Զամիոկուլկաս (Զանզիբարի գանձ)

zamioculcasԶամիոկուլկասը (Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ, անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) Araceae ընտանիքի ծաղկող բույս է: Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային գոտում:

Խնամքը
  • Զամիոկուլկասի ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա:
  • Ոռոգման համար կարևոր է օգտագործել առնվազն 24 ժամ հնեցված, փափուկ ջուր: Ջրել միայն հողը չորանալուց հետո:
  • Զամիոկուլկասը ստոերադիմացկուն է, սակայն ամենից լավ աճում է ցրված, պայծքռ լույսի ներքո: Արևի ուղիղ ճառագայթներից կարող է այրվածքներ ստանալ:
  • Ապրիլից՝ օգոստոս ամիսներին լրացուցի սնուցման կարիք ունի: Հարմար են կակտուսի և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերը:
  • Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես այն կսկսի բեկվել, ընկնել:
  • Պարբերաբար պետք է  խոնավ լաթով մաքրելտերևները:
  • Ամռանը բույսը կարելի է դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ:
Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս անհրաժեշտ է ձեռնոցներ օգտագործել և ձեռքերը, դրան դիպչելուց հետո, շատ մանրակրկիտ լվալ:
Հղումներ

Leave a Reply