Անձրևաորդերը (անգլ.՝ Earthworms, ռուս.՝ Дождевые черви, լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Հայտնի է անձրևաորդերի մոտ 1500 տեսակ։
Անձրևաորդերը (անգլ.՝ Earthworms, ռուս.՝ Дождевые черви, լատ.՝ Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդեր են։ Հայտնի է անձրևաորդերի մոտ 1500 տեսակ։
Վերջին տարիներին հանրապետության գյուղատնտեսական արտադրության գործընթացում զգալիորեն կրճատվել են օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման ծավալները:Արդյունքում խախտվել է հող-բույս- պարարտանյութ հարաբերակցությունը,որի տեսանելի չափանիշը վնասատուների և հիվանդությունների հարուցիչների հիվանդությունների նկատմամբ մշակաբույսերի դիմացկունության նվազումն է և բերքատվության անկումը:Սակայն այն,ինչ տեղի է ունենում հողում, մնում է քողարկված:Նման պայմաններում խախտվում է հողի հումուսի և սննդատարրերի հաշվեկշիռը:Հիմնահարցի լուծման ուղիներից մեկը կալիֆոռնիական կարմիր որդի միջոցով գոմաղբից և օրգանական տարբեր թափոններից կենսահումուսի ստացումն է:
1. Կենսահումուսի հատկությունները:Հողի բերրիությունը զգալիորեն պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների համար:Պարզվել է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:
1959թ. Ամերիկայում ստացան կալիֆոռնիական կարմիր որդի հիբրիդը,որն ակտիվ գործում է արհեստական (արդյունաբերական) պայմաններում: Օրվա ընթացքում որդը օգտագործում է իր կշռին հավասար սնունդ` մոտ 1գ:Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար:
Կենսահումուսը թանկարժեք բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Այն հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է, ունի մեխանիկական ամրություն:Կենսահումուսը հարուստ է կալիցիումով,որն իջեցնում է շրջապատի թթվայնությունը` անբարենպաստ պայմաններ ստեղծելով հողում հիվանդությունների զարգացման համար:
Ինտենսիվ ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է կենսաբանական ակտիվ նյութեր (աուկսիներ), որոնք նպաստում են սերմերի ծլմանը, ուժեղացնում սածիլի կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում նրանց աճն ու զարգացումը, ապահովելով բարձր որակի մթերքի ստացումը:Կենսահումուսով աճեցրած բերքը էկոլոգիապես մաքուր է և չի պարունակում նիտրատներ, ծանր մետաղներ:
Կենսահումուսի յուրահատուկ միկրոֆլորան վերկանգնում է հողի բոլոր ֆունկցիաները և բարձրացնում բերրիությունը:Իր բակտերային ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին:Կենսահումուսը պարունակում է չոր օրգանական նյութ` 40-60% ,հումուս` 10-12, ազոտ`1-3, ֆոսֆոր` 1.3-2.3, կալիում` 1.2-2.5, կալցիում` 4.5-8.0, մագնեզիում` 0.5-2.3, երկաթ`0.5-2.5%: Անկենդան հողը վերակենդանացնելու համար մեկ հեկտարին անհրաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս:
Այն որպես օրգանական պարարտանյութ կարելի է օգտագործել բոլոր մշկաբույսերի տակ:
Կենսահումուս ստանալու համար անհրաժեշտ որդի քանակը հաշվարկելիս պետք է ելնել տվյալ տնտեսության կենսահումուսի պահանջից և գոմաղբի առկայությունից: Մեկ հեկտար վարելահողը կենսահումուսով պարարտացնելու դեպքում կպահանջվի 3-4 տոննա կենսահումուս,որը կարելի է ստանալ 6-7 տոննա գոմաղբից:Մեկ տոննա գոմաղբի արագ վերամշակման համար (ապրիլ- հուլիս) պահանջվում է 6000 հասուն որդ: Նշված քանակի որդերի բազմացման համար անհրաժեշտ է մեկ քառակուսի մետր մակերեսով ( 1մx1մ) 35-40 սմ հաստությամբ գոմաղբ: Մեկ միավոր որդերի բազմացումը կարելի է սկսել 1000 որդից` 50x50x40սմ փատյա կամ պլաստմասայից արկղերում:
Ցածր ջերմաստիճանի պայմաններում որդերի նվազագույն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է գոմաղբի կույտերը ծածկել ծղոտով կամ մեկուսիչ այլ նյութերով: Կենսահումուսի արտադրությունը կարելի է շարունակել նշված ժամանակահատվածում տաք ծածկի պայմաններում, որի դեպքում հնարավոր է կրկնապատկել կենսահումուսի ստացումը:
4 Կենսահումուսի օգտագործումը ոպես պարարտանյութ:
o Սածիլի աճեցման համար լավ արդյունք է տալիս երեք մաս հողի և մեկ մաս կենսահումուսի խառնուրդը:Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս:
o Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100գ կենսահումուս:
o Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2սմ կեսահումուսի շերտով:Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին:
o Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2սմ հումուսի շերտով:
o Եթե յուրաքանչյուր տարի պտղատու ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա պտղաբերումը,իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համով: Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ է: Տնկիների տակ կարելի տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ, կանաչիների 1մ2 մակերեսին` 500 գրամ կենսահումուս:Գերհագեցնել հողը կենսահոմուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
5 Կենսահեղուկը որպես օրգանական պարարտանյութ և աճի խթանիչ:
Բույսերը հիվանդություններից պաշտպանելու համար կենսահումուսի առանձնահատուկ հատկությունների օգտագործման գաղափարը հանգեցրել է հեղուկ, խտացրած պատրաստուկի ստեղծմանը: Հեղուկ կենսահումուսը (կենսահեղուկ) բաց դարչնագույն հեղուկ է, հումինային նյութերի բարձր պարունակությամբ: Լուծված և ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում կենսահումուսը պարունակում է մի շարք բաղադրիչներ`
հումատներ, ֆուլվոթթուներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, միկրո և մակրոտարրեր, հողային մանրէների սպորներ: Այդ բոլոր նյութերը յուրացվում են բույսերի կողմից և ազդում բջջային մակարդակով` ուժեղացնելով բույսերի իմունային համակարգը,որի շնորհիվ բույսը կարողանում է դիմակայել հիվանդությունների հարուցիչներին և ստրեսային իրավիճակներին(երաշտ,բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն):
Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստումը: Անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և թողնել 12 ժամ: Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ: Այն պետք է զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ: Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացում նոսրացնում են ջրով:
Սերմերի նախացանքային մշակումը: Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը: Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1:5 հարաբերության լուծույթում (100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում): Սերմերի մշակումը կատարվում է մառլյայի տոպրակներով` 8ժամ տևողությամբ: Կարտոֆիլի պալարները մշակում են 1:25 հարաբերության լուծույթով (400մլ կենսահեղուկը 10լ ջրում): Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով, լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ:
Խաղողի կտորնները և պտղատուների տնկիների արմատները թրջում են 1:25 հարաբերությամբ լուծույթով` 24 ժամ տևողությամբ:
Արտաարմաատային սնուցում: Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց: Մշակումը պետք է կատարել 1:10 հարաբերության լուծույթով (100մլ կենսահեղուկը 1լ ջրում), 2-3 անգամ` սեզոնում: Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով` մառախուղի տեսքով:
Բանջարանոցային բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում` սածիլացման 3-4րդ օրում:Կարտոֆիլի մշակման դեպքում կարելի է համատեղել կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող պատրաստուկներով:Հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո:Լոլիկի, վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի, գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը` ծլելուց հետո: Բույսերը հիվանդություններով վարակվելու դեպքում մշակումները կատարվում են հաճախ:
Կենսահեղուկը համատեղելի է թունաքիմիկատների հետ, որը թույլ է տալիս սնուցումը համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ: Կենսահեղուկի զուգակցված օգտագործումը պեստիցիդների հետ իջեցնում է դրանց բացասական աղդեցությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քմիական պաշտպանության միջոցների չափաքանակի իջեցման շնորհիվ հնարավորություն է տալիս նվազեցնել պեստիցիդային ծանաբեռնվածությունը ագրոհամակեցությունների վրա:
Այսպիսով, կենսահեղուկը բույսերի վրա օգտագործելիս ցուցաբերում է հետևյալ հատկությունները.
Օրգանական հեղուկ պարարտանյութի օգտագործումը հնարավորություն կտա աննշան ծախսումների դեպքում ապահովել էկոլոգիապես մաքուր մթերքի բարձր բերքի ստացումը:
6. Վերմիկուլտուրայի օգտագործումը անասնապահությունում:
Որդի կենսազանգվածը տարբերվում է բարձր սննդային արժեքով: Որդերը պարունակում են ամինաթթուներ, այդ թվում շատ կարևոր` լիզին և մեթիոնին, ինչպես նաև ֆերմենտներ, վիտամիններ, միկրոտարրեր: Որդերի մարմնի չոր նյութերը կազմում են 17-23%: Դրանք պարունակում են հում պրոտեին` 60%, լիպիդներ` 6-9%:
Որդերով կարելի է կերակրել թռչուններին,խոզերին, ձկներին, ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում` սպիտակուցներով նրանց պահանջը բավարարող քանակով: Որդերից կերային ալյուր պատրաստելու նպատակով անհրաժեշտ է դրանց առանձնացնել որդակոմպոստից, լվանալ, չորացնել և աղալ: Այդպիսի ալյուրը կենսաքիմիական կազմով մոտենում է մսալյուրին, գերազանցելով նրան անփոխարիելի ամինաթթուների կազմով: Սնման ռացիոնում 15% կենդանի որդեր ավելացնելով` ձկների աճը ավելանում է 33.5%: Դրա հետ մեկտեղ ձկնեղենը ձեռք է բերում բարձր ապրանքային հատկություններ: