17 համեմունք, որոնք մաքրում են օրգանիզմը աղբից

Հմուտ տնային տնտեսուհիները գիտեն, որ ճաշատեսակը հնարավոր է ավելի համեղ դարձնել համեմունքների միջոցով:

Սակայն դա համեմունքների միակ առաելությունը չէ: Հաշվի առնելով որոշ բույսերի օգտակար հատկությունների, դրանք հարկավոր է սննդի մեջ օգտագործել կանոնավոր կերպով, սակայն քիչ -քիչ:

med2.ru-ն ներկայացրել է համեմունքներ, որոնք շատ լավ պայքարում են մակաբույծների դեմ:

1. Ռեհան

Ռեհանն ունի հակամակաբուծային հատկությունները: Շատ հարմար է ճաշ պատրաստելիս օգտագործել չորացած ռեհան:

2. Ծորենի(барбарис)

Այս բույսի բոլոր մասերը օժտված են հակամակաբուծային հատկություններով: Հաճախակի օգտագործում են նրա արմատները: Չորացած ու աղացած ծորենու պտուղը հնարավոր է ավելացնել աղցանի, 1-ին և 2-րդ ճաշատեսակների մեջ: Այն հատկապես շատ ուժեղ ազդում է լյարդում առկա մակաբույծների վրա: Բացի այդ,  բարելավում է լյարդի ֆիլտրացնող ունակությունները, նպաստում է ճարպերի այրմանն ու արյան մաքրմանը:

3. Մեխակ

Մեխակի  հակամակաբուծային  ազդեցության սպեկտրը բավականին լայն է, այն ազդում է կլոր, ժապավենաձև ու հարթ ճիճուների, բակտերիաների, սնկերի ու վիրուսների վրա: Մեխակի  հակամակաբուծային  հատկությունները դրսևորվում են պլազմայում, ուղեղում, նյարդային ու վերարտադրողական համակարգում:

Մեխակի օգտագործումը ֆարինգիտի,  լարինգիտ, ատամի ցավ դեպքում, օգնում է  օրգանիզմին ազատվել մակաբույծներից ու թողնել կազդուրող ազդեցություն: Մեխակն ախտահանում է թոքերը, ստամոքսն ու ավշային համակարգը:

4. Խնկածաղիկ (душица) 

Որպես թուրմ ու թեյ, օգտագործվում է ծաղկելու ժամանակ հավաքած խնկածաղիկի վերգետնյա հատվածը: Պարզվում է, որ այն ունի  հակամակաբուծային ազդեցություն:.

5. Կոճապղպեղ

Օգտագործվում է կոճապղպեղի արմատապտուղը: Կոճապղպեղը հայտնի է իր հակամակաբուծային ազդեցության  լայն սպեկտրով: Այն հատկապես «մահացու» է  աղիների ու շնչառության օրգաններում առկա մակաբույծների համար:

6. Հիլ

Օգտագործվում է հիմնականում հիլի սերմերը: Հակամակաբուծային հատկությունները դրսևորվում են մարսողական, շնչառական ու նյարդային համակարգում, ինչպես նաև արյան շրջանառության համակարգում: Այն «մահացու» է  ազդում մակաբույծների մի շարք տեսակների, վիրուսների ու բակտերիաների  վրա:

Այն ստամոքսը, բարակ աղիքն ու թոքերը  մաքրող հիանալի միջոց է: Այն ազդում է շատ փափուկ:  Կարող եք օգտագործել նաև երեխաների համար, որպես հակամակաբուծային միջոց, որը շատ լավ համատեղվում է  սամիթի հետ:

7. Համեմ 

Վերջինիս կանաչ սերմերը օգտագործվում են ամեն օր: Այն օժտված է  հակամակաբուծային լայն սպեկտրով:

8. Դարչին

Դարչինը չի կորցնում իր հակամակաբուծային հատկություններն  անգամ  ջերմային մշակումից հետո:

9. Քունջութ

Վերջինիս սերմերի  յուղը  օժտված է  շատ ուժեղ հակամակաբուծային հատկություներով, որը ազդում է մաշկի մակաբույծների ու ենթամաշկային բջիջների վրա: Քունջութի սերմերը օգտագործում են շնչառական, մարսողական ու  միզասեռական (կանանց մոտ ) համակարգերի  հակամակաբուծային  պայքարի դեմ: Առավել ուժեղ հակամակաբուծային ազդեցությամբ են օժտված սև քունջութի սերմերը:

10. Քրքում

Քրքումը հակամակաբուծային  կիրառման լայն սպեկտրով միջոց է ( պայքարում է մաշկի մակաբույծներից մինչև գլխի մակաբույծների դեմ): Վերջինիս փոշին  լայնորեն օգտագործվում է ճաշատեսակների պատրաստման համար: Այն այդ ուտեստների համը դարձնում է յուրովի էկզոտիկ ու հաղորդում է նրանց հակամակաբուծային հատկություններ:

