Այգածաղիկ

Ipomoea-purpureaԱյգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ մանուշակագույնը (Ipomoea purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։

Արտաքին կառուցվածք

Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։

Նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (Ipomoea pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (Ipomoea aquatica) և այգածաղիկ բաթաթ (Ipomoea batatus) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է նաև քաղցր կարտոֆիլ։

BlueMorningGloryԱյգածաղիկ մանուշակագույն (անգլ․՝ Тhe common morning-glory, tall morning-glory, purple morning glory,  ռուս․՝ Ипомея пурпурная, լատ․՝ Ipomoea purpurea)

https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_purpurea

 

 

 

Ipomoea-quamoclit-Cypress-VineԱյգածաղիկ քուամոկլիտ (անգլ․՝ cypress vine, cypressvine morning glory, cardinal creeper, cardinal vine, star glory or hummingbird vine, ռուս․՝ Ипомея квамоклит, լատ․՝ Ipomoea quamoclit)

https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_quamoclit

 

 

ipomoea_horsfalliaeԱյգածաղիկ Հորսթֆալի (անգլ․՝ Lady Doorly’s morning glory, ռուս․՝ Ипомея Хорстфалла, լատ․՝ Ipomoea horsfalliae)

https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_horsfalliae

 

 

 

 

batat_250x250Բաթաթ (անգլ.՝ Sweet potato, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea batatas)

 

 

 

 

 

Հղումներ

Leave a Reply