Ավելուկ

avelukԱվելուկը (թրթնջուկ, թթվաշ, անգլ.՝ Horse sorrel, ռուս.՝ Конский щавель, լատ.՝ Rumex confertus) մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (Rumex acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (Rumex crispus), ավելուկ ալպիական (Rumex alpinus), ավելուկ ավելուկանման (Rumex acetoselloides), թրթնջուկ փոքր (Rumex acetosella) և այլն։

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

aveluk1Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը եւ քաղցր։

Հղումներ

Leave a Reply