Թանձրատերևուկ ծառանման

Crassula_Arborescens_1
Crassula Arborescens

Ծառանման թանձրատերևուկը (անգլ.՝ Silver Dollar PlantSilver Dollar Jade, Silver Jade Plant, Chinese Jade, Tree Crassula, Beestebul, Money Plant, Round-Leaved Crassula, ռուս.՝ Толстянка древовидная, Денежное дерево, լատ.՝ Crassula Arborescens) մեզանում ավելի հայտնի է որպես “Փողի ծառ” կամ Կրասուլա:

Փողի ծառ անվանումը ստացել է մետաղադրամներ հիշեցնող փայլուն տերևների ձևի պատճառով: Համարվում է, որ այս բույսը դեպի տուն դրական էներգիա է ձգում և նպաստում է տան տերերի հարստացմանը:

Scientific Classification
Family: Crassulaceae
Subfamily: Crassuloideae 
Genus: Crassula

Ծառանման թանձրատերևուկը մշտադալար, բազմամյա, սուկուլենտ բույս է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:

Բույսի նկարագրությունը

crassula-250XԾառանման թանձրատերևուկը ձևավորում է հետզհետե փայտացող բուն, որի վրա աճում են բազմաթիվ ճյուղեր, պատված բազմաթիվ մսեղ տերևներով: Տերևները մուք կանաչ են և ունեն փայլուն մակերես:  Դրանք կարող են ունենալ մինչև 10 սմ երկարություն և մինչև 7 սմ լայնք:

Հարմար ծաղկամանում կարող է բավականին մեծանալ, հասնելով մինչև 150 սմ բարձրության:

10 տարեկանից սկսած ծառանման թանձրատերևուկը կարող է ծաղկել: Ծաղիկները կազմված են 5 սպիտակ, երբեմն էլ դեղին կամ կարմիր ծաղկաթերթիկներից:

Ծառանման թանձրատերևուկի արմատային համակարգը  ընտելացած է երաշտային պայմաններին: Այն ջուր է պաշարում իր բնի, ճյուղերի և մսեղ տերևների մեջ:

Աճեցումն ու խնամքը

Ծառանման թանձրատերևուկ աճեցնելը շատ հեշտ է, այն բավականաչափ դիմացկուն ու ոչ պահանջկոտ բույս է: Բավական է հետևել մի քանի, ոչ բարդ կանոնների և այն շատ լավ կաճի:

Տնկելը

Խանութից գնելու դեպքում, բույսը անպայման պետք է տեղափոխել նոր հողախառնուրդով այլ ծաղկամանի մեջ: Պատճառն այն է, որ բույսերը հաճախ վաճառվում են թորֆային հողախառնուրդի մեջ տնկած, որի մեջ ծառանման թանձրատերևուկ մշտապես աճեցնել հնարավոր չէ:

Երիտասարդ թանձրատերևուկը բավականին արագ է աճում, ուստի նոր՝ մի քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ ամենամյա տեղափոխման կարիք է առաջանում: Հասուն բույսերի դեպքում տեղափոխման կարիք կառաջանա 2-3 տարին մեկ:

Ծառանման թանձրատերևուկն ունի բավականին ծանր վերգետնյա մաս և համեմատաբար թույլ արմատներ, ուստի տնկելու համար վերցնում են ոչ շատ խոր, բայց լայն ծաղկամաններ: Մեծ բույսերը տեղափոխելիս կարող է նոր ծաղկամանում, 2-3 ամսով, նեցուկներ դնելու անհարաժեշտություն առաջանալ:

Ծաղկամանի հատակին անհրաժեշտ է դրենաժային շերտ ստեղծել:

Հողախառնուրդը

Կարելի է մի քիչ էլ փայտի մոխիր ավելացնել:

Ջրելը

Ծառանման թանձրատերևուկը չափավոր են ջրում, այն ավելի հեշտ է տանում ջրի պակասությունը, քան ավելցուկը:

Ծառանման թանձրատերևուկի արմատները փտում են հաճախակի ջրելուց կամ վատ դրենաժի հետևանքով հողի ճահճանալուց:

Գարնան ու ամռանը խորհուրդ է տրվում ջրել երբ ծաղկամանի հողը չորանա մոտ 4 սմ խորությամբ: Ցուրտ եղանակին ջրել ոչ հաճախ քան 3-4 շաբաթը մեկ:

Ջրելու համար օգտագործել 3-4 օր հնացված, հնարավորին չափ փափուկ ջուր:

Օդի խոնավությունը

Օդը խոնավացնելու անհրաժեշտություն չկա, բույսը կարելի է երբեմն ցողել վրայի փոշին լվանալու համար:

Պարարտացումը

Սնուցման համար օգտագործում են սուկուլենտների համար նախատեսված ունիվերսալ պարարտանյութեր:

Սնուցումն անում են ոչ հաճախ քան ամիսը մեկ անգամ: Ձմռանը սնուցման դոզան կրճատում են կրկնակի:

Օդի ջերմաստիճանը

Գարնանն ու ամռանը օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +19 – +25 է: Աշնանը՝ +17, իսկ ձմռանը +15 – +17:

Լուսավորությունը

Ծառանման թանձրատերևուկը սիրում է արևի տակ լինել: Տանը լավ կլինի այն տեղադրել հարավարևելյան պատուհանագոգերին: Գարնանային և աշնանային տաք օրերին, ինչպես նաև ամռանը լավ կլինի բույսը հանել թարմ օդի՝ պատշգամբ կամ այգի: Ձմռանը, լուսավորվածությունն ավելացնելու համար, կարելի է բույսը տեղափոխել հարավային պատուհանի մոտ կամ, մութ ժամրին, լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել:

Բազմացումը

Կտրոններով  բազմացումն իրականացնում են ճյուղերի կամ տերևների կիրառմամբ: Ճյուղը կամ տերևը կտրում են սուր դանակով, թողնում են չորանա 2-3 օր այնուհետև տնկում: Կարելի է կտրելուց անմիջապես հետո էլ տնկել կտրոնները, բայց այդ դեպքում կտրվածքը պետք է մշակել ակտիվացված ածխի փոշիով:

Սերմերը ցանում են սաղր ամանի մեջ, ուր, վերը նշված բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդին ավելացնում են ևս մեկ մաս ավազ: Ամանը ծածկում են ապակով կամ ցելոֆանով և ամեն օր խոնավացնում են հողը: 2-3 տերև ձևավորելուց հետո, ծիլերը տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:

Բույսի չափսերը

Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկը հասնում է մինչև 5 մետր բարձրության: Սենյակային պայմաններում հազվադեպ է գերազանցում 1,5 մետրը:

Տարեկան աճը

Ծառանման թանձրատերևուկի տարեկան աճը կազմում է 5-7 սմ: Այն նաև ճյուղավորվում է և լայնանում:

Կյանքի տևողությունը

Բնական պայմաններում ծառանման թանձրատերևուկն ապրում է 70-90 տարի: Սենյակային պայմաններում, ճիշտ խնամքի դեպքում բույսը կարող է ապրել մոտ 50 տարի:

Էտը

Ծառանման թանձրատերևուկի ճյուղերն էտում են բույսին գեղեցիկ տեսք տալու կամ կտրոններով բազմացնելու համար: Ճյուղավորում ապահովելու համար, ճյուղի գագաթը կտրում են 6 զույգ տերևներ աճելուց հետո:

Կտրված տեղերը խորհուրդ է տրվում մշակել ակտիվացված ածխի փոշիով:

Արտաքին տեսքի ձևավորումը

Ծառանման թանձրատերևուկի դասական ձև է համարվում փոքրