Տառո

Տառոն (անգլ․՝ Taro, չին․՝芋, ռուս․՝ Таро կամ Колоказия съедобная, լատ․՝ Colocasia esculenta) Colocasia ցեղի, Araceae ընտանիքի, բազմամյա, ուտելի խոտաբույս է։

Տարածված սննդային բույս է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ արևադարձային շրջաններում: «Taro» անվանումը բույսիհ ճավայերեն անվան տահիտական ​​ձևն է:

Տառոյի պալարասոխուկները հում վիճակում ուտելի չեն, քանի որ բերանում ուժեղ այրման զգացողություն են առաջացնում: Որպես կանոն օգտագործում են խաշած կամ տապակած նաև տարատեսակ խմորեղեն են պատրաստում տառոյից: Երիտասարդ տերևներն ու ճյուղերը խաշում և օգտագործում են սննդի մեջ, ինչպես ծնեբեկը: Ճավայում դրանք օգտագործում են տեղական հայտնի ուտեստը ՝ բունտիլը պատրաստելու համար։ Բունտիլը մեկ կամ մի քանի տերևներից փաթեթներ են, որոնք լցոնված են մանր անչոուսներով և թակած կոկոսի խառնուրդով, եփած կոկոսի կաթի հիման վրա պատրաստված կծու սոուսով:

Սոխուկապալարներն օգտագործվում են բժշկական նպատակներով, նաև ալյուր, ալկոհոլ արտադրելու համար և որպես անասնակեր:

Տառոյի պարալասոխուկները

Խնամքը

Տառոյի բոլոր 8 տեսակները կարելի է աճեցնել սենյակային պայմաններում: Հիմնական խնդիրը բույսի համար բավարար տեղ գտնելն է՝ առնվազն մեկ քառակուսի մետր: Ապահովելով տառոյի լավ խնամքը, կարելի է շքեղ բույս ստանալ, որը կուրախացնի երկար տարիներ:

Լինելով թունավոր Aroid ընտանիքի ներկայացուցիչ, տառոն որոշակի թունավորման վտանգ է ներկայացնում: Պետք է հետևել որպեսզի թունավոր տերևները չուտեն ընտանի կենդանիները կամ փոքր երեխաները:

Լուսավորությունը

Պահանջվում է պայծառ լուսավորություն ողջ օրվա ընթացքում: Տառոյին դուր չի գալիս արևի ուղիղ ճառագայթների հետ շփումը։ Ձմռանը, եթե բույսը չի անցնում հանգստի վիճակի, անհրաժեշտ է լրացուցիչ արհեստական ​​լուսավորություն ապահովել:

Օդի ջերմությունը

Ամռանը տառոն հանգիստ աճում է և՛ շոգին, և՛ զով պայմաններում։ Օպտիմալ է օդի ջերմության +22…+26°C տիրույթը։

Ջրելը և օդի խոնավությունը

Բնության մեջ տառոն աճում է մշտապես խոնավ հողերում և օդի բարձր խոնավության պայմաններում: Տանն աճեցնելիս, պետք է փորձել բնականին մոտ պայմաններ ստեղծել բույսի համար: Ջրել պետք է հաճախ և առատորեն՝ օգտագործելով փափուկ, առանց կրաքարի ջուր:

Օդի խոնավությունն ապահովելու համար անհրաժեշտ է աճախակի ցողել բույսը կամ ծաղկամանը տեղադրել ջրով և խիճով լի, լայն տակդիրի վրա։

Սնուցումն ու ձմեռացումը

Մեծ բույսը մեծ քանակությամբ օգտակար նյութեր է սպառում: Սնուցում պետք է տրվի ողջ վեգետացիոն շրջանում: Տանն աճեցնելիս, սնուցում են հանքային համալիր պարարտանյութով՝ 12-14 օրը մեկ, բաց գրունտում՝ 25-30 օրը մեկ:

Տառոյի առանձնահատկությունը խիստ արտահայտված հանգստի շրջանն է: Ձմռան շեմին տերևները մեռնում են իսկ պալարները պետք է պահվեն չոր տեղում ՝ օդի +9…+11°C ջերմաստիճանում:

Տեղափոխումը

Ձմեռային հանգստից հետո սոխուկապալարները տնկում են ծաղկամանի մեջ, որի հատակին լցնում են քարեր՝ ոչ այնքան ջրահեռացման, որքան հակակշռելու համար: Այս դեպքում ուժեղ աճ տվող բույսը իր կշռով չի շուռ չի տա ծաղկամանը: Ծաղկամանը պետք է մեծ լինի՝ առնվազն կես մետր տրամագծով:

Հողախառնուրդը պետք է պարարտ լինի, լավագույն լուծումը կլինի հավասար քանակությամբ ճմահող, տերևային հումուս, տորֆ և ավազ միմյանց խառնելը:

Բազմացումը

Տառոն կարելի է բազմացնել սերմերով, պալարը կիսելով և կողային ձագուգներն առանձնացնելով։

Վնասատուները

Ամենամեծ վտանգը ներկայացնում են սարդոստայնային տիզն ու սպիտակաթևիկը։

Սարդոստայնային տիզը չարագործ մակաբույծ է, որը ծծում է տառոյի բոլոր հյութերը: Հատկապես վտանգավոր են մեծ պոպուլյցիաները, որոնք ունակ են ոչնչացնել բույսը: Այդ վնասատուները շատ բարակ սարդոստայնով պատում են բույսի վերգետնյա մասը, ինչի շնորհիվ էլ կարելի է բացահայտել դրանց:

Սպիտակաթևիկները սպիտակ թևերով փոքր, կանաչ թիթեռներ են, որոնք, բույսին դիպչելիս, իսկույն թռչում են տարբեր ուղղություններով:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հնարավոր բարդություններ

  • Տերևները ծածկվում են դեղին բծերով, որոնք այնուհետև դառնում են շագանակագույն: Պատճառը արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունն է:
  • Կողային տերևները չորանում և թափվում են։ Պատճառը օդի չորությունն է։
  • Երիտասարդ տերևները փոքր և բարակ են։ Բույսը տառապում է սննդանյութերի պակասից կամ չափազանց սառը օդի ազդեցությունից:
  • Տերևները գունատվում են և կորցնում գունային պայծառությունը։ Հանքանյութերի պակասի և/կամ անբավարար լուսավորության ազդանշան է:

Հղումներ

Leave a Reply