Ինչպես սենյակային բույսերը պաշտպանել վնասատուներից

Սենյակային բույսեր աճեցնողները պետք է պատրաստ լինեն վնասատուների դեմ պայքարին։

Պայքարի միջոցները ներառում են՝

  • վնասատուների վերացման համար համապատասխան պայմաններ ստեղծելը;
  • քիմիական նյութերի կիրառումը;
  • ժողովրդական միջոցների կիրառումը։

Որքան վաղ հայտնաբերվեն վնասատուները, այնքան հեշտ կլինի դրանց վերացնել։ Ոստի անհրաժեշտ է պարբերաբար և մանրամասն ձննել բոլոր բույսերը և, եթե հայտնաբերվեն դրանք, առաջնահերթ ձեռնարկել հետևյալ՝ բոլոր վնասատուների համար կիրառելի միջոցները՝

  • անմիջապես կարանտինում առանձնացնել հիվանդ բույսը, սպիրտային կամ օճառի լուծույթով թրջված սպունգով կամ լաթով մաքրել բույսը՝ փորձելով մեխանիկական ձևով հեռացնել վնասատուներին;
  • հեռացնել և ոչնչացնել բույսի բոլոր մեռած մասերը;
  • շատ ուշադիր զննել տան մյուս բույսերը և պարզել դրանց վիճակը;
  • վնասատուների դեմ քիմիական միջոցներ կիրառելիս օգտագործել պաշտպանիչ միջոցներ՝ ռետինե ձեռնոցներ, դիմակ և այլն։ Բույսը մշակելուց հետո օդափոխել սենյակը։

Սենյակային բույսերի վնասատուները

Ամենից հաճախ սենյակային բույսերը ենթարկվում են ուտիճների, սպիտակաթևիկների, վահանակիրների, կեղծ վահանակիրների, սարդոստայնային տզերի, արմատատիզերի և բշտիկոտների հարձակմանը։

Ուտիճ (Aphid, Тля)

Ուտիճը շատ փոքր միջատ է, ունի տարբեր գույների՝ կանաչից մինչև սև, օվալ մարմին։ Բնակվում են մեծ խմբերով ու ծծում են բույսի հյութերը։ Ուտիճների հոտի մեջ կան ինչպես թևավոր, այնպես էլ անթև առանձնյակներ։

Անթևները շատ քիչ են շարժվում, տարածման գլխավոր վտանգը ներկայացնում են թևավոր էգերը, որոնք թռչում են մեկ բույսից մյուսը և արագ բազմանում են։

Գործնականում ուտիճների հարձակմանը ենթարկվում են բոլոր բույսերը։ Դրանք բնակվում են մատղաշ տերևների ներքին երեսին, ծաղկաբնում, կոկոնների և մատղաշ շիվերի վրա։ Արդյունքում տերևները սկսում են ոոլորվել և աստճանաբար չորանալ, դրանց վրա կպչուն, հետագայում սևացող շերտ է առաջանում։ Կոկոնները դադարեցնում են աճը և պոկվում-ընկնում են։

Պայքարը

  • Մշակում ինսեկտիցիդներով, օրինակ՝ Стрела, Интавир, Кинмикс, Актара, ФАС, Децис, Неорон, Препарат -30, Фитоверм;
  • Օճառի լուծույթով մշակելուց հետո սխտորի թուրմով ցողում։ Թուրմը պատրաստելու համար աղում են չմաքրած սխտորի գլխիկը, վրան ջուր լցնում և թողնում 10-12 ժամ;
  • Լավ օգնում է կանթեղախոտի (чистотел), թավշածաղիկի (бархатцы), նարինջի կեղևի, կարտոֆիլի տերևուքի թուրմով կամ եփուկով ցողումը։

Սպիտակաթևիկ (Белокрылка)

Արտաքնապես նման է սպիտակ, փոքրիկ ցեցի: Երկարուկ փոքրիկ մարմին և սպիտակ, ոչ թափանցիկ թևեր ունի։ Ձվերը հազիվ նշմարելի, գորշ հատիկներ են։ Թրթուրները երկարավուն են, բաց կանաչ կամ բաց դեղին գույնի։ Բնակվում և ձվադրում է մատղաշ տերևների ներքին երեսին։

Հարձակվում է նուրբ հյուսվածքներ ունեցող բույսերի վրա։ Առանձնապես սիրված բույսերն են՝ Արագլախոտը (пеларгония), Ֆուքսիան, Ձարխոտերը (папоротники), Հինածաղիկը (бальзамин), Բաղրջուկը (гибискус), Բեգոնիան, Հասմիկը (жасмин):

Սնվում է բույսերի հյութով, բացի այդ սնկային հիվանդության՝ “մրոտ սունկի” (Capnopodium) հարուցիչ է, որը խաթարում է տերևների ֆոտոսինթեզը։ Տերևների վրա հայտնվում են աղոտ, դեղնավուն բծեր, իսկ տերևի ծայրերը ոլորվում են։

