Բորդոյան հեղուկ

Սնկասպան պատրաստուկների մեջ պղնձի պրեպարատները հատուկ տեղ ունեն: Դրանցիցամենահինը և շատ գործածվողը համարվում է պղնձարջասպը, որը օգտագործվում է հիմնականումբորդոյան հեղուկի ձևով:

Բորդոյան հեղուկը պատրաստում են ջրում լուծված պղնձարջասպը (CuSO4) կրակաթի հետ խառնելումիջոցով, որի ժամանակ տեղի ունեցող ռեակցիաների հետևանքով առաջանում են մանր մասնիկներ, որոնք բավական երկար ժամանակ մնում են լուծույթում` կախված վիճակում, առաջացնելովբավականին կայուն սուսպենզիա:

Բորդոյան հեղուկի պատրաստման ժամանակ ստացվող վերջնական միացությունները նույնն են, անկախ նրանից, թե պղնձարջասպի լուծույթն է լցվում կրակաթի վրա, թե` հակառակը, բայցմիջանկյալ միացությունների ստացման արագությունը տարբեր է ստացվում: Այսպես. եթեպղնձարջասպի լուծույթն արագորեն լցվում է կրակաթի վրա, ապա ռեակցիան տեղի է ունենում հիմքիավելցուկի ներկայությամբ և վերջնական արդյունքը առաջանում է արագորեն, մասնիկներիմեծությունը 3-4 միկրոնից չի անցնում և բորդոյան հեղուկը ստացվում է ավելի կայուն: Հակառակդեպքում, երբ կրակաթն են լցնում պղնձարջասպի լուծույթի վրա, առաջանում են մասնիկներ` 6-9 միկրոն մեծությամբ, որոնք արագ նստում են:

Բորդոյան հեղուկը պատրաստում են ոչ մետաղական տարաներում, այնտեղ` որտեղ պետք էօգտագործվի: Տեսականորեն 1 կգ պղնձարջասպին պետք է խառնել 0.5 կգ CaO /կիր/, բայց նկատիառնելով, որ կիրը միշտ պարունակում է որոշ քանակի խառնուրդներ, կիրը և պղնձարջասպը խառնումեն հավասար քանակով:

Պղնձարջասպը լուծելու համար պահանջվող քանակությունը կապում են մառլյայի մեջ և կախումհամապատասխան քանակի ջրում, իսկ կրակաթը պատրաստում են առանձին տարայում: Կրակաթիհամար լավագույնը չհանգած կիրն է:

Հաջող պատրաստած բորդոյան հեղուկը պետք է լինի ոչ թափանցիկ, վառ կապտագույն, չեզոք կամթույլ հիմնային: Բորդոյան հեղուկը անհրաժեշտ է օգտագործել նույն օրը, որովհետև 1-2 օր պահելիսմասնիկները խոշորանում են, դառնում փաթիլանման և նստում հատակին:

Բորդոյան հեղուկի ազդման մեխանիզմը բացատրող մի քանի տեսակետ կա, որոնցիցամենահավանականի համաձայն, նրա թունունակությունը  պայմանավորված է իր մեջ գտնվող պղնձիաղերի սնկերի վրա ունեցած անմիջական ազդեցությամբ:

Բորդոյան հեղուկով բույսերը սրսկելիս նրանց վրա հաճախ այրվածքներ են առաջանում: Ավելիուժեղ այրվածքներ առաջանում են խոնավ եղանակներին: Տարբեր բույսեր տարբեր զգայունությունունեն բորդոյան հեղուկի նկատմամբ: Ավելի շատ տուժում են խաղողի որոշ սորտեր, իսկպտղատուներից` դեղձենին և ծիրանենին: Բորդոյան հեղուկը կիրառում են խաղողի միլդիում, խնձորենու, տանձենու քոս, բծավորություն, մոլինոզ, ծիրանենու, դեղձենու, բալի, կեռասենուգանգրոտություն, սպորոզ, կոկկոմիկոզ հիվանդությունների դեպքում` 10 լ ջրին 300-600 մլ քանակով, կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, մակրոսպորիոզ հիվանդությունների դեպքում 60-80մլ` 10լ ջրին, ձմերուկիպերոնոսպորիոզ, սեխի անտրակնոզ, վարունգի բակտերիոզ, ասկոխիտոզ, ալրացող և այլի դեմ 60-100 մլ` 10 լ ջրին:  

Leave a Reply