Կարգերով պահոցներ՝ Ծաղիկներ

Թավշածաղիկ

Թավշածաղիկը կամ Մախմրի ծաղիկը (անգլ․՝ Marigold, ռուս․՝ Бархатцы, լատ․՝ Tagetes) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Համաձայն theplantlist.org-ի տվյալների շտեմարանի, գոյություն ունեն միամյա և բազմամյա թավշածաղիկների 53 տեսակներ, որոնցից ամենահայտնիներն են՝

Աֆրիկյան թավշածաղիկը կամ  Թավշածաղիկ կանգունը (Tagetes erecta)
Ֆրանսիական թավշածաղիկը (Tagetes patula)
Մեքսիկական թավշածաղիկը կամ Թավշածաղիկ բարակատերևը (Tagetes tenuifolia )

Նշված տեսակներից սելեկցիոներները ահռելի քանակությամբ նոր սորտեր են ստեղծել։

Որտեղ են աճում թավշածաղիկները

Մեր օրերում թավշածաղիկ աճեցնում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում: Բնական պայմաններում թավշածաղիկներն աճում են Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Բելառուսում, Ռուսաստանում: Հանդիպում են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, բայց որպես բնական աճի ամենամեծ տարածք նշվում են Պերուն, Չիլին, Վենեսուելան, Պարագվայը, Հարավային Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Մեքսիկան: Թավշածաղիկները բավականին ոչ պահանջկոտ են արտաքին պայմանների նկատմամբ, հեշտությամբ հանդուրժում են ջրի պարբերական պակասը, աղքատ հողը և նույնիսկ մոլախոտերի խիտ հարևանությունը:

Թավշածաղկի բուժիչ հատկությունները

Բացի գեղեցիկ ​​տեսքից, որը գեղագիտական ​​հաճույք է պատճառում, ինչպես նաև այս ծաղիկներին բնորոշ հաճելի բույրից, թավշածաղիկները լայնորեն օգտագործվում են կոսմետիկ, բուժիչ և խոհարարական նպատակներով:

Աճի սեզոնի ընթացքում բույսն իր բոլոր մասերում կուտակում է մի քանի եզակի բաղադրիչ պարունակող եթերայուղ: Որոշ կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակության առումով, թավշածաղիկը շատ բուժիչ խոտաբույսերից և բույսերից առաջ է:

Թավշածաղիկը պարունակում է՝

  • carotenoids;
  • lutein;
  • ocitomen;
  • sabinene;
  • apinene;
  • limonocene;
  • citral;
  • myrcen.

Թավշածաղիկից ստանում են յուղ, որն ունի հաճելի բույր՝ արեւելյան համեմունքների և մրգերի բուրմունքային երանգներով: Այդ յուղն ունի՝

  • հակամանրէային,
  • հակասնկային,
  • սպազմոլիտիկ,
  • հակասեպտիկ,
  • հանգստացնող հատկություններ։

Թավշածաղիկի թերթիկները պարունակում են կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, սելեն, պղինձ, ոսկի և ցինկ, ինչպես նաև C, A, E վիտամիններ, ֆոլաթթու և ռուտին:

Աճեցնելն ու խնամքը

Օդի ջերմաստիճանն ու տեղի լուսավորվածությունը

Թավշածաղիկները ջերմասեր են, ուստի դրանք պետք է տնկել արևկող տեղերում, չնայած թեթև ստվերին էլ են դիմանում: Նորմալ աճի և լիարժեք ծաղկելու համար, օդի լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20․․․+23°C է:

Օդի խոնավությունը

Երկարատև, հորդառատ անձրևները կարող են բացասաբար ազդել թավշածաղիկի վիճակի վրա՝ առաջացնելով արմատների և ծաղկաբույլերի սնկային հիվանդություններ։ Մյուս կողմից, թավշածաղիկները բավականին հեշտությամբ են դիմանում երաշտին, քանի որ ծագումով Հարավային Ամերիկայի և Մեքսիկայի արևոտ և չոր շրջաններից են:

Ցանելը

Թավշածաղիկը ցանում են կամ ուղղակի բաց գրունտի մեջ, կամ սկզբում սածիլներ են աճեցնում։ Բնականաբար, սածիլների համար կարելի է ավելի վաղ ժամկետում ցանել ու ավելի վաղ ծաղկած ծաղիկներ ունենալ։

Բաց գրունտում թավշածաղիկներ ցանում են երբ գիշերները օդի ջերմաստիճանը սկսում է +5°C բարձր լինել։