Պայքարը

  • Սպիտակաթևիկը շատ է սիրում տաք ու չոր օդը, ուստի պետք է ստեղծել դրան հակառակ պայմաններ՝ ինչպես այդ վնասատուից ազատվելու համար, այնպես էլ որպես պրոֆիլակտիկա;
  • Չափահաս առանձնյակներին ոչնչացնելու համար կարելի է կախել ճանճերի համար նախատեսված կպչուն ժապավեններ, իսկ ձվերն ու թրթուրները մաքրել սպունգով կամ մատներով։ Օգնում է նաև խոնավ տեղ բույսը տեղադրելը կամ ջրով հաճախակի ցողելը;
  • Ինսեկտիցիդներ՝ Интавир, Актеллик, Децис, Фуфанон. Բակտերիալ պրեպարատ Вертициллин. Պիրետրոիդներ՝ Фьюри, Талстар, Циперметрин, Арриво;
  • Մշակում սխտորի թուրմով։ Թուրմը պատրաստելու համար աղում են չմաքրած սխտորի գլխիկը, վրան ջուր լցնում և թողնում 10-12 ժամ;

Վահանակիր և կեղծ վահանակիր (Diaspididae, Истинная и ложная щитовки)

Վահանակիրը մինչև 3 մմ երկարությամբ միջատ է։ Մարմինը պատված է կարծր մոմավահանով, ինչի շնորհիվ անխոցելի է դառնում տարբեր քիմիկատների համար։ Ի տարբերություն արուների, էգերը չունեն թևեր ու ոտքեր։

Վահանակիրների տարբեր տեսակներ կան՝

  • վարդագույն— Արուն վարդագույն է, էգը՝ դեղին, վահանը տափակ է, միայն կենտրոնում ուռուցիկ;
  • արմավենու— Էգն էլ, արուն էլ բաց դեղնավուն են և ունեն սպիտակ վահաններ;
  • բաղեղի— Դեղին իրանը առանձնանում է գորշ վահանից;
  • կակտուսի— Արուն նարնջագույն է, էգը գունատ դեղին, վահանը՝ դեղին;
  • դափնեվարդի— Արուն մուգ դարչնագույն է, էգը բաց դեղնավուն է, վահանը դեղին է;
  • դափնու— Արուն բալի բաց գույնի է, էգը սպիտակ է, վահանը մուգ դարչնագույն է, խխունջի նման, ծածկված համակենտրոն օղակներով և խորշերով։

Կեղծ վահանակիրը կրկնակի մեծ է իրական վահանակրից։ Վահանը սերտաճած չէ իրանի հետ և հեշտությամբ կարելի է պոկել։ Այս միջատը, ի տարբերություն իրական վահանակրի չի արտաթորում քաղցրահամ սոսինձանման հյութ։ Խմբերով բնակվում է տերևների երկու երեսների և մատղաշ շիվերի վրա։ Կան ձվադրող և կենդանածին տեսակներ։

Սենյակային բույսերից գերադասում է Ծնեբեկը(аспарагус), Դափնեվարդը(олеандр), Աուկուբան(аукуба), Բաղեղը(плющ), արմավենիներին, ցիտրուսայիններին, Ցիպերուսին(циперус):

Սնվում է բույսի հյութով, ինչը ազդում է բույսի աճի վրա, տերևներն ու մատղաշ շիվերը դեղնում, չորանում ու թափվում են։

Պայքարը

  • Հատուկ ինսեկտիցիդներ չկան, ուստի օգտագործվում են ազդեցության լայն շրջանակ ունեցողները՝ Перметрин, Арриво, Фуфанон, Актеллик, Фитоверм;
  • Ցողել կամ լողացնել սոխի, սխտորի կամ կծու պղպեղի թուրմերով;
  • 25-35 գրամ կանաչ, կալիումային օճառից և մեկ լիտր ջրից պատրաստել լուծույթ, որով, 4-5 օր ընդմիջումներով, երեք անգամ ցողել բույսը։

Սարդոստայնային տիզ (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae)

Չլինելով միջատ, սարդոստայնային տիզը չի վախենում միջատների վրա ազդող հայտնի քիմիկատների մեծամասնութունից։ Չափսերով շատ փոքր է, ամենամեծ առանձնյակների երկարությունը չի գերազանցում 1 մմ։ Սարդոստայնային տիզերը բնակվում են տերևների տակին՝ մեծ, մինչև 100-ի հասնող խմբերով։ Հատուկ նախասիրություններ չունեն, կարող են հարձակվել ցանկացած բույսի վրա։

Հարձակման արդյունքում բույսը պատվում է սարդոստայններով։ Տերևներից բույսի հյութը ծծելու հետևանքով, դրանց վրա հայտնվում են առանձին սպիտակ բծեր, որոնք մեծանալով միանում են իրար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, տերևը ամբողջությամբ կչորանա և կընկնի։

