությունները՝ գործնականում չկան, տառապում է միայն ոչ բավարար խոնավությունից ու քիչ ջրելուց։

Առանց հողի, ջրի մեջ խնկեղեգ աճեցնելը

Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում խնկեղեգը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ միայն արմատները լինեն ջրի մեջ;

Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։

Այսպես էլ Չինաստանում են աճեցնում

Հղումներ

Մանրադրամախոտ

Մանրադրամախոտը (անգլ․՝ Coin grass, Lysimachia, չին․՝ 铜钱草, լատ․՝ Lysimachia christinae Alias) բազմամյա, սողացող, ջրային խոտաբույս է և շատ տարածված սենյակային բույս Չինաստանում։

Բնության մեջ աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում աճեցվում է ինչպես զուտ ջրային միջավայրում (հիդրոպոնիկ), այնպես էլ հողում, կամ միաժամանակ կիսով չափ հողի և կիսով չափ ջրի մեջ։

Հայերեն անվանումը պաշտոնական չէ, Պարտիզակի տվածն է և պայմանավորված է թե՛ բույսի կլոր, մանրադրամի չափսի տերևների տեսքով, թե՛ դրա անգլերեն անվանումներից մեկով։ Կարելի է անվանել նաև Չինական փոխի խոտ, Լումայախոտ և այլն։

Կենսականորեն անհրաժեշտ խոնավություն և սնունդ ապահովելու դեպքում, մանրադրամախոտը շատ արագաճ, սողացող բույս է։

Նկարում՝ մանրադրամախոտի աճեցումը կիսով չափ հողի և ջրի մեջ։

Միայն հողի մեջ աճեցնելիս, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց, միևնույն ժամանակ, ցեխ չդառնա։ Շոգին ամեն օր ջրելու կարիք կլինի։

Մանրադրամախոտ աճեցնելու համար օգտագործվող, ինչպես նաև ջրելու ու ցողելու ջուրը պետք է հնեցված լինի՝ ազատ քլորից։ Հին ջուրը փոխելիս, թափում և թարմ ջրով լրացնում են հին ջրի 2/3-ը։ Ջուրը փոխելու անհրաժեշտությունն առաջանում է ամռանը՝ 3-5 օրը մեկ, գարնանն ու աշնանը՝ 5-7 օրը մեկ և ձմռանը՝ 10-15 օրը մեկ։

Ջուրը փոխելուց հետո, կախված ջրի ծավալից, մի քանի կաթիլ պարարտանյութ են ավելացնում ջրին և ցնցում ծաղկամանը, որպեսզի լավ խառնվի։

Շատ կարևոր է չմոռանալ բույսը պարբերաբար սնուցելու մասին։ Վեգետացիոն շրջանում, բույսը պետք է սնուցել հավասարակշռված NPK — ով, համալիր, հեղուկ պարարտանյութով։ Միայն հողի մեջ աճեցվող բույսերը սնուցում են ամիսը մեկ անգամ։

Նկարում` ծաղկած մանրադրամախոտն է։ Ընդհանրապես այս բույսն աճեցնում են գողեցիկ տերևների համար, իսկ ծաղկելը բույսին ամենևին չի գեղեցկացնում։

Ուստի, եթե սերմեր ստանալու մտադրություն չկա, ծաղիկները պետք է անմիջապես կտրել։ Դա կխնայի բույսի ուժերը և պարարտանյութ կխնայի։

Մանրադրամախոտը մշտապես պայծառ, ցրված լույսի կարիք ունի, իսկ ձմռանը բույսը նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների ներքո կարելի է դնել։

Մանրադրամախոտը ջերմասեր է, օդի ջերմաստիճանը չպետք է իջնի +5C-ից, իսկ ամենահարմարավետը +16…+24C տիրույթն է։

Մանրադրամախոտը անհրաժեշտ է պարբերաբար նոսրացնել՝ հեռացնել դեղնած ու ծերացած տերևները։ Արդյունքում կբարելավվի բույսի օդափոխությունը և, լավ սնուցման դեպքում, տերևներն ավելի խոշոր և փարթամ կլինեն։

Բույսի ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի տերևները մի կողմ թեքված չաճեն։

