Քլորելա

Քլորելան (անգլ․՝ Chlorella, ռուս․՝ Хлорелла, լատ․՝ Chlorella) մոտ 13 տեսակի միաբջիջ, կանաչ ջրիմուռների ցեղ է։ Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ Քլորելա սովորականը (Chlorella vulgaris

Քլորելան սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութերի գանձարան է: Այն առանձնանում է սպիտակուցի աննախադեպ բարձր պարունակությամբ՝ չոր զանգվածի ավելի քան 55%-ը։ Պարունակում է 20 ամինաթթուներ, այդ թվում ՝ անփոխարինելիներ։ Այնպես որ, բուսակերների համար քլորելան կարող է ամբողջովին փոխարինել միսը։

Քլորելայում ճարպաթթուների ավելի քան 80%-ը ունեն բարձրագույն կենսաբանական ակտիվություն: Քլորելան նաև վիտամինների (A, B1, B2, B6, C, K, PP, E, pantothenic թթու, ֆոլիաթթու, բիոտին) ինչպես նաև միկրո եւ մակրո տարրերի (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, պղինձ, երկաթ, ծծումբ, ցինկ, կոբալտ եւ այլն) արժեքավոր աղբյուր է։ Բացի այդ, քլորելայի բջիջները պարունակում են շատ յոդ ու հարուստ են “կանաչ ոսկով”՝ քլորոֆիլով։

Քլորելան բույսեր աճեցնելու համար

Քլորելան բույսերի աճի 100% օրգանական, արդյունավետ կենսախթանիչ է։ Այն արագացնում է բույսերի արմատների ձևավորումը, աճը, զարգացումը եւ ծաղկումը, բարելավում է դրանց տեսքը, կրճատում է սենյակային բույսերի խնամքի ժամանակը եւ ծախսերը:

Քլորելան ամրացնում է բույսերի իմունիտետը, կայունությունը սթրեսների նկատմամբ, որոնք առաջանում են արտաքին անբարենպաստ ազդեցությունների, այդ թվում՝ երաշտի, տեղափոխման և կլիմայի փոփոխության հետ կապված։

Քլորելան վնասակար ազդեցություն չունի մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա, նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը:

Քլորելան օգնում է նվազեցնել ավանդական պարարտանյութերի կիրառումը՝ շնորհիվ հողից դրանց լվացման զգալի կրճատման և ազդեցության երկարացման:

Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը հարստացնում է հողը օրգանական նյութերով, բարելավելով դրա կառուցվածքը, խթանում է հողում գտնվող օգտակար միկրոօրգանիզմների աճը, նպաստում է հումուսային նյութերի կուտակմանը, բարձրացնում է միկրոտարրերի շարժունակությունը եւ ազատ ամինաթթուների պարունակությունը, բարելավում է հողի ֆերմենտացնող ակտիվությունը եւ ազոտական պարարտանյութերի օգտագործման գործակիցը, օգտահանության է ենթարկում ծանր մետաղների օքսիդները, ռադիոնուկլիդները, պեստիցիդները, կրճատում է ոռոգման ջրի ծախսը, նվազեցնում բույսերի հիվանդացությունները:

Քլորելայի կախույթով (суспензия) ջրելը 7-10 օրով արագացնում է պտուղների հասունացման ժամկետները, նպաստում է բերքատվության բարձրացմանը:

Քլորելան ակտիվորեն սինթեզում է “chlorelline” բնական հակաբիոտիկը, որը ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմները, ջրիմուռները եւ սննդային լուծույթում հայտնված բակտերիաները:

Կիրառումը

Հողի մշակումը

Այգու հողի միկրոֆլորան ակտիվացնելու համար, այն ցանքից առաջ ցողելով մշակում են քլորելայի կախույթով։ Մշակումը կատարվում է խոնավ հողի վրա, 0․5 լիտր կախույթ՝ մեկ քառակուսի մետրին հաշվարկով։

Սերմերն ու սածիլները թրջելը

Քլորելայի կախույթի մեջ սերմերը թրջելը մեծացնում է դրանց ծլողունակությունը, իսկ սածիլների, կպչունակությունը եւ աճի արագությունը։

ՄշակաբույսըԹրջելու տևողությունըԾանոթություն
Բարակ պատյանով սերմերը (վարունգ, կաղամբ, լոլիկ և այլն)5-7 ժամ 
Լոբազգիներ և հաստ պատյանով սերմեր15-20 ժամ 
Հացահատիկայիններ10-12 ժամԲացել ջրով 1/4
Սածիլներ40-50 րոպե 
Պատվաստելու համար կտրոններ10-15 ժամ 
Կտրոններ արմատակալման համարՄինչև արմատների առաջանալը 
Կախույթը պետք է +15…+25°C ջերմության լինի

Բույսերի սնուցում և պաշտպանություն

Բույսերի պարարտացումը կարող է կատարվել բույսերի շուրջ հողը ջրելու կամ բույսերի ցողման միջոցով՝ մինչեւ բույսերի տակի հողի խոնավացումը։ Ոռոգումը կարող է արվել նաև կաթիլային ոռոգման համակարգով։ Կախույթը կիրառելի է նաև հիդրոպոնիկ եղանակով աճեցման դեպքում՝ պայմանով, որ միկրոէլեմենտների հավասարակշռության վերահաշվարկ կատարվի:

ՆպատակըԿախույթի քանակը
Ցողելու համար1լ՝ 100լ ջրին
Ամեն օր ջրելիս 1լ՝ 20լ ջրին
Հաճախ ջրելիս 1լ՝ 10-15լ ջրին
Հազվադեպ ջրելիս1լ՝ 5լ ջրին

Վիրուսային և սնկային հիվանդությունների դեմ բույսերի մշակումը

Քլորելայի կախույթով (կարելի է 1/3 բացել ջրով) բույսերի մշակումը կատարվում է տերևները ցողելով։ Մշակումը պետք է կատարել շաբաթը մեկ անգամ, մինչեւ հիվանդության վերացումը:

Հնարավոր հիվանդությունների կանխարգելման նպատակով նպատակահարմար է ամիսը մեկ անգամ ցողել բոլոր բույսերը՝ 1/3-1/4 ջրով բացված:

Հղումներ

Leave a Reply