Պայքարը

  • Սարդոստայնային տիզը սիրում է տաք ու չոր միջավայր, ուստի, խորհուրդ է տրվում հաճախակի ջրով ցողել բույսը կամ լողացնել ցնցուղով;
  • Ինսեկտիցիդները քիչ արդյունավետ են։ Հնարավոր է օգնի Карбофос-ի, Темик-ի, Алдикарба-ի կիրառումը;
  • Բույսը ցողել ֆոսֆորային և ծծմբային նյութերով՝ մանրամասնորեն մշակելով բույսի բոլոր թաքուն տեղերը։ Այդ նյութերը փոխնեփոխ է պետք կիրառել, որպեսզի սարդոստայնային տիզերը ձեռք չբերեն իմունիտետ դրանց նկատմամբ;
  • Բույսը մշակել սխտորի կամ սոխի թուրմով, դեղորայքայն խատուտիկի եփուկով; Կարելի է հիվանդ բույսի շուրջը դնել մանրեցված սխտոր կամ սկիպիդարով անոթ ու մի քանի ժամով ծածկել բույսը պոլիէթիլենային տոպրակով։

Արմատատիզ (Корневой или луковый клещ, Rhizoglyphus echinopus)

Արմատատիզն ունի բաց դեղնավուն, լայն, օվալաձև մարմին մոտ 1 մմ երկարությամբ և չորս զույգ տոտիկներ։ Արուներն ավելի փոքր են։ Վնասում է միայն սոխուկավոր բույսերի սոխուկները՝ փորում է դրանց մեջ հորեր ու այնտեղ մեծ քանակությամբ ձվադրում անում։

Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում արմատատիզերը կարող են ուտել սոխուկի ողջ պարունակությունը։

Պայքարը

  • Արմատատիզերը սիրում են բարձր խոնավություն և ջերմություն։ Այդ պայմաններում դրանք ակտիվորեն բազմանում են։ Անհրաժեշտ է ստուգել ծաղկամանի դրենաժի ճիշտ աշխատանքը, համոզվել, որ ջուրը չի ճահճանում այնտեղ և չի մնում ծաղկամանի տակդիրի մեջ;
  • Անհրաժեշտ է չորացնել բույսի սոխուկներն ու դեն նետել վնասվածները;
  • Ջրել բույսը Аполло, Неорон կամ Актеллик ինսեկտիցիդների լուծույթներով։

Բշտիկոտներ (Thrips, Трипсы, Thysanoptera)

Բշտիկոտները կարող են հասնել մինչև 5 մմ երկարության։ Ունեն սև կամ մուգ շագանակագույն իրան և մանր մազերով ծածկված երկու զույգ թևեր։ Թևերից 2-ը նեղ են, երկար՝ երիզված թարթիչավոր ծոպերով։ Բեղիկները թելանման են՝ կազմված 6-9, փորիկը՝ 10 հատվածներից։ Ոտքերը կարճ են, թաթերն ունեն թույլ զարգացած զույգ ճանկեր, որոնց միջև տեղադրված են բշտիկաձև ծծիչները (այստեղից՝ անվանումը)։  Գաղութներով բնակվում են տերևների տակի երակաճյուղերի մոտ։ Ծծում են բույսի հյութերը, ինչը խանգարում և դանդաղեցնում է բույսի աճը։

Բշտիկոտների հարձակմանը հաճախ են ենթարկվում կակտուսները, ֆիկուսները, արմավենիները, ցիտրուսայինները, Դափնին (лавр), Վիշապածառը (драцена), Օձաբույսը (аспидистра), Ծոփորը (монстера), Լեռնավարդը (азалия), Կորդիլինան (Кордилина, Cordyline), Բոգոնիան (бегония)։

Բշտիկոտների ներկայության մասին կարող է վկայել բույսի վրայի արծաթափայլ շերտը։ Բացի այդ տերևների վրա հայտնվում են վերևից սպիտակավուն, իսկ ներքևից մուգ դարչնագույն և շագանակագույն բծեր։ Հետագայում տերևները չորանում և թափվում են։

Պայքարը

  • Տնտեսական օճառի գոլ լուծույթով լվացումը էականորեն կիջեցնի գաղութի բնակիչների քանակը;
  • Քիմիական միջոցներ — ծծումբի փոշեխառնուրդներ, Пиретрум, Дуст; նիկոտինի կամ անաբազինի սուլֆատ; Нурелл — Д, Вертимек, Тиофос, Метафос, Фосфамид;
  • Բուսական միջոցներ՝ պարսկական երիցուկի, արջտակի (լատ.՝ Cyclamen) պալարների, հոտավետ թութունի կամ հազարատերևուկի (тысячелистник) թուրմեր։

Источник статьи: https://sad-doma.net/bolezni-i-parazity/parazity/vrediteli-komnatnih-rasteniy.html
© sad-doma.net — все о комнатных растениях и правила ухода за ними

Հղումներ

Leave a Reply