Ֆիկուս բենջամինա

Ficus_Benjamina

Ֆիկուս բենջամինան (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina): Բարակ, խոնարվող ընձյուղներով  և ձվաձև, սրածայր տերևներով մշտադալար ծառ է:  Կան թե՛ կանաչ տերևներով, թե՛ խայտաբղետ տեսակներ:

Բնական պայմաններում հասնում է մինչև 25 մետր բարձրության, տարածված է Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայի հյուսիսում:

Ֆիկուս բենջամինան ամենատարածված սենյակային բույսերից է: Լայնորեն օգտագործվում է ֆիտոդիզայնում և կանաչապատման համար:

Խնամքը

  • Օդի ամենահարմարավետ ջերմաստիճաններն են՝ 25—30 °C ամռանը և 16—20 °C ձնռանը;
  • Չի սիրում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ և միջանցահովեր;
  • Չի սիրում հաճախակի ջրվել, սիրում է հաճախ ցողվել ջրով;
  • Չի սիրում արևի ուղիղ ճառագայթների ներքո լինել;
  • Կանաչատերև տեսակները կարող են աճել կիսաստվերում, իսկ խայտաբղետները պետք է պայծառ, ցրված լուսավորությամբ տեղում աճեցնել:

Բազմացումը սերմերով

WP_20170714_001Ֆիկուս բենջամինին սերմերով բազմացնելը շատ բարդ գործ է և հազվադեպ է կիրառվում: Սերմերը նախապես պետք է մշակել աճի խթանիչով (1 օր թրջել «Гетероауксин»-ի, «Эпин»-ի կամ «Гумат»-ի լուծույթում) և ֆունգիցիդով և ցանել խոնավ, թեթև, փխրուն հողախառնուրդի մակերեսին: Ոմանք խորհուրդ են տալիս սերմերը ծածկել ավազի 0,5 սմ շերտով: Բարձր խոնավություն ապահովելու համար պետք է ստեղծվեն ջերմոցային պայմաններ՝ ցանքը ծածկվի ապակով, ցելոֆանով կամ պլաստիկ շշով: Մինի ջերմոցը պատք է պարբերաբար, օրը 10-15 րոպեով օդափոխել: Սերմերի ծլելու համար պետք է նաև ապահովել կայուն, 25-30 աստիճան ջերմություն: Հողախառնուրդը պետք է միշտ խոնավ լինի: Ծլելուց հետո, ծիլերի համար պետք է լավ լուսավորություն ապահովվի:

Խորհուրդ է տրվում անհրաժեշտ քանակությունից էականորեն ավելի սերմեր ցանել, հաշվի առնելով դրանց ցածր ծլողունակությունն ու հետագայում ծիլերից լավագույնները ընտրելու հնարավորություն ունենալը:

Առաջին տերևների գոյացումից հետո, լավագույն ծիլերը պետք է տեղափողել դրենաժ ունեցող առանձին ծաղկաբաժակների մեջ:

Բազմացումը տնկաշիվերով

Ֆիկուս բենջամինին, ինչպես ֆիկուսների շատ ուրիշ տեսակներ, հեշտորեն բազմացվում է տնկաշիվերով: Մինչև 15 սմ երկարությամբ տնկաշիվերը կտրում են սուր դանակով: Մկրատով չի կարելի, այդպես կտրելուց շիվի հյուսվածքը ը ճզմվում են, ինչի հետևանքով էականորեն դանդաղում է արմատագոյացումը: Տնկաշիվի վրա թողնում են 2-4 տերևներ, մեծ տերևները հեռացնում են՝ խոնավության կորուստը նվազեցնելու միտումով: Կաթնահեղուկը, որը դուրսէ մղվում տնկաշիվի կտրվածքներից պետք է անպայման լվանալ հոսող ջրի տակ, այլապես, չորանալով այն նույնպես կարգելակի արմատագոյացումը:

Կաթնահեղուկի հոսքը դադարելուց հետո, տնկաշիվը թողնում են 1-2 ժամ մաքուր օդին չորանա:

Տնկաշիվերը կարելի է արմատակալման դնել ջրի մեջ կամ հատուկ պատրաստված սուբստրատի՝ խոնավ ավազի, տորֆի և ագրոպեռլիտի խառնուրդի մեջ:

WP_20170714_001

Հղումներ

Leave a Reply