Պատկառուկ ամաչկոտ

Mimosa_pudicaՊատկառուկ ամաչկոտը (անգլ.՝ Sensitive plantSleepy plantDormilonesTouch-me-notShy plant, ռուս.՝ Мимоза стыдливая, լատ.՝ Mimosa pudica) լոբազգիների ընտանիքին պատկանող, Հարավային Ամերիկայի մերձարևադարձային գոտիներից մեզ հասած, 30-60 սմ բարձրությամբ, բազմամյա, մշտադալար թուփ է։ Բացի գեղեցիկ տեսքից, պատկառուկը լայն տարածում ունի նաև դիպչելու դեպքում իր տերևները փակելու հատկության պատճառով։ Ահա թե ինչու է այն “ամաչկոտ”։

Չնայած բազմամյա լինելուն, դկորատիվ հատկությունները պահպանելու նպատակով, պատկառուկն հաճախ աճեցվում է որպես միամյա բույս։

Բաց վարդագույն կամ յասամանաի գույնի ծաղիկներ ունի, փոշոտվում է քամու կամ միջատների օգնությամբ, պտղի՝ պատիճի մեջ 2-8 սերմեր են լինում։

Պտկառուկ ամաչկոտը թունավոր է, երեխաներից և կենդանիներից հեռու պահեք։

Խնամքը սենյակային պայմաններում

Չնայած նրբիկ տեսքին պատակառուկ ամաչկոտին խնամելը բարդ չէ։ Սիրում է պայծառ լուսավորություն ու ջերմություն։ Վաղ գարնանից մինչև ուշ աշուն օդի ջերմաստիճանը պետք է լինի +20 – +24 °C տիրույթում, իսկ ձմռանը՝ +16 – +18 °C:

Շոգ եղանակին ջրում են հաճախակի և առատ, ձմռանը ծաղկամանում հողը պահպանում են չափավոր խոնավ վիճակում։

Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը։

Բազմանում է սերմերով։ Սերմերը ցանում են խոնավ, փխրուն հողախառնուրդի մեջ՝ փետրվարից մարտ ժամանակահատվածում։

Հողախառնուրդը կազմվում է՝

Ցանքը ծածկում են ապակով կամ ցելոֆանով և տեղադրում են տաք տեղում։

Ճիշտ և համաչափ աճի համար անհրաժեշտ է ապահովել երկարատև, պայծառ լուսավորութուն։ Ի տարբերություն շատ սենյակային բույսերի, այս բույսը սիրում է նաև արևի ուղիղ ճառագայթները։

Բարենպաստ պայմաններում պատկառուկ ամաչկոտը մոտ չորս ամիս ծաղկած է մնում։ Ձմռանը, որպես կանոն, չի դիմանում, ուստի անհրաժեշտ է աշնանը սերմեր պահեստավորել։

Ծաղկամանի փոխարինման անհրաժեշտություն, որպես կանոն, չի առաջանում՝ մանավանդ որպես միամյա բույս աճեցնելու դեպքում։ Այնուամենայնիվ, տեղափոխելու դեպքում, արմատներին աշխատում են չդիպչել։

Ծաղկամանում պետք է ստեղծել լավ դրենաժային շերտ։

Պատկառուկ ամաչկոտին կարող է վնասել խնձորենու կանաչ ուտիճը, որից կարելի է ազատվել համապատասխան քիմիական պատրաստուկների օգնությամբ։ Ալրատիզերին պետք է հեռացնել սպիրտի մեջ թաթախված բամբակյա տամպոնով և հակակոկցիդային պրեպարատներով մշակելով։

 

Հղումներ

Leave a Reply