Մանրադրամախոտը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։ Քանի որ թուփը բաժանելով բազմացման եղանակը շատ դյուրին է, սերմերով բազմացումը համարյա չի կիրառվում։

Մանրադրամախոտը շատ կայուն է հիվանդությունների նկատմամբ և չի վախենում վնասատուներից։ Ջրի կամ կես հող, կես ջուր միջավայրում աճեցնելիս պետք է զգուշանալ մոծակների ձվադրումից ջրի մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների մանրադրամախոտը նաև ուտում են, ինչպես նաև օգտագործում չինական բժշկությունում։

Զոպա

Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։

Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:

Աճեցնելը

Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:

Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:

Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:

Եթե ​​զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն ​​սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):

Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:

Զոպայի խնամքը սենյակային պայմաններում

Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:

Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։

Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային հումուսից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։

Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):

Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:

Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:

Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։

Հղումներ

Ֆիկուս միկրոկարպա

ficus_microcarpaՖիկուս միկրոկարպան (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝  Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa) տնային պայմաններում աճեցվող թթազգիներից ամենաինքնատիպն է։

Ժամանակին Եվրոպա է ներմուծվել Ֆիլիպինների, Մալայզիայի, Հարավային Չինաստանի և Հյուսիսային Ավստրալիայի մերձարևադարձային անտառներից։ Իր բնական միջավայրում այս մշտադալար, մինչև 30 մետր բարձրության հասնող ծառը խիստ նվաճողական պահվածք ունի։ Այն, բաց թողնելով բազմաթիվ օդային արմատներ տարածվում է իր շուրջ՝ փաթաթվելով ու խեղդամահ անելով շրջակա այլ տեսակի ծառերը։ Հակառակ դրան, տնային պայմաններում ֆիկուս միկրոկարպան 40-100 սմ հասակով, խաղաղ ու գեղեցիկ զարդաբույս է, որին հաճախ աճեցնում են որպես բոնսայ։

Խնամքը

Ֆիկուս միկրոկարպան հեշտ խնամվող բույս է, սիրում է պայծառ, ցրված լուսավորություն, վատ չի տանում նաև կիսաստվերը և արհեստական լուսավորությունը։ Արևի ուղիղ ճառագայթները, սակայն, կարող են այրվածքներ առաջացնել տերևների վրա։

+ 18 °С — +25 °С-ը օդի ամենահարմարավետ ջերմային ռեժիմն է, իսկ ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է չնվազի +15 °С-ից։

Վեգետացիոն շրջանում ջրում են առատ, սենյակային ջերմաստիճանի, հնեցված ջրով՝ երբ ծաղկամանի հողի մակերեսը չորանա մոտ 3սմ խորությամբ։ Ծաղկամանի տակդիրի մեջ լցված ջուրը մի թողեք մնա։

Օդի բարձր խոնավություն սիրող այս բույսին անհրաժեշտ է ամեն օր ցողել ջրով։ Շոգ օրերին նույնիսկ մեկից ավել անգամ։

Ծաղկամանի հողախառնուրդը պետք է ունենա рН 5,5 – 7,5 թթվայնություն։ Այդպիսի հողախառնուրդ ստանում են հավասար մասերով խառնելով իրար տերևային հումուս, տորֆ, ճմահող, խոշոր ավազ և մի քիչ մանր փայտածուխ։

Երիտասարդ բույսերը անհրաժեշտ է նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխել տարին մեկ անգամ՝ փոխելով հողախառնուրդն ամբողջությամբ։ Այլ ծաղկաման տեղափոխելիս կտրել-հեռացնելով բույսի արմատափնջի 1/3-ը, կարելի է ավելի կոմպակտ բույս աճեցնել։

Ֆիկուս միկրոկարպան չի սիրում հաճախակի տեղափոխություններ, ցանկալի է այն աճցնել նույն տեղում և նույն դիրքով։

Գարնան սկզբից մինչև խոր աշուն ֆիկուս միկրոկարպային շաբաթը մեկ պետք է լրացուցիչ սնուցում տալ՝ կոմպլեքս, կամ բոնսայի համար նախատեսված հատուկ պարարտանյութերով։ Ձմռանը սնուցումը կրճատում են մինչև ամիսը մեկ անգամ՝ ջրելուն զուգահեռ։

