Թթվառվույտ կամ գառնականջիկ (անգլ․՝ Wood sorrel, ռուս․՝ Кислица, լատ.՝ Oxalis), թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։
Եղջրավոր թթվառվույտը տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։
Թթվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջկաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։
Թթվառվույտի տեսակներ
Թթվառվույտ եռանկյունաձև (անգլ.՝ False Shamrock, Purple Shamrock, Love Plant, ռուս.՝ Кислица треугольная, լատ.՝ Oxalis triangularis)
Խնամքը
Լույսի պահանջը՝ ցրված, պայծառ լույս։
Օդի ջերմաստիճանը
- ամռանը՝ +20 – +25
- ձմռանը՝ +14 – +18
Ջրելը՝ շոգ եղանակին առատ
Ցողելը՝ շոգ օրերին
Սնուցումը՝ ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութերով, 2 շաբաթը մեկ անգամ։
Հողախառնուրդը՝ հավասար մասերով
- ճմահող
- տերևային հումուս
- տորֆ
- ավազ