Ալոկազիա

alokaziyaԱլոկազիան (անգլ.՝ Alocasia, ռուս.՝ Алоказия, լատ.՝ Alocasia) նվիկազգիներին պատկանող բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ: Բույսի տեսակները հանդիպում են  Ասիայի երկրների (Չինաստան, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Ճապոնիա, Օվկիանիա, Ավստրալիա) արևադարձային գոտիներում,  ինչպես նաև կենտրոնական Ամերիկայում։ Աճում են առաջնային և երկրորդային անտառներում, ճահճուտ տեղանքում, ոչ հաճախ լեռնային շրջաններում։

Բարձրարժեք դեկորատիվ բույս է, տեսակների մեծ մասը չի հանդուրժում բացասական ջերմաստիճան, դրա համար էլ որպես այգինեգործական բույս օգտագործում են միայն տաք և խոնավ կլիմա ունեցող երկրներում։ Մյուս երկրներում օգտագործվում է բնակարանների և ինտերյերի կանաչապատման համար։ Նախընտրում է հումուսով հարուստ հող, տաք և խոնավ կլիմա, պահանջում է հավելյալ սնուցում։ Ամռանը պահանջում է կիսաստվեր, ձմռանը՝ վառ լուսավորություն։

Ալոկազիայան բազմանում է սերմերով, ցողունային կտրոններով ինչպես նաև բաժանումով։

Հղումներ

Leave a Reply