Հետաքրքիր է իմանալ կենսահումուսի մասին

biohumus
Կենսահումուս

Կենսահումուսըբնապահպանական առումով անվտանգ օրգանական պարարտանյութ է: Մոլորակի աճող բնակչության համաշխարհային պարենային անվտանգության ապահովման և սովի դեմ պայքարելու նպատակով, առաջատար տնտեսություններն օգտագործում են քիմիական տարրեր` հսկայական քանակությամբ հանքային պարարտանյութ արտադրելու համար: Հանքային պարարտանյութերը կտրուկ բարձրացնում են բերքատվության մակարդակը, սակայն, միևնույն ժամանակ, հանգեցնում են հողի աղակալման, հողի կառուցվածքի քայքայման, բուսահողի ողողման (բուսահողը հողի բերրիության հիմնական աղբյուրն է), հողի միկրոֆլորայի և կենդանական աշխարհի ամբողջական ոչնչացման, արդյունքում` հողի անբերրիության:

Վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են մտահոգված իրենց առողջությամբ և եկող սերունդների բարեկեցությամբ: Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ ապրել առողջ հողի վրա, օգտվել հարուստ վիտամիններով առողջարար պտուղներից և վայելել բույսերի հաճելի բուրմունքը` համոզված լինելով, որ դրանք էկոլոգիաես մաքուր են և անվտանգ:

Օրգանական պարարտանյութերն արդյունավետ լուծում են համարվում բնապահպանական խնդիրների լուծման, հողի և բույսերի առողջության պահպանման համար:

Բնական միջավայրում 1 սմ շերտ բուսահողի առաջացման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ: Հումուսային շերտը կարող է ավելանալ 1 սմ-ով 3-5 տարում, եթե հողին ավելացնենք կոմպոստ, գոմաղբ կամ ցանքածածկ, որտեղ հողի մանրէները դրանք կվերածեն այնպիսի նյութերի, որոնք կարող են հեշտությամբ յուրացվել բույսերի կողմից: Սակայն դա երկար և անարդյունավետ մեթոդ է: Այն կարել է արագացնել կենսատեխնոլոգիայի միջոցով: Անձրևաորդերն օրգանական նյութերը (գոմաղբ կամ պարարտանյութ) շատ ավելի արագ են վերամշակում, քան դա կատարում են հողի միկրոօրգանիզմները կոմպոստացման գործընթացում: Հողի հետ զուգահեռ, անձրևաորդերը մարսում են մեծ քանակությամբ բերքի մնացորդներ, նեմատոդներ, բակտերիաներ, սնկեր և ջրիմուռներ: Կապրոլիտների հետ միասին 2 (որդերի կողմից արտազատված հողային զանգվածները), որդերն արտադրում են մեծ քանակությամբ բուսահող, ամինոթթուներ, էնզիմներ, վիտամիններ և բիոակտիվ այլ նյութեր, որոնք ճնշում են հողում պաթոգեն միկրոֆլորան:

Բացի այդ, որդերի կողմից վերամշակված օրգանական նյութը կորցնում է հոտը, ախտահանվում է և չեզոքացվում, հատիկավորվում է և բուրում, ինչպես հողը: Անձրևաորդերն արտադրում են օրգանական պարարտանյութ, որն ապահովում է հարուստ բերք և էկոլոգիապես մաքուր բերքի արտադրություն:

biohumus1Հումուսի ազդեցությունը հողի բերրիության վրա ունի համալիր բնույթ: Հայտնի է, որ հումուսացված նյութերն ազդում են բույսի նյութափոխանակության վրա, խթանում են օքսիդատիվ էնզիմները, որոնք, իրենց հերթին, ակտիվացնում են բջիջներում էներգետիկ փոխանակումը: Որպես հետևանք, բույսերը դառնում են ավելի դիմացկուն հողի ցրտահարումների և հիվանդությունների նկատմամբ, ավելի լավ են կլանում բույսերի սննդային տարրերը, և բարձրանում է բույսերի բերքատվությունը: Հումինաթթուներն ունեն կլանման հատկություն և թուլացնում են բույսերի վրա ծանր մետաղների թունավոր ազդեցությունը:

Կենսահումուսն առաջանում է հողի որդերի կողմից օրգանականան թափոնների մշակման միջոցով: Բույսի սնման համար անհրաժեշտ հիմնական տարրերի պարունակությամբ այն գերազանցում է բոլոր հայտնի օրգանական պարարտանյութերին: Այն հարուստ է օգտակար միկրոֆլորայով և աճի խթանիչներով, չի պարունակում բույսերի հիվանդությունների ախտածիններ և մոլախոտերի սերմեր, խթանում է բողբոջելու կարողությունը, նպաստում է բերքատվության աճին, բարելավում է հողի կառուցվածքը, մրգի համային հատկանիշները և պահպանելիությունը, ապահովում է մրգի ավելի վաղ (1-2 շաբաթ շուտ) հասունացում: Կենսահումուսը հողը հարստացնում է բակտերիաներով, էնզիմներով, հումինաթթուներով, վիտամիններով և բույսերի առողջության համար անհրաժեշտ բնական հակաբիոտիկներով:

