Ավլաբույս

Ավլաբույսը (անգլ.՝ Bassia, ռուս.՝ Бассия, լատ.՝ Kochia) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ է։ Հայտնի են 35, Հայաստանում՝ 2 տեսակ՝ ավլաբույս գետնատարած (Kochia postrata) և ավլաբույս սովորական (Kochia scoparia

avlabuysՑողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է։ Սովորական ավլաբույսը մշակում են ավելներ պատրաստելու համար։ Միջակ անասնակեր է։

Հայաստանում Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին։

Հղումներ

Leave a Reply