Լավ արդյունք ապահովելու համար, թե՛ բաց գրունտում ցանելիս, թե՛ սածիլի համար, սերմերը սկզբում ծլեցնում են։ Ծլեցնելու համար, սերմերը 2-3 օրով փաթաթում են բամբակյա, խոնավ լաթի մեջ ու դնում տաք տեղում՝ փակվող, պլաստիկ տոպրակի մեջ։ Առաջին, փոքրիկ ծիլերն հայտվելուն պես, կարելի է ցանել։

Բաց գրունտում ցանելիս, մոտ 2 սմ խորությամբ ակոսներ են փորում, որոնց մեջ, միմյանցից 15-20 մմ հեռավորությամբ դնում են սերմերը ու ծածկում մոտ 1 սմ հողի շերտով։

Ցանքը ջրում են զգուշորեն և չափավոր։ 7-8 օրից առաջին ծիլերը կհայտնվեն հողի մակերեսին։ 2-3 իսկական տերև ձևավորելուց հետո, կարելի է նոսրացնել ցանքը և/կամ տեղափոխություններ անել։

Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդը կազմում են՝

  • փտած գոմաղբից — 1 մաս;
  • տորֆից — 1 մաս;
  • ճմահողից — 1 մաս;
  • գետի խոշոր ավազից — 0,5 մաս;

Ցանքի համար ապահովում են ջերմոցային պայմաններ և +22․․․+25°C օդի ջերմաստիճան։

Խնամքը

Թավշածաղիկի խնամքը բավականին պարզ է: Որպեսզի թփերը առատորեն ծաղկեն, հարկավոր է հեռացնել մոլախոտերը և պարբերաբար փխրեցնել հողը՝ ոչ միայն բույսերի, այլև շարքերի միջև:
Չնայած թավշածաղիկը պահանջկոտ չէ, ֆոսֆոր-կալիումային պարարտանյութերով սնուցումը բարենպաստ ազդեցություն կունենա թփերի տեսքի վրա: Ամբողջ սեզոնի ընթացքում մեկ կամ երկու արմատային նման սնուցում տալը բավարար կլինի։ Ազոտական ​​պարարտանյութեր օգտագործել չարժե, քանի որ դա կհանգեցնի ճյուղերի աճին և ծաղկաբույլերի զարգացման արգելակմանը:
Բացի այդ, որպեսզի բույսը փարթամ ու կոկիկ տեսք ունենա, պետք է պարբերաբար հեռացնել արդեն ծաղկած ու խունացած ծաղկաբույլերը և կատարել կազմավորիչ էտ:

Խոր աշնանը, ցրտահարությունները սկսվլուցհետո թավշածաղիկները մահանում են։ Մահացած բույսերը հանում են հողից, մանր կտրատում և դարձնում են ցանկածածկ կամ խառնում են հողի հետ։

Հղումներ

Շտերնբերգիա Ֆիշերի

Sternbergia-fischerianaՇտերնբերգիա Ֆիշերի (ռուս.՝ Штернбергия, լատ.՝ Sternbergia fischeriana) շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Նկարագրություն: Բազմամյա սոխուկավոր  բույս է՝ 10–15 սմ բարձրության: Սոխուկները՝ կլոր, 2,5–3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության: Ծաղիկները՝ վառ–դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարության կոթունով: Տուփիկը 10–15 մմ տրամագծով, երկարավուն– էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:

Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան:

Հղումներ

Կուսածաղիկ մադագասկարյան

Catharanthus_roseusԿուսածաղիկ մադագասկարյանը  (անգլ․՝ Madagascar periwinkle, ռուս․՝ Катарантус розовый , լատ․՝ Catharanthus roseus) շնամեռուկազգիների ընտանիքի մշտադալար, բազմամյա կիսաթուփի տեսակ է։

 

 

Խնամքը

pul

Հղումներ

Տուղտավարդ

AlceaՏուղտավարդը կամ Մոլոշավարդ, Սուլթան վարդ  (անգլ.՝ Hollyhock, ռուս.՝ Штокро́за լատ.՝ Alcea), , տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:

Հայտնի է տուղտավարդի մոտ 60 տեսակ, Հայաստանում՝ 8 տեսակ:

  • Տուղտավարդ դեղնականաչ (լատ.՝ Alcea flavovirens),
  • Տուղտավարդ կնճռոտ (լատ.՝ Alcea rugosa),
  • Տուղտավարդ Սոսնովսկու (լատ.՝ Alcea sosnovskyi),
  • Տուղտավարդ Ղարսի (լատ.՝ Alcea karsiana) և այլն։

