Բույսեր ձեր ննջասենյակի համար

Նարդոս (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) 

lavender-potՆարդոսը հայտնի է իր քնաբեր բուրմունքով, այն մեղմում է սթրեսային վիճակը, իջեցնում արյան ճնշումը, ինչը քնելու ցանկություն է առաջացնում:
Նարդոսը օժանդակում է թեթև քնին և կրճատում է քնի “աչքերի արագ շարժի” փուլը:

 

Հալվե վերա (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller)

aloe_vera_1-300xՀալվե վերան սենյակի օդը մաքրելով նպաստում է քնին: Գիշերները այն թթվածին է արտադրում, ինչը նույնպես նպաստում է խոր և հանգիստ քնին:

Տեղադրեք բույսը ննջարանի ամենալուսավոր պատուհանի գոգին, քանի որ այն սիրում է պայծառ լուսավորություն:

 

 

 

Հասմիկ (անգլ.՝ Jasmine , ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)

jasmineԺասմինի բույրը հին ժամանակներից է հայտնի  իր հանգստացնող հատկությամբ: Բույսն ունի սեդատիվ հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում քնի որակի վրա: Գիշերները ձեր մահճակալին հնարավորին մոտ դրեք Հասմիկին:

Սանսևիերիա (Զոքանչի լեզու, անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Snake plant, ռուս.՝ Сансевие́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)

Sansevieria1

Զոքանչի լեզվի պարզ կանաչ կամ կանաչ եւ դեղին, ուղղաձիգ տերեւները կարող են հրաշալի ներդաշնակվել ցանկացած ինտերիերի հետ: Սանսևիերիան ունի օդի մաքրման մեխանիզմ, որը նման է Հալվե վերայի մեխանիզմին, այն գիշերվա ժամերին նույնպես թթվածին է արտադրում ու մաքրում օդը՝ դարձնելով քունը խաղաղ ու հանգիստ:

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)

ChlorophytumՔլորոֆիտումը, ինչպես Հալվե վերան եւ Սանսևիերիան, մաքրում է օդը, իսկ մարդիկ մաքուր օդում խաղաղ են քնում: Քլորոֆիտումն ուի մեկ այլ հրաշալի հատկություն, այն կարող է օդից հեռացնել վնասակար ֆորմալդեհիդների մոտ 90%-ը: Առողջ ու հանգիստ քուն ապահովելու համար, կարելի է մի քանի Քլորոֆիտում տեղադրել ննջարանում:

Գարդենիա (անգլ.՝ Gardenia, ռուս.՝ Гардения, լատ.՝ Gardénia) կամ Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides)

Gardenia-jasminoides

Երկու տիպի Գարդենիաներն էլ, իրենց քնաբեր հատկությամբ կարող են համեմատվել դեղատնից գնված քնաբեր հաբերի հետ:
Եթե ձեզ հակասթրեսային կամ քնաբեր հաբեր են նշանակել, մինչև դրանց անցնելը փորձեք Գարդենիայի ազդեցությունը:

 

 

 

gardenia-2

Երկու տիպի Գարդենիաներն էլ անքնություն բուժեղ, անհանգիստ քնից ու տագնապից ազատող արդունավետ միջոց են համարվում:

 

 

Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)

common_ivyՀայտնի է, որ Բաղեղը մեղմում է ալերգիկ և ասթմատիկ երևույթները, քանի որ ունի օդը տոքսինների 94%-ից ու բորբոսների 78%-ից մաքրելու հիանալի հատկություն:  Սա թեթևացնում է շնչառական պրոբլեմներ ունեցողների քունը:

Leave a Reply