11.Դափնու տերև

Դափնու տերևների ու սերմերի  անուշայուղը  հայտնի է իր հակամակաբուծային հատկություններով:

12. Կարմիր կծու պղպեղ

Օգտագործվում է պտուղը: Կարմիր կծու պղպեղի հակամակաբուծային ուժեղ հատկությունները հայտնի են դեռ վաղուց: Այն մակաբույծներից ազատում է մարսողական օրգանները, շնչառական համակարգերն ու բացի այդ ոչնչացնում է  արյան մեջ առկա մակաբույծներին: Այն ազդում է նշված համակարգերում առկա բոլոր մակաբույծների վրա:
.

13. Սև պղպեղ, բուրավետ ու  կայնեյան պղպեղ

Պտուղները օգտագործվում են որպես համեմունք:Պտուղների եթերայուղերն  օժտված են  հակամակաբուծային  հատկություններով՝ մարսողական , շնչառական համակարգերում  ու արյան շրջանառության օրգաններում:

Սև պղպեղը  հանդիսանում է աղիներում՝  սնկերն ու ճիճուները ոչնչացնող ամենահզոր միջոցը: Սև պղպեղի  յուղը  կարելի է կաթեցնել քթանցքներում ՝    քթի լորձաթաղանթի վերականգման ու ուղեղում  հելմինտների դեմ պայքարի համար:

Այն նպաստում է   օրգանիզմում կարմիր քամու բորբոքման ու չիբանների առաջացմանը նպաստող մակաբույծների ոչնչացմանը, ինչպես նաև ոչնչացնում է հերպեսի վիրուսները:  Մեղրի հետ խառնած օգտագործելու դեպքում, շատ ուժեղ ազդում է թոքերում առկա սնկերի ու ճիճուների վրա:

14. Մաղադանոս

Օգտագործվում է այս բույսի տերևները, արմատը և սերմերը: Մաղադանոսի հակամակաբուծային ազդեցությունը դրսևորվում է  արյան, մկանների ու պլազմայի մեջ:

Առավել ուժեղ հակամակաբուծային ու հակաբակտերիալ հատկություններ այն դրսևորում է  միզասեռական ու մարսողական համակարգերում:

Նրանից հնարավոր է  պատրաստել թուրմ(խոտից ու սերմերից), եփուկներ(արմատներից), մշտապես թարմ վիճակով ավելացնել սննդի մեջ ու կարկանդակների մեջ չորացված տեսքով:

Մաղադանոսից պատրաստված միջոցները հատկապես լավ են ազդում օրգանիզմի գերսառեցումից ու գերհոգնածությունից ակտիվացած մակաբույծների վրա:

Մաղադանոսի թարմ հյութը(2 թ/գ առավոտյան քաղցած վիճակում) հանդիսանում է  հիանալի հակամակաբուծային միջոց տրիխոմոնոզի ու խլամիդոզի դեպքում:

15. Սամիթ

Օգտագործվում է այս բույսի ցողունը, տերևներն ու սերմերը:Արդյունավետ ու կործանարարա է ազդում մարսողական համակարգի, լյարդի,  ենթաստամոքսային գեղձի, միզասեռական համակարգի , մաշկի ու արյան շրջանառության համակարգերի մակաբուծների վրա: Սամիթի յուղը ոչնչացնում է սնկերն ու թարախային ինֆեկցիաները:

16. Ֆենխել (ռազինա)

Վերջինիս հակամակաբուծային հատկությունները դրսևորվում են մարսողական, միզուղիների ու նյարդային համակարգերում: Ֆենխելի  1-ական թ/գ սերմը ընդունում են սնունդ ընդունելուց հետո:

Ֆենխելի, չամանի ու գինձ սերմերի  խառնուրդը՝(1:1:1) հարաբերակցությամբ նպաստում է  մարսողությանը ՝ ոչնչացնելով աղիներում  առկա մակաբույծներին:

Ֆենխելի ու գինձ սերմերը (1:1) հարաբերակցությամբ ընդունում են  սննդի մեջ՝ միզուղիների մակաբույծների դեմ պայքարի դեպքում:

Ֆենխելի սերմերը նպաստում են  մակաբույծներից կրծքի գեղձերի հյուսվածքների մաքրմանն  ու կերակրող մայրերի լակտացիայի ուժեղացմանը:

17. Սխտոր

Սխտորի հակամակաբուծային ազդեցությունը դրսևորվում է մարդու բոլոր օրգան համակարգերում, վերջինիս ազդեցության սպեկտրը շատ լայն է և մարդու օրգանիզմում  չկա որևէ մակաբույծ, որի վրա այն չի կարող ազդել:

Leave a Reply