Մշակվում է՝

  • Տուղտավարդ վարդագույնը (լատ.՝ Alcea rosea

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն։

Հղումներ

Հինածաղիկ պարտեզի

Impatiens-balsaminaՊարտեզի հինածաղիկը (անգլ․՝ Garden balsam, Garden jewelweed, Rose balsam, Spotted snapweed, Touch-me-not, ռուս․՝ Недотрога бальзаминовая, Бальзамин садовый, լատ․՝ Impatiens balsamina) միամյա խոտաբույս է։

 

 

 

Հղումներ

 

Թթվառվույտ

oxalis-triangularisԹթվառվույտ կամ գառնականջիկ (անգլ․՝ Wood sorrel, ռուս․՝ Кислица, լատ.՝ Oxalis), թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։

Եղջրավոր թթվառվույտը տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։

Թթվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։

Թթվառվույտի տեսակներ

Թթվառվույտ եռանկյունաձև (անգլ.՝ False ShamrockPurple Shamrock, Love Plant, ռուս.՝ Кислица  треугольная, լատ.՝ Oxalis triangularis)
oxalis_triangularis

Խնամքը

Լույսի պահանջը՝ ցրված, պայծառ լույս։

Օդի ջերմաստիճանը

  • ամռանը՝ +20 — +25
  • ձմռանը՝ +14 — +18

Ջրելը՝ շոգ եղանակին առատ

Ցողելը՝ շոգ օրերին

Սնուցումը՝ ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութերով, 2 շաբաթը մեկ անգամ։

Հողախառնուրդը՝  հավասար մասերով

Թթվառվույտ եղջրավոր (Creeping woodsorrel, Кислица рожковая, Oxalis corniculata)

oxalis-corniculata

Թթվառվույտ քառատերև (Iron Cross, Оксалис четырёхлистный, Oxalis tetraphylla, Oxalis deppei)Oxalis_tetraphylla
Թթվառվույտ սովորական (Wood sorrel, Оксалис обыкновенный, Oxalis acetosella)

Oxalis_acetosella

Թթվառվույտ բազմերանգ (Candy cane sorrel, Оксалис разноцветный, Oxalis versicolor)

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 95

Թթվառվույտ օկա (Oca, Оксалис клубненосный или ока, Oxalis tuberosa)

oxalis_tuberosa_1

Թթվառվույտ Բոուվիի (Bowie’s wood-sorrel, Оксалис Боуви, Oxalis bowiei)

oxalis-bowiei_1

Թթվառվույտ չիլիական (Chilean oxalis, Оксалис железистолистный, Oxalis adenophylla)

oxalis_adenophylla

Թթվառվույտ օբտուսա (Оксалис Обтуса, Oxalis obtusa)

oxalis_obtusa

Հղումներ

Միամյա, ստվերադիմացկուն բույսեր

АГЕРАТУМ — AGERATUM…

АМАРАНТ, ЩИРИЦА — AMARANTHUS…

БЕГОНИЯ — BEGONIA…

КАЛЛИСТЕФУС, АСТРА ОДНОЛЕТНЯЯ — CALLISTEPHUS…

КОБЕЯ — COBAEA…

КОСМОС, КОСМЕЯ — COSMOS…

ГЕОРГИНА — DAHLIA…

ЛЬВИНЫЙ ЗЕВ — ANTIRRHINUM…

ЧЕРЕДА — BIDENS…

ГВОЗДИКА — DIANTHUS…

ГАЦАНИЯ — GAZANIA…

ИПОМЕЯ — IPOMOEA…

КЕРМЕК, СТАТИЦЕ, ЛИМОНИУМ — LIMONIUM…

ЛОБЕЛИЯ — LOBELIA…

ЛЕВКОЙ, МАТТИОЛА — MATTHIOLA…

ГУБАСТИК, МИМУЛЮС — MIMULUS…

РУДБЕКИЯ – RUDBECKIA…

НЕМЕЗИЯ — NEMESIA…

Редкие тенелюбивые садовые растения…

ОСТЕОСПЕРМУМ — OSTEOSPERMUM…
РУДБЕКИЯ — RUDBECKIA …
САЛЬПИГЛОССИС — SALPIGLOSSIS…
СХИЗАНТУС — SCHIZANTHUS…
ТУНБЕРГИЯ — THUNBERGIA…
ПИЖМА, ПИРЕТРУМ — TANACETUM…
ВЕРБЕНА — VERBENA…