Բազմացումը

Ֆիկուս միկրոկարպան բազմացվում է երեք եղանակով՝

  • Կտրոններով։ Վաղ գարնանը, կիսափայտացած ճյուղերից պատրաստում են մոտ 15 սմ երկարությամբ կտրոններ, որոնք պահում են ջրի մեջ այնքան, մինչև դուրս գա դրանց մեջի կաթնահեղուկը։ Այնուհետև դնում են արմատակալման՝ տորֆից, ավազից և վերմիկուլիտից կազմված խառնուրդի մեջ;
  • Արմատի կտրոններով։ Հասուն բույսի արմատից կտրում են մի կտոր և տնկում այնպես, որ 2,5 սմ բարձրությամբ գլխիկը մնա դրսում։ Ապակով, ցելոֆանով կամ պլաստիկ բաժակով ծածկում են կտրոնը՝ ստեղծելով միկրոջերմոցային պայմաններ։ Շաբաթը մեկ հողն ու կտրոնները խոնավացնում են ու օդափոխում։
  • Ճյուղի վրա տնկի ստանալով։ Բույսի ճյուղերից մեկի վրա, ողջ պարագծով, 2-3 սմ լայնությամբ հանելով կեղևը ակոս է արվում։ Այդ տեղը փաթաթվում է խոնավ Սֆագնում մամուռի հաստ շերտով ու, վրայից, ցելոֆանով։ Մամուռը պետք է միշտ խոնավ պահել։ Այդ տեղում արմատներ առաջանալուն պես, ճյուղի այդ հատվածը կտրում և տնկում են նոր տեղում։
  • Սերմով։ Սերմով բազմացման եղանակը տնային պայմաններում շատ հազվադեպ է կիրառվում։

Հիվանդություններ

Ֆիկուս միկրոկարպան կարող է հիվանդանալ վատ խնամքի հետևանքով։

  • Տերևները կարող են զանգվածաբար թափվել միջանցկահովերի, օդի ջերմության կտրուկ փոփոխության, վատ լուսավորության կամ չափից շատ ջրելու հետևանքով։
  • Ոչ բավարար լուսավորությունը, վատ ջրելը, չոր օդը կարող են հանգեցնել տերևների դեղնելուն ու թափվելուն։
  • Սնուցման անբավարարության մասին կարող է վկայել բույսի ներքևի տերևների դեղնելը։
  • Չափից շատ ջրելն ու հողախառնուրդի ճահճացումը հանգեցնում է արմատները նեխելուն և տերևների սևանալուն։

Վնասատուներ

Ֆիկուս միկրոկարպան կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae), ալրատիզի (Mealybug, мучнистый червец) և վահանակիրի ( diaspididae, щитовка) հարձակմանը։

Հղումներ
  • Ficus_microcarpa․ From Wikipedia, the free encyclopedia.

Պախիրա

Pachira

Պախիրա (անգլ․՝ Malabar chestnutFrench peanut, Guiana Chestnut, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira

Հղումներ

Իշկաթնուկ սպիտակաերակ

 

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82Իշկաթնուկ սպիտակաերակը (անգլ.՝ Madagascar jewel, ռուս.՝ Молочай беложилковый, լատ.՝ Euphorbia leuconeura)

Բազմացումը և տեղափոխումը

Սպիտակաերակ իշկաթնուկը բազմացնում են սերմերով կամ կտրոններով: Հունիսին, երբ հայտնվում են կողային շիվերը, դրանք կտրում և մեկ օրով դնում են գոլ ջրի մեջ, որպեսզի  միջի “կաթը” դուրս գա:  Հաջորդ օրը կտրված տեղը մշակում են ակտիվացված ածուխի փոշիով և 2-3 օր ոչ արևոտ տեղում չորացնելուց հետո, արմատակալման համար տնկում են տորֆից և ավազից կազմված, խոնավ հողախառնուրդում: Արմատակալման համար լավագույն ջերմաստիճանը 22 — 24 է:

