Ֆիկուս կաուչուկաբեր

ficusՖիկուս կաուչուկաբերը (անգլ.՝ Ficus elastica, Rubber fig, Rubber bushRubber treeRubber plant, Indian rubber bush, ռուս.՝ Фикус каучуконосный, Фикус эластичный, լատ.՝ Ficus elastica) թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի տեսակ է: Իր հայրենիքում՝ Հյուսիսարևելյան Հնդկաստանում և Ինդոնեզիայի Սումատրա և Յավա կղզիներում մինչև 30 մետր բարձրության ծառ է: Մեզանում շատ տարածված, գեղեցիկ սենյակային բույս է: Հնուց համարվում է ընտանեկան բարեկեցության ծառ: Սենյակային պայմաններում չի ծաղկում:

fikus-elastica-wilde
Ֆիկուսի ծառը յսպիսին է իր հայրենիքում

Խնամքը

Հողախառնուրդը

Հողախառնուրդը կազմվում է տորֆի, ճմահողի, տերևային հումուսի և գետի ավազի հավասար մասերից: Կարելի է նաև օգտագործել խանութից գնված ունիվերսալ հողախառնուրդ՝ ավելացնելով մինչև 1/5 չափով ավազ:

Տեղը

Գերադասելի է աճեցնել պայծառ, ծրված լույսով լուսավորված տեղում: Արևի ուղիղ ծառագայթները կարող են այրվածքներ պատճառել տերևներին: Կաուչուկաբեր ֆիկուսի խայտաբղետ տերևներով տեսակները ավելի շատ լույսի կարիք ունեն: Ստվերում աճեցնելու դեպքում բույսի գույները խամրում են:

Բույսը շատ վատ է տանում միջանցքահովերը և կարող է տերևաթափ լինել;

Ձմռանը բույսը պետք է ջեռուցման սարքերից հնարավորին չափ հեռու տեղադրել:

Խայտաբղետ տերևներով տեսակները կարող են ձմռանը լրացուցիչ արհեստական լուսավորման կարիք  ունենալ:

Օդի ջերմաստիճանը

Ամենաբարեհարմարը օդի ջերմության 18-25 °С միջակայքն է: Ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ջրցողել բույսը:  Օդի ջերմաստիճանի + 16 °С -ից ցած լինելը կարող է տերևաթափի պատճառ դառնալ: Կաուչուկաբեր ֆիկուսի համար կրիտիկական է համարվում +12 °С շամը, սակայն ոչ խայտաբղետ տերևներով տեսակները կարող են դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև +5 °С կարճատև անկմանը՝ պայմանով, որ ծաղկաթաղարի հողը տաք մնա: Ծաղկաթաղարի հողի սառչելը նույնպես կարող է տերևաթափ առաջացնել:

Ձմռանը կաուչուկաբեր ֆիկուսի համար գերադասելի է ապահովել +16-18 °С ջերմություն, ինչը կխոչընդոտի այդ ընթացքում սովորականից մանր տերևների առաջացումը:

Օդի խոնավությունը

Կաուչուկաբեր ֆիկուսը խոնավասեր է, լավ է ընդունում եռացրած ու այնուհետև սառեցված կամ թորած ջրով, պարբերական ցողումները: Սովորական, ծորակի ջրով ցողումները նույնպես ընդունելի են, բայց տերևների վրա, ջրի կաթիլների չորանալուց հետո սպիտակ բծեր են մնում:

Ձմռանը, եթե բույսը պահվում է զով, ոչ տաք սենյակում, ջրցողելու կարիք չկա:

Ջրելը

Կաուչուկաբեր ֆիկուսը պետք է ջրել ոչ շատ առատ ու պարբերաբար: Ջուրը պետք է լինի գոլ և առնվազն 24 ժամ հնացված: Եթե ձմռանը բույսը պահվում է տաք սենյակում, ապա պետք է հետևել, որպեսզի ծաղկաթաղարի հողը միշտ չափավոր խոնավ լինի:

Սնուցումը

Գարնանից՝ աշուն հարկավոր է երկու շաբաթը մեկ սնուցել բույսը: Սնուցումն արվում է կամ հատուկ ֆիկուսների համար նախատեսված պարարտանյութերով, կամ էլ դեկորատիվ-սաղավարթավոր բույսերի համար նախատեսված կոմպլեքսային պարարտանյութերով:

Սնուցումն արվում է ջրելու միջոցով, ընդորում, ծաղկաթաղարի հողը նախապես, պարզ ջրով խնավացված պետք է լինի:

Տեղափոխումը այլ ծաղկաթաղարի մեջ

Կաուչուկաբեր ֆիկուսը արագ աճող բույս է, ուստի հաճախ է ծագում ավելի մեծ ծաղկաթաղարի մեջ բույսը տեղափոխելու անհրաժեշտությունը:

Պետք չէի սկզբանե մեծ ծաղկաթաղարի մեջ տնկել ֆիկուսը: Դա կբերի արմատների բուռն զարգացմանը՝ ի վնաս սաղարթի:

Ամեն տեղափոխելիս պետք է վերցնել 3-5 սանտմետրով ավելի մեծ տրամաչափ ունեցող և 5-6 սանտիմետրով ավելի խորը ծաղկաթաղար:

Ծաղկաթաղարի հատակին պարտադիր է ստեղծել 3-4 սանտիմետրանոց դրենաժային շերտ:

