Կումկվատը կամ ֆորտունելան (անգլ․՝ Kumquat, ռուս․՝ Кумкват) էկզոտիկ միրգ է, որի համը մանդարինի թթու համ է հիշեցնում: Այն ուտում են հենց նարնջագույն կեղևով: Չինացիներն այս պտուղը ոսկե խնձոր, իսկ ճապոնացիները ոսկե նարինջ են անվանում:
Կումկվատի պտուղները ուժեղ և հաճելի բույր ունեն: Դրանց կեղևն ուղղակի հագեցած է եթերներով: Այս պտղի հայրենիքը Չինաստանի հարավային շրջաններն են: Կումկվատն ամենափոքր ցիտրուսազգին է համարվում` 3-5 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ:
Այն կարելի է ուտել հում կամ մշակված տարբերակով` մուրաբաների, ցուկատի, չրի կամ մարմելադի տեսքով: Գոյություն ունի կումկվատի մի քանի տարատեսակ: Ամենաօգտակարը համարվում է ճապոնական մեյվա տեսակը:
Վնասատուները
Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝
Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);