Այլ ծաղկաման տեղափոխելիս պատրաստվում է հետևյալ բաղադրությամբ հողախառնուրդ՝

Սպիտակաերակ իշկաթնուկի արմատները մակերեսային են, այնպես որ ծաղկամանը պետք է լինի լայն և ոչ բարձր:

Հղումներ

Տղտորիկ

File source: http://commons.wikimedia.org/wiki/File:Abutilon-3.jpg

Տղտորիկը կամ Աբուտիլոնը (անգլ.՝ Indian mallow, ռուս.՝ Канатник, լատ.՝ Abutilon)

Հղումներ

Նեմատանտուս

Nematanthus-wettsteiniiՆեմատանտուս (անգլ.՝ Goldfish plant, ռւս.՝ Нематантус կամ Золотая рыбка, լատ.՝ Nematanthus)

Խնամքը

Լուսավորությունը

Լուսասեր է, անհրաժեշտ է տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո, ընդորում 12-14 ժամ տևողությամբ: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվացքներ ստանալ:

Օդի ջերմաստիճանը

Վեգետացիոն ողջ շրջանում օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19 — +24 աստիճանն է: Ձմռանըբույսը գտնվում է հանգստի վիճակում և հարմարավետ է +14 — +16 ջերմաստիճանային տիրույթը: Նեմանտանտուսը հանգիստ է տանում օդի ջերմաստիճանի կարճատև անկումները, սակայն +13-ից երկարատև ցածր ջերմաստիճանը վատ ազդեցություն կունենա բույսի արտաքին տեսքին, իսկ +7-ից ցածր ջերմաստիճանի դեպքում տերևները դառնում են շագանակագույն ու թափվում են: +27-ից բարձր ջերմաստիճանն էլ է բացասաբար անդրադառնում բույսի զարգացման վրա:

Ջրելը

Նեմատանտուսը պետք է ջրել սենյակային ջերմաստիճանի, լավ հնեցված, քլորազերծ ջրով: Ամռանը ջրում են առատ և հաճախ՝ հողի վերին շերտի չորանալուն պես: Բույսի հանգստի շրջանում ջրելու հաճախականությունը նվազեցնում են:

Օդի խոնավությունը

Նեմանտանտուսի համար ամենահարմարավետն է օդի 50% խոնավությունը, ընդորում որքան բարձր է օդի տաքությունը այնքան ավելին պետք է լինի օդի խոնավությունը: Օրինակ +27-ի դեպքում՝ 60%:

Շոգ եղանակներին անհրաժեշտ է բույսը ամեն օր ցողել: Ձմռանը ցողել չի կարելի, իսկ եթե անհրաժեշտ է բարձրացնել օդի խոնավությունը, ապա բույսի ծաղկամանը տեղադրում են լայն տակդիրի վրա, որտեղ լցնում են շլակ կամ կեռամզիտ ու ջուր՝ այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր լինի:

Էտելը

Նեմատանտուսը առանձնահատուկ է նրանով, որ ծաղիկներն առաջանում են միայն նոր ճյուղերի վրա: Ուստի ծաղկելու շրջանն ավարտվելուց հետո կատարում են խորը, թարմացնող էտ:

Տեղափոխումը

Անհրաժեշտության դեպքում բույսը այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում գարնանը: Ծաղկամանում դրենաժային շերտ անելը պարտադիր է:

Հողախառնուրդը պետք է լինի փխրուն ու թեթև, որպեսզի թափանցիկ լինի օդի ու ջրի համար: Թթվայնությունը рН 5,5–6 սահմաններում:

Հողախառնուրդի բաղադրությունը՝

Խորհուրդ է տրվում պատրաստի հողախառնուրդին ավելացնել փայտածուխի մանր կտորներ և մկրատով մանրեցված սֆագնում մամուռ:

Նեմատանտուսի տարածված տեսակներն են՝

  • Նեմատանտուս Վեթսթայնի (Нематантус Ветстайна)
  • Նեմատանտուս բարձրասրունք (Нематантус голенастый)
  • Նեմատանտուս Ֆրիթչի (Нематантус Фритча)
  • Նեմատանտուս գետափնյա (Нематантус приречный)
Հղումներ