Թխկի հովհարանման

acer_palmatumԹխկի հովհարանմանը (անգլ․՝ Red emperor maple, Palmate maple, ռուս․՝ Клён дланевидный или веерный, լատ.՝ Acer palmatum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։ Տարածված է Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում, պատկանում է այսպես կոչվախ “Ճապոնական թխկիների” խմբին։

Այս դանդաղ աճող (տարեկան աճը՝ 15սմ դեպի վեր և 30սմ լայնքով), բայց շատ գեղեցիկ, սաղարթավոր ու տերևաթափի ծառերը կամ թփերը շատ հարմար են ինչպես ոչ մեծ բակերը, այնպես էլ մեծ տարածքները զարդարելու համար։

Բարձրությունը՝ մինչև 3 մետր, սաղարթամասի տրամագիծը՝ 5 մետր։ Ապրում է 100-150 տարի։

Աճեցման պայմանները

Սիրում է պայծառ լուսավորություն, խոնավ, պարարտ հող, դիմանում է մինչև -20 ºC ոչ երկարատև ցրտերին։

Տնկելն ու խնամքը

Տնկում են գարնանը կամ աշնանը, բաց արևոտ տեղերում կամ կիսաստվերում։ Խայտաբղետ տերևներ ունեցող տեսակները կիսաստվերում կարող են խամրել կամ կորցնել գույները։

Տնկահորն անում են 70 սմ խորությամբ և մոտ 50 սմ տրամագծով։ Փոսի հատակը եղանով լավ, որքան հնարավոր է խորը փխրցնում են։ Եթե գրունտային ջրերը մոտ են, լցնում են դրենաժային շերտ

Տնկելիս արմատավզիկը պետք է հավասար պահել հողի մակերեսին կամ ամենաշատը 5 սմ թաղված։

Կենդանի պարիսպ տնկելու դեպքում պահպանում են միմյանցից  1,5 մետր հեռավորություն, մնացած դեպքերում՝ առնվազն 2 մետր շրջակա բաց տարածք են թողնում։

Հողախառնուրդը

  • Փտած գոմաղբ կամ կոմպոստ — 3 մաս;
  • Ճմահող — 2 մաս;
  • Ավազ — 1 մաս:

Հողախառնուրդին կարելի է ավելացնել պարարտանյութ (120-150 գրամ նիտրոամոֆոս)։

Հողի թթվայնությունը՝ pH 6.0 — 7.5

Հովհարանման թխկին բավականին պահանջկոտ բույս է, այն մշտապես ուշադրություն է պահանջում՝ պարբերաբար պարարտացում, ոռոգում ու ցողում, հողի փխրեցում, սանիտարական էտ, մուլչացում եւ այլն։

Պարարտացումը

Եթե տնկելիս հողախառնուրդը չի պարարտացվել, ապա հաջորդ գարնանը պետք է պարարտացնել միզանյութով (мочевина) (40 գ/ք․մ․), կալիումային աղերով (калийные соли) (15-25 գ/ք․մ․), սուպերֆոսֆատով (суперфосфат) (30-50 գ/ք․մ․).

Ամռանը, հողը փխրեցնելիս և ջրելիս սնուցել կեմիրայով (100-120 գ/ք․մ․).

Ջրելը

Տնկելուց հետո՝ 20 լիտր ամեն ծառին։ Շոգ եղանակին՝ շաբաթական 10-20 լիտր ամեն ծառին։

Չոր կլիմայական պայմաններում խորհուրդ է տվում վաղ առավոտյան կամ մայրամուտին ցողել ծառի տերևները հեղուկացիրով։

Հողի փխրեցումը

Պարբերաբար և ջրելուց հետո անհրաժեշտ է ոչ մեծ խորությամբ փխրեցնել հողը։

Մուլչացում

Տնկելուց հետո բնի շուրջ, անհրաժեշտ է մուլչացնել հողը 3-5 սանտիմետրանոց տորֆի, խոտի, կամ այլ հարմար նյութի շերտով։

Էտը

Էտելու կարիք չկա։ Կտրում են միայն չորացած և հիվանդ ճյուղերը։

Վնասատուները

Հիվանդությունները

Զմեռացումը

Ձմռան նախապատրաստությունը սկսում են վաղօրոք։ Ազոտային պարարտանյութերով սնուցումը պետք է դադարեցնել օգոստոսի վերջից, իսկ ջրելն ու հողի փխրեցնելը՝ հոկտեմբերի սկզբից, ինչը կարգելակի նոր շիվերի առաջացումը։ Տերևաթափն ավարտելուն պես մաքրում են բնի շուրջ թափված տերևները։ Օդի բացասական ջերմաստիճաններ սկսելուն պես ցանկալի է սրսկել ծառը պղինձ պարունակող ցանկացած թունաքիմիկատի 3%-ոց լուծույթով։

Երիտասարդ ծառերը ոչ ձնառատ, ցուրտ ձմռանը կարող են ցրտահարվել։ Անհրաժեշտ է  ջերմամեկուսացնել արմատի վզիկը։ Ցրտահարման դեպքում խորը էտ են անում, ինչից հետո նոր շիվեր են աճում և սաղարթը վերականգնվում է։

Ցրտահարումից ապահովագրվելու համար, բարակ ու բարձրաբուն ծառերը, մանավանդ տնկելուց հետո առաջին 2-3 տարիներին իմաստ ունի փաթաթել 1-2 շերտ պարկացու կտորով։ Ավելի մեծ տարիքում հավհարանման թղկիի ցրտադիմացկունությունն աճում է։

Թխկի հովհարանմանի աճեցնելը թաղարի մեջ

Acers_in_potԾաղկաթաղարում հովհարանման թխկի աճեցնելն ունի որոշակի յուրահատկություններ։ Կարող է ավելի հաճախ ջրելու, ցողելու և պարարտացնելու անհրաժեշտություն առաջանալ։ Եթե ծառը ձմեռացվել է զով և մութ վայրում, ոչ մի դեպքում չի կարելի անմիջապես դուրս հանել բաց երկնքի կամ արևի տակ։ Անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել բույսը նոր պայմաններին։

acer_palmatum_atropurpureumԲազմացում սերմերով

  • Սերմերը հավաքում են աշնանը՝ ամբողջովին հասած վիճակում;
  • Փորձառու այգեպանները խորհուրդ են տալիս մի քանի ամիս պահել սերմերը սառնարանի բանջարեղենի համար նախատեսված խցում՝ ստրատիֆիկացնել։ Ոմանք էլ անմիջապես ցանում են սերմերը թաղարների մեջ;
  • Թաղարի մեջ լցնում են պարարտ ու փխրուն հողախառնուրդ, ապահովում են լավ դրենաժ;
  • Հողախառնուրդը լավ ջրում են և սերմերը տեղադրում են մակերեսին։ Սերմերը խորացնել պետք չէ, մի փոքր մատով սեղմելը լիովին բավարար է։
  • Թաղարը ծածկում են ապակով կամ թափանցիկ թաղանթով, ինչը ջերմոցային պայմաններ է ստեղծում։ Այնուհետև թաղարը տեղադրում են որևէ տաք ու լուսավոր տեղում;
  • Ցանքը անհրաժեշտ է օրը մեկ բացել և օդափոխել;
  • Ծիլերի հայտնվելուց հետո ծածկը հանում են;
  • 2-3 իսկական տերևներ ունեցող ծիլերը սածիլում են առանձին ծաղկամանների մեջ;
  • Բաց գրունտի մեջ տեղափոխում են առնվազն 30 սմ բարձրության ունեցող բույսերը։

Բազմացում կտրոններով

Վեգետատիվ եղանակով հովհարանման թխկիի բազմացումը բավականին բարդ է։

Ճյուղերի կիսափայտացած մասերից մոտ 20 սմ երկարությամբ կտրոններ են ստանում մարտ ամսին, իսկ նույն չափսի մատղաշ կտրոններ կարելի է կտրել մայիս-հունիսին։ Մատղաշ կտրոնների արմատակալման համար անհրաժեշտ է արհեստական մառախուղ ստեղծել։

Կտրոնի վերին ծայրին թողնում են մեկ-երկու տերև։ Պարարտ, փխրուն հողի մեջ տնկելուց առաջ կտրոնի ներքին ծայրը թրջում են, այնուհետև փոշոտում արմատակալումը խթանող նյութի մեջ (Корневин, Гетероауксин): Տնկին ծածկում են հատակը կտրած պլաստիկ շշով։

Հղումներ

Leave a Reply