Բազմացումը

Կաուչուկաբեր ֆիկուսը կարելի է բազմացնել տնկաշիվերով կամ կ:

  • Արմատավորելու նպատակով վերցվող գագաթային կամ կողաճյուղային տնկաշիվերը կտրվում են սուր դանակով, թեքությամբ: Կտրելուց հետո, տնկաշիվը լավ լվացվում է հոսող ջրի տակ՝ այնքան, մինչև կտրվածքից դադարի դուրս գալ կաթնանման հեղուկը: Այնու հետև տնկաշիվը դրվում է արմատավորման ջրի կամ գրունտի մեջ՝ մինիջերմոցի տակ:

Կանաչատերև տեսակների տնկաշիվերը համեմատաբար դյուրին են արմատներ ձևավորում, իսկ խայտաբղետ տեևներ ունեցող տեսակների համար խորհուրդ է տրվում կիրառել որևէ արմատակալման խթանիչ՝ օրինակ «Корневин» կամ գետերոաուկսին:

  • Կողմնատար արմատակալմամբ բաղմացնելու համար սուր դանակով, հաստութայն 1/3-ի խորությամբ կտրվածք է արվում ճյուղի վրա, որի մեջ լուծկու հատիկ է խրվում: Այնուհետև այդ տեղը պատվում է խոնավ գրունտով ու փաթաթվում պոլիէթիլենային թաղանթով՝ այնպես, որ հնարավոր լինի պարբերաբար խոնավացնել գրունտը:

Թաղանթի տակից նորագոյացած արմատները նշմարելուց հետո ճյուղը կտրում են արմատակալած հատված տակից և տեղափոխում առանձին ծաղկամանի մեջ:

Կաուչուկաբեր ֆիկուսի հիվանդություններն ու վնասատուները

Ֆիկուսի վրա հաճախ հայտնվող վնասատուներն են վահանակիրը ( diaspididae, щитовка), սարդոստայնային տիզը (spider mite, паутинный клещ, լատ.՝ Tetranychidae) և բշտիկոտները (ծոպաթևեր, տրիպսներ, thrips, трипсы, լատ.՝ Thysanoptera):

Վահանարին պետք է պարզապես մաքրել խոնավ սպունգով ու ոչնչացնել, իսկ սարդոստայնային տիզերին ու բշտիկավորներին ոչնչացնում են ցողելով բույսը «Фитоверма»-յի լուծույթով:

Աճեցման բարդություններ

  • Թափվում են ներքևի տերևները
    Աճի ընթացքում ներքևի որոշ տերևների թափվելը բնական երևույթ է, սակայն եթե տերևներն արագ ոև շատ են թափվում, նշանակում է խնամքը թերի է՝ կամ օդի խոնավության պակաս կա, կամ սխալ ջրելու հետևանք է, կամ էլ հողում սնունդ չկա:
  • Բույսի տերևները կախվել են
    Սենյակում շատ շոգ է և օդի խոնավությունը շատ ցածր է:
  • Զանգվածային տերևաթափ
    Բույսը դրված է միջանցահովի տակ կամ օդի ջերմաստիճանը շատ ցածր է: Զանգվածային տերևաթափ է լինում նաև բույսը ջրխեղդ անելու դեպքում:
  • Տերևնարի վրա շագանակագույն բծեր են հայտնվում
    Արևայրուքի հետևանք է:
  • Մանր շագանակագույն բծեր տերևների եզրերին
    Բույսի գերպարարտացման հետևանք է:
Սենյակում կաուչուկաբեր ֆիկուս աճեցնելը հակացուցված է միայն աստմայով հիվանդներին: Արտադրվող կաուչուկի մասնիկները կարող են հիվանդի մոտ խեղդվելու նոպա առաջացնել:

Կաուչուկաբեր ֆիկուսի տեսակները

Կաուչուկաբեր ֆիկուսի շատ տեսակներ կան և բոլորն էլ բնական ծառից ավելի կոմպակտ են:

Տարածված տեսակներն են՝

fikus-elastica-robustaՌոբուստա (Robusta, Робуста) Լայն, կանաչ տերևներով, ոչ պահանջկոտ բույս է:
fikus-elastica-belizԲելիզ (Belize, Белиз) Տերևներն երեք գույն ունեն՝ կենտրոնում կանաչ, սպիտակ և վարդագույն եզրերում: Պահանջկոտ չէ, բայց լուսավորություն Ռոբուստայից շատ կպահանջվի:
fikus-elastica-tinekiՏինեկե (Tineke, Тинеке) Նման է Բելիզին, բայց ավելի քմայհաճ է: Տերևները մեջտեղում կանաչ են, իսկ եզրերը պիստայի և սպիտակ գույների բծեր ունեն:
fikus-elastica-abidjanԱբիջան (Abidjan, Абиджан) մուգ կարմիր (բորդո) գույնի տերևներ ունի: Պահանջկոտ չէ:
fikus-elastica-black-princeՍև արքայազն (Black Prince, Черный Принц) Շատ մուգ, համարյա սև տերևներ ունի: Պահանջկոտ չէ:
 
fikus-elastica-melaniՄելանի (Melany, Мелани) Համեմատաբար մանր, մոտ 20 սմ երկարությամբ, մուգ կանաչ տերևներ ունի, հաճախ թփի տեսկ է ընդունում: Պահանջկոտ չէ:
Հղումներ

 

Leave a Reply