Սամիթ

Dill0

Սամիթը (անգլ.՝ Dill, ռուս.՝ Укроп, լատ.՝ Anethum graveolens) նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար է։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռանը կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սամիթի հայերեն այլ անվանումներն են՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի:

Սամիթը կարող է դիմանալ մինչև -4 աստճան ցրտին, այնպես որ ցանել կարելի է վաղ գարնանը՝ ձնհալից անմիջապես հետո: Սերմերը կարող են ծլել օդի +3 ջերմաստիճանին, իսկ աճի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանայինտիրույթը +15 – +20 է:

 

Հղումներ

Leave a Reply