Читать полностью: http://www.sad2.info/?p=3060

Հղումներ

Ղանձլամեր

HelleborusՂանձլամերը  (Եղեբորոս, Մրտի տակ, Ծննդյան վարդ, Քրիստոսածաղիկ, անգլ.՝ Christmas roseWinter rose, ռուս.՝ Морозник, Зимовник, լատ.՝ Helleboarus), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 24 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։ Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ Հայաստանում աճում է մեկ տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (Helleboarus caucasicus)։ Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։

Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ։

Ղանձլամերը կարծես այգեպանի երազանք լինի, ցրտադիմացկուն ու ստվերադիմացկուն է, խոշոր, վառ գույներով ծաղկում է շուրջ տարին, այո՛ նաև ձմռան ծրտին, պահանջկոտ չէ, դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Մեղրատու է։

Բազմացումը

Ղանձլամերը կարելի է բազմացնել մինչև 3 տարեկան թուփը կիսելով կամ սերմերով: Նախընտրելի է սերմերով բազմացումը, քանի որ բույսը շատ վատ է տանում տեղահանումն ու բաժանումը, իսկ որոշ տեսակներ կիսվելուց հետո աճում են բայց այլևս չեն ծաղկում:

Սերմերը լավ ծլողունակություն ունեն, եթե հավաքվում են կիսահասուն վիճակում և անմիջապես ցանվում են: Սերմերը գնելիս պետք է նկատի ունենալ, որ 6 ամսից ավելի պահված սերմերը իսպառ կորցնում են ծլողունակությունը:

Սերմերը ցանում են անմիջապես բաց գրունտում՝ 1 սմ խորությամբ:

Որտեղ և ինչպիսի գրունտում աճեցնել

Helleborus1Ղանձլամերը լավ կաճի մեղմ ստվերում, ծառերի շուքի ներքո, սակայն իրեն վատ չի զգում նաև արևի տակ:

Պահանջկոտ չէ գրունտի նկատմամբ: Լավ կլինի, որ այն լինի պարարտ, փխրուն և ոչ թթվային: Եթե գրունտի թթվայնությունը բարձր է, պետք է այն կրով չեզոքացնել: Առանձնապես դուրեկան է ղանձլամերի համար գրունտում տերևայն հումուսի առկայությունը: Կործանարար է ղանձլամերի համար ճահճացած գրունտը:

Խնամքը

Ղանձլամերն ապրում է 10 տարուց ավելի: Ինչպես ասվեց, այն լավ չի տանում տեղահանումն ու տեղափոխումը, ուստի լավ կլինի տնկել այնպիսի տեղում, որ հետագայում տեղափոխելու կարիք չառաջանա: Հաշվի առնելով, որ ղանձլամերը բազմանում է նաև ինքնասերմանումով, որպես խնամք մնում է միայն գրունտի փխրեցումը, ցանքածածկումը և սնուցումը՝ օրինակ, ոսկալյուրով ու փայտի մոխիրով: Ցանքածածկն արվում է կոմպոստով կամ տերևային հումուսով:

Ջրելու կարիքն առաջանում է միայն երաշտի դեպքում:

Կիրառումը

Ղանձլամերը լայն տարածում է գտել որպես նիհարացնող, օրգանիզմը մաքրող, նյարդերը հանգստացնող միջոց:  Սակայն պետք է իմանալ, որ բացի հակացուցումներից (սրտանոթային խնդիրներ, հղիություն, ստամոքսի հիվանդություններ, երիկամների խնդիրներ և այլն), այն թունավորում է առաջացնում ցուցվածից ավել չափաբաժիններով օգտագործման դեպքում:

Ղանձլամեր կովկասյանի արմատները վաճառվում են որպես միզամուղ, լեղամուղ, կծկանքալույծ (սպազմոլիտիկ), լուծողական և հակաուռուցքային միջոց: Ցուցված են՝ ճարպակալման, օստեոխոնդրոզի, հոդերի, նյարդերի հիվանդությունների, նորագոյացությունների, փորկապություն դեպքերում:

Հղումներ

Երիցուկ

ChamomileԵրիցուկը (անգլ.՝ Chamomile, ռուս.՝ Ромашка, լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

 

Հղումներ

Շանբերան

antirrhinum-costa-midly-whiteՇանբերան կամ առյուծաբերան (անգլ.՝ Dragon flowers կամ Snapdragons, ռուս.՝ Льви́ный зев, Антирри́нум, լատ.՝ Antirrhínum), խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ Հայաստանում մշակության մեջ է 1 տեսակ՝ Շանբերան խոշորը (Antirrhínum majus

Շանբերանը սկսում է ծաղկել գարնան վերջին ու շարունակում է մինչև աշնան առաջին ցրտերը:

Շանբերանը բազմամյա բույս է, սակայն հաճախ աճեցվում է որպես միամյա: Ցրտադիմացկուն լինելով այն կարող է ձմեռել խորը էտված և ծածկված վիճակում ու ծաղկել հաջորդ գարնանը:

Բազմացումը

Շանբերանի սերմերը մի քանի տարի պահպանում են իրենց ծլողունակությունը: Ցանել կարելի է և՛ անմիջապես բաց գրունտում, և՛ սածիլավորել: Սերմերը ծլում են 2,5-3 շաբաթ անց:

Հողը

Շանբերանի  աճի համար թեթև և պարատ հողը ամենահարմարավետն է, իսկ հողի լավագույն կազմը՝ հավասար չափերով ավազի, տորֆի և կոմպոստի խարնուրդը: Հողի ամենահարմարավետ թթվայնությունը՝ рН 6-8:

Տնկելը

Շանբերանը կարելի է աճեցնել ինչպես բաց, արևկող տեղում, այնպես էլ կիսաստվերում: Բարձրահասակ տեսակները տնկում են միմյանցից 40-50 սմ հեռավորությամբ, միջնահասկաները՝ 30 սմ, ցածրահասակները՝ 20 սմ, իսկ գաջաջները՝ 15 սմ:
Սածիլը պետք է տնկել լավ խոնավեցված գրունտի մեջ:

Խնամքը

Շանբերանը պահանջկոտ բույս չէ, առանձնահատուկ խնամքի կարիք չունի: Պարբերաբար ջրել, փխրեցնել հողը և մաքրել մոլախոտերից, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ սնուցում տալ՝ ահա ամբողջ խնամքը:

Ջրել անհրաժեշտ է միայն խիստ չոր, անանձրև եղանակին՝ գերադասելի է վաղ առավորտյան: Ջրելու հաջորդ օրը կամ նույն երեկոյան ցանկալի է փխրեցնել հողը և քաղհանել մոլախոտերը:

Բարձրահասակ տեսակները ցանկալի է կապել խշմարի: Թոշնող ծաղիկները պոկում են, որպեսզի բույսը այլևս ուժ չծաղսի դրանց վրա:

Եթե ուզում եք շնաբերանը երկար ծաղկի, թույլ մի տվեք այն սերմնազամբյուղներ ձևավորի: Հենց վերջին ծաղիկները թոշնեն, պետք է ամենաներքևի ծաղիկի տակից կտրել ծաղկաբույլի շյուղը, ինչից հետո նոր ընձյուղներ կառաջանան ու կծաղկեն:

Եթե շնաբերանը աճեցնում եք որպես բազմամյա ծաղիկ, ուշ աշնանը կտրեք դրա բոլոր ճյուղերը, թողնելով հողի մակերեսից 5-8 սմ բարձրության վրա և ծածկեք բույսը փայտի սղոցուքի ու տորֆի խառնուրդով կամ, պարզապես, չոր տերևներով:

Եթե շնաբերանն աճեցնում եք որպես միամյա ծաղիկ, ապա պետք է ժամանակին կտրել ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, որպեսզի սերմեր չառաջանան և ինքնացանում տեղի չունենա:

Երբ և ինչպես հավաքել շանբերանի սերմերը

Շանբերանի սերմերը հավաքում են երդ դրանք դեռ ամբողջովին հասունացած չեն: Հետո դրանք չոր, լավ օդափոխվող տեղում թողնում են հասունանալու համար: Սերմերը հավաքելու համար կտրում են ծաղկաբույլի վերին, դեռ ծաղկող հատվածը իսկ ներքևի մասի վրա թղթե տոպրակ հագցնում, ներքևից տոպրակի բերանը կապում ու ճյուղը կտրում են:

Տոպրակը, շրջված վիճակում կաղում են չոր, լավ օդափոխվող տեղում և սպասում, մինչև սերմնազամբյուղները հասունանալով պահտեն և դուրս թափեն սերմերը:

Հավաքված սերմերն այնուհետև լցնում են ստվարաթղթե կամ թղթե արկղիկների մեջ ու պահում չոր տեղում՝ +3-5 ºC ջերմությամբ միջավայրում:

Հղումներ