Ճագարի գոմաղբ

rabbits_manureՃագարի գոմաղբը, բույսերի համար օգտակար նյութերի իր պարունակությամբ, գերազանցում է բոլոր այլ կենդանիների գոմաղբին և, ի տարբերություն դրանց, այն կարելի է օգտագործել անմիջապես, թարմ վիճակում, առանց փտեցման կամ կոմպոստավորելու:

Ճագարի գոմաղբը պարզապես գտածո է օրգանական հողագործությամբ զբաղվողների համար: Այն հարստացնում է աղքատացած հողերը՝ բարելավելով հողի կառուցվածքը և խթանելով միկրոօրգանիզմների բազմացումը:

Ճագարի գոմաղբը պարունակում է՝

Բացի այդ, շատ կան օգտակար հանքանյութեր և միկրոէլեմենտներ, ինչպես նաև բազմաթիվ քիմիական տարրեր, օրինակ, կալցիում, մագնեզիում, բոր, ցինկ, մանգան, ծծումբ, պղինձ, եւ կոբալտ և այլն:

N – P – K ցուցանիշների համեմատություն

N = Ազոտ, %    P = Ֆոսֆոր,  %     K = Կալիում %

Գոմաղբը՝                         N                P               K       

Ճագարի                       2.4           1.4             0.6  

Թռչնի                               1.6            1.5             0.9

Կովի                                  0.6            0.2             0.5

Ձիու                                    0.7            0.2             0.6

Խոզի                                 0.5            0.3             0.5

Ոչխարի                          0.7            0.3             0.9

Բադի                                 0.6            1.4             0.5

Որդակոմպոստ         0.5            0.5             0.3

Ճագարի գոմաղբը նաև շատ ավելի չոր է և էականորեն նվազ հոտավետ է: Ճագարի գոմաղբը թերևս միակ օրգանական պարարտանյութն է, որը չի պարունակում մոլախոտերի սերմեր և չի այրում բույսերը թարմ վիճակում օգտագործելիս:

Ճագարի գոմաղբի կիրառման ձևերը

Թարմ վիճակում

rabbit-manure-sprinklingՃագարի գոմաղբի գնդիկները թարմ վիճակում կարելի է անմիջապես, փոքր չափաբաժիններով շաղ տալ բույսերի շուրջ և խառնել հողի հետ՝ 5-10 սմ խորությամբ: Եթե գոմաղբը թրջված է ճագարի մեզով, ապա խորհուրդ է տրվում նախ 1-2 օր չորացնել գնդիկները արևի տակ: Հողի հետ խառնված գոմաղբը ավելի շուտ կյուրացվի հողում գտնվող մանրէների կողմից:

 

rabbit-manure-working-into-soilԱշնանը, բերքը հավաքելուց հետո և ձմռանը, ճագարի գոմաղբը կարելի է շաղ տալ հողի կամ ձյան վրա ավելի մեծ չափաբաժիններով:

Եթե անմիջապես օգտագործելու տեղ չկա, ճագարի գոմաղբը կարելի է պաշարել մաքուր, չոր, ճանճերի ու այլ միջատների համար ոչ հասանելի տեղում:

Մանրեցված կամ աղացած վիճակում

Ճագարի գոմաղբի գնդիկները չորացնում են արևի տակ, այնուհետև աղալով կամ ծեծելով փոշի են դարձնում ու օգտագործում հողախառնուրդներ պատրաստելիս:

3 կգ հողին խառնում են 1 ճաշի գդալ գոմաղբի փոշի:

Ճագարի գոմաղբի փոշին նույնպես, ընդորում, շատ ավելի արդյունավետ կլինի, քան թարմ գոմաղբի դեպքում, կարելի է փոքր չափաբաժիններով շաղ տալ բույսերի շուրջ և խառնել հողի հետ՝ 5-10 սմ խորությամբ:

Ճագարի գոմաղբից “թեյ”

rabbit-manure-soak-pellets

Բույսերը կարելի է ջրել ճագարի գոմաղբից պատրաստված լուծույթով՝ “թեյով”:  Թեյը պատրաստելու համար 1,5-2 կգ ճագարի գոմաղբը լցնում են 10-12 լիտր ջրի մեջ և թողնում են մինչև միատարր լուծույթ դառնալը:

Ստացված լուծույթով հողը պարարտացնում են թիրախային՝ փոքրիկ հորեր են փորում և լցնում “թեյը”՝ 1 ք.մ.-ին 2 լիտր “թեյ”: Այս եղանակով հողի պարարտացում

rabbit-manure-stir-cover

կարելի է անել տարեկան 1-2 անգամ, օրինակ, գարնանն ու աշնանը:

Ճագարի գոմաղբից պատրաստված “թեյով” կարելի է պարբերաբար ջրել կոմպոստի կույտը: Միախառնվելով կոմպոստի այլ բաղադրանյութերի հետ այն ավելի կպարարտացնի կոմպոստը:

 

rabbit-manure-ready

rabbit-manure-applying

rabbit-manure-applying-bucket

Սենյակային բույսերի համար ճագարի գոմաղբից”թեյը” պատրաստվում և կիրառվում է այսպես.

Աղացած գոմաղբով

Մեկ թեյի գդալ ճագարի աղացած գոմաղբը լուծել 1 լիտր քլորազերծ եղած ջրի մեջ և հնացնել 1-2 շաբաթ, այնուհետև ջրել բույսերը:

Թարմ գոմաղբով

Թարմ  գոմաղբի գնդիկները լցնել որևէ հարմար շշի մեջ՝ որքան կտեղավորվի: Վրան լցնել քլորազերծ եղած ջուր և թողնել “եռա” 2-3 շաբաթ: Բույսերը ջրել պատրաստի “թեյը” ջրով 1:10 բացելուց հետո:

 

 

Leave a Reply