Հալվե ծառանման

Aloe_arborescensՀալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Alóe arboréscens) Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է, տարածված է Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում և Մալավիում:

Հալվե ծառանմանը լայն կիրառություն է գտել բժշկության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Ժողովրդական բժշկության մեջ նույնպես շատ է կիրառվում:

Հալվե ծառանմանը, որպես գեղեցիկ սենյակային բույս, հաջողությամբ աճեցվում է ողջ աշխարհում: Լավ խնամքի դեպքում այն կարող է նույնիսկ ծաղկել դեղին կամ կարմիր ծաղիկներով:

Խնամքը

Հալվե ծառանմանը պահանջկոտ բույս չէ, մի քանի հեշտ կանոնների հետևելով կարելի է շատ լավ բույս աճեցնել:

Լուսավորությունը

Հալվե ծառանմանի լավ աճի համար անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, բայց արևի ուղիղ ճառագայթների ներքո բույսի վրա կարող են այրվածքներ արաջանալ: Այրվածքները կարող են լինել մուք շագանակագույն կամ նարնջագույն բծերի տեսքով:

Խորհուրդ է տրվում սենյակում Հալվե ծառանմանը  տեղադրել արևելյան կամ արևմտյան լուսամուտների գոգին:

Հողախառնուրդը և պարարտացումը

Հալվե ծառանմանը տնկելու կամ այլ ծաղկաման տեղափոխելու համար կարելի է կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել:

Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում են հետևյալ բաղադրատոմսերը՝

  1. Տարբերակ

Հավասար ծավալներով խառնել

  • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
  • գետի, լվացած, խոշոր ավազ կամ գրանիտի մանրախիճ:

2. Տարբերակ

Հավասար ծավալներով խառնել

  • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
  • գետի, լվացած, խոշոր ավազ;
  • ագրոպեռլիտ կամ կարմիր ավազ:

3. Տարբերակ

Խառնել

Բոլոր տարբերակներով պատրաստված հողախառնուրդներին կարելի է ավելացնել շատ փոքր քանակություններով փայտի մոխիր և/կամ չեզոք կամ թույլ թթվային տորֆ:

Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա, իսկ հողախառնուրդը արմատների համար ապահովի առավելագույն ջրա և օդաթափանցիկություն:

Հալվե ծառանմանի սնուցումը պարարտանյութերով կատարվում է տարին մեկ անգամ, գարնանը կամ ամռանը՝ բույսի ակտիվ աճի շրջանում:

Օդի ջերմաստիճանը

Զմռանը, երբ Հալվե վերան մտնում է հանգստի ռեժիմ, ցանկալի է ապահովել  +14 – +17°C: Տարվա մյուս եղանակներին ամենից հարմարավետ ջերմաստիճանը +18 – +26°C է:

Օդի խոնավությունը

Ճիշտ և ժամանակին ջրելու դեպքում օդի խոնավությունը բույսի համար կարևոր նշանակություն չունի: Ջրով ցողելու անհրաժեշտություն նույնպես չկա:

Ջրելը

Հալվե ծառանմանը հաստ, հյութալի տերևներ ունի, որոնց մեջ պաշարում է ջուրը: Ուստի հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա և պետք է խուսափել բույսը ջրախեղդ անելուց, ինչը կարող է փտեցնել բույսը:

Հալվե ծառանմանը  ջրում են գոլ, հնացված ջրով, ծաղկամանի հողը չորանալուց հետո:

Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց:

Տեղափոխումը

Առողջ Հալվե ծառանմանը արագ է աճում և բույսի կողերից շատ “ձագուկներ” են բուսնում:

Տեղափոխումը ավելի մեծ ծաղկամանի մեջ անում են երբ բույսի արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն եղած ծաղկամանը: Նախընտրելի են լայն, ոչ շատ խորը ծաղկամանները, քանի որ Հալվե ծառանմանի արմատները ավելի շատ մակերեսայն աճ ունեն:

Խորհուրդ է տրվում տեղափոխումը կատարել բույսի արմատները զգուշորեն ազատելով հին հողից, քանի որ հին հողն արդեն ամբողջովին զուրկ կլինի սննդարար տարրերից:

Տեղափոխելուց հետո բույսը պետք է լավ ջրել ու այլևս չջրել մոտ 3 շաբաթ:

Տեղափոխությունից հետո կարող է տեղի ունենալ բույսի գույնի փոփոխություն:

Բազմացումը

Հալվե ծառանմանը կարելի է բազմացնել  կողային “ձագուկներով”, տերևներով և սերմերով:

“Ձագուկներով” բազմացնելու համար ախտահանված սուր դանակով առանձնացնում են առնվազն 3-4 տերև ձևավորած “ձագուկը” մորից: Առաջացած վերքերը մշակում են ակտիվացված ածխի փոշիով:  Եթե առանձնացված “ձագուկն” ունի սեփական արմատներ, ապա այն կարելի է անմիջապես տնկել, իսկ եթե ոչ, ապա պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են տերևով բազմացնելիս:

Տերևով բազմացնելու համար ախտահանված, սուր դանակով կտրում են տերևը և կտրած տեղը մշակում ակտիվացված ածխի փոշիով: Այնուհետև կտրված տերևը թողնում են 2-3 օր՝ որպեսզի վերքը չորանա:

Ծաղկամանի մեջ լցնում են մաքուր, խոնավ ավազ, որի մեջ էլ տնկում են տերևը: Մոտ մեկ շաբաթից տերևը կարմատակալի:

Սերմերով բազմացնելու համար, հողախառնուրդով լի ծաղկաթաղարի մեջ, 2 սմ միմյանցից հեռու դնում են Հալվե ծառանմանի սերմերը և սեղմելով մի թեթև խրում հողի մեջ: Հետո ավազի բարակ շերտով ծածկում են սերմերը:

Ծաղկաթաղարը իր բարձրության 1/3-ով ընկղմում են ջրի մեջ, ծածկում ցելոֆանով կամ ապակիով և տեղադրում լուսավոր տեղում:  Ստեղծված մինիջերմոցում պետք է լինի +25 – +32°C: 3-4 օրից պետք է հայտնվեն առաջին ծիլերը:

Առանձին ծաղկամաների մեջ նոր բույսերը կարելի կլինի տեղափոխել տերևների ձևավորվելուց հետո:

Ոչ բարենպաստ պայմաններ

  1. Լույսի պակաս: Բույսը շատ է ձգվում վեր: Պետք է ավելացնել լուսավորությունը:
  2. Հողի գերխոնավություն: Փտում են բույսի արմատներն ու ցողունի ներքին հատվածը կամ դալկանում ու չորանում են տերևները: Դադարեցնել ջրելը և ջրել միայն հողը չորանալուց հետո:
  3. Սառը ջրով ջրելը: Տերևները հանկարցակաի պոկվում են:  Պետք է բացառել սառը ջրով ջրելը:
  4. Քիչ ջրելը: Տերևների վրա շագանակագույն բծեր են առաջանում: Պետք է ավելի առատ ջրել:
  5. Սնկով վարակվելը: Փափուկ, մուգ բծեր տերևների վրա: Պետք է մշակել բույսը ֆունգիցիդով, իսկ կանխարգելման համար, հաճախ օդափոխել սենյակը:

Վնասատուները

  • Ալրատիզ
  • Վահանամիջատ
  • Սարդոստայնային տիզը
  • Նեմատոդա
  • Տրիփսեր
  • Ֆիլոքսերա
Հղումներ

 

 Կարդալ Հալվեի այլ տեսակների մասին ==>

Leave a Reply