Ինչպես հրապուրել և այգի բերել զատիկներին

ladybugsՊարտեզում զատիկներ ունենալը պարտիզպանի երազանքն է: Զատիկներն իրավամբ համարվում են վնասատուների դեմ պայքարի օրգանական լավ միջոց: Ապրելով պարտեզում, դրանք ոչնչացնում են տիզերին, ուտիչներին և վահանամիջատ-ներին: Զատիկներին հրապուրել և պարտեզ բերելը դժվար խնդիր չէ՝ պետք է պարզապես իմանալ, թե ինչ են սիրում ուտել դրանք և ունենալ պարտեզում:

Զատիկները երկու բան են ուտում՝ վերը նշված վնասատուներին և ծաղկափոշի: Ստորև ներկայացված են այն բույսերը, որոնց ծաղկափոշին առանձնապես սիրում են զատիկները:

AngelicaՀրեշտակախոտ (անգլ.՝ Garden angelica, Wild celery, Norwegian angelica, ռուս.՝ Дя́гиль
лека́рственный կամ Ду́дник лека́рственный, լատ.՝ Archangélica officínalis)

Երկամյա բույս է: Տերևներն ու արմատը ուտելի են: Լայն կիրառում ունի որպես համեմունքային խոտ և դեղաբույս:

CarawayՉաման (անգլ.՝ Caraway, ռուս.՝ Тмин, լատ.՝ Carum):

Հեշտ աճեցվող բույս է, աճում է ինչպես ցուրտ, այնպես էլ տաք կլիմայական գոտիներում:  Հոտավետ տերևներ ու սերմեր ունի, որոնք լայնորեն կիրառվում են խոհանոցում:

ChivesՍոխ կտրող կամ Սեզատերև (անգլ.՝ Chives, ռուս.՝ Шнитт-лук, Лук-скорода, լատ.՝ Allium schoenoprasum)

Կարող է արագ գրավել ձեր պարտեզը, եթե թույլ տաք սերմերը հասունանան: Նաև շատ հեշտ տեղից-տեղ տեղափոխելի բույս է:

corianderՀամեմ (անգլ.՝ Coriander, Chinese parsley, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum)

Շատ հայտնի և տարածված, միամյա խոտաբույս է հովանոցավորների ընտանիքից։

dillՍամիթ (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens)

Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

FennelՀոռոմ-սամիթ (անգլ.՝ Fennel, ռուս.՝ Фенхель, լատ.՝ Foeniculum vulgare)

Բազմամյա բույս է, որը ցանում են ձմռան վերջին ցրտերից հետո, անմիջապես բաց գրունտում, քանի որ հոռոմ-սամիթը տեղափոխումներ չի սիրում:

 

MarigoldԹավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ , ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)

Միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հրապուրում է ոչ միայն զատիկներին, այլև թիթեռներին, մեղուներին և այլ օգտակար փոշոտողներին:

YarrowՀազարատերևուկ (անգլ.՝ Yarrow, ռուս.՝ Тысячелистник, լատ.՝ Achillea millefolium)

Օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Օգտակար է վերքեր բուժելու, արյունահոսությունը կանգնեցնելու, մրսածության ու հարբուղի դեպքում, երիկամների հիվանդուտյան և դաշտանային ցավերը մեղմելու համար:

Կան նաև բույսեր, որոնք առանձնահատուկ հրապուրում են ուտիճներին, որոնք իրենց հերթին կհրապուրեն ու պարտեզ կբերեն զատիկներին:

CabbageԿաղամբ

 

 

MarigoldԹավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Бархатцы, լատ.՝ Tagetes)

 

 

nasturtiumՋրկոտեմ (անգլ.՝ , Nasturtium, ռուս.՝ Настурция, լատ.՝ Tropaéolum)

 

 

radishԲողկ

Leave a Reply