Կենսահումուսն արդյունավետ է բաց գրունտում և ջերմոցներում, և հատկապես, երբ կիրառվում է հյուծված և աղտոտված հողերի նկատմամբ (այդ թվում` այն հողերի նկատմամբ, որոնք աղտոտված են հանքային պարարտանյութերով): Դա փխրուն, փոքր հատիկավոր (1-3 մմ հատիկներ) նյութ է, որի խոնավությունը կազմում է մինչև 3 50-60%: Դա սև գույնի, հոտից զուրկ նյութ է: Կենսահումուսն ունի ջուրը կլանող հատկություն, չի պարունակում պաթոգեն օրգանիզմներ, մոլախոտերի սերմեր և վնասակար աղտեղություններ: Ազոտի, ֆոսֆորի, կալիումի (N, P, K) պարունաությունը, համապատասխանաբար, կազմում է 2,5%, 1,5% և 1,8%, օրգանական նյութի պարունակությունը 60% — ից ավել է, իսկ pH-ի արժեքը 6,5 – 7,5 է:

Կենսահումուսում առկա սննդարար տարրերը կապվում են հումինաթթուների հետ և պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոէլեմենտները, ինչպես նաև կենսածին կալցիում: Կենսահումուսում առկա սննդատարրերը փոխազդեցության մեջ են մտնում հողի հանքային նյութերի հետ և ձևավորում են կոմպլեքս միացություններ: Արդյունքում, դրանք պաշտպանված են ողողումներից և ջրում կազմալուծվելուց և նաև` ապահովում են երկարաժամկետ սնունդ բույսերի համար:

Կենսահումուսը միայն հումուսացված պարարտանյութ չէ, այն նաև եզակի միկրոկենսաբանական պարարտանյութ է, որը պարունակում է հողի բերրիության համար անհրաժեշտ մի շարք օգտակար միկրոօրգանիզմներ: Հողում ներմուծելու դեպքում, այն պահպանում է առողջ հողին բնորոշ բնական բակտերիաների կապակցությունները: Հողը կենսահումուսով անհնար է <<գերհագեցնել>>: Դուք կարող եք ավելացնել այնքան կենսահումուս, որքան ունեք: Հումուսը հողում պարունակվող օրգանական միացությունների խառնուրդ է: Հումուսի շնորհիվ հողում պարունակվող օրգանական նյութը կազմում է 85-90% , որը կարևոր չափանիշ է հողի պտղաբերության գնահատման համար:

Բուսահողը բաղկացած է առանձին (այդ թվում `հատուկ) օրգանական միացություններից, ստացվում է դրանց փոխազդեցության արդյունքում, ինչպես նաև օրգանական — հանքային կազմավորումների տեսքով հանդես եկող օրգանական միացություններից:

Բուսահողը հողում պարունակվող օրգանիզմների, հիմնականում, անձրևաորդերի թափոնային արտադրանքն է: Հումուսի արտադրության մեջ որդերի դերի մասին առաջին անգամ հիշատակել է Չարլզ Դարվինը:

Բույսերը չեն կարող անմիջականորեն յուրացնել հումուսացված նյութերը: Դա ապացուցել է Պրյաշնիկովը դեռևս վաղ 20 — րդ դարում: Դրանք սիմբիոտիկ միկրոօրգանիզմներն են, որոնք քայքայում են բուսահողը` բույսերի յուրացման համար:

Կենսահումուսը (վերմիկոմպոստը) օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է անձրևաորդերի կողմից անասունների գոմաղբի մշակման ընթացքում: Այն, 4 կոմպոստի համեմատությամբ, 10-12 անգամ ավելի արդյունավետ է:

Կենսահումուսն առկա բոլոր օրգանական պարարտանյութերից լավագույնն է: Դա մակրո և միկրոէլեմենտների, էնզիմների և օրգանական նյութերի <<կոկտեյլ>> է` փաթեթավորված որպես կոպրոլիտներ, փաթեթ, որն իդեալական է բույսերի կողմից յուրացման համար:

Վերմիկոմպոստը ցանկացած հող դարձնում է բերրի բնական ճանապարհով: Վերմիկոմպոստացման արդյունքում ծանր մետաղների թունավոր հատկությունները ճնշվում են, քանի որ նրանք կազմում են նվազ լուծվող կոմպլեքս միացություններ, որոնց յուրացումը բույսերի կողմից դառնում է գրեթե անհնար:

Կենսահումուսն էապես տարբերվում է այլ օրգանական պարարտանյութերից ջրում լուծվող ազոտի, ֆոսֆորի և կալիումի բարձր խտություններով: Միկրոէլեմենտները դառնում են ավելի շարժուն: Վերմիկոմպոստի հետ միասին հողը ձեռք է բերում միկրոօրգանիզմներ, որոնք կենսական նշանակություն ունեն հողի առողջության և թափոնների` ֆիտոհորմոնների համար, որոնք արագացնում են բույսի աճը:

Սույն տեղեկատվական նյութը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանականերում:

Խանութներում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

WP_20170301_009

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

WP_20170306_003

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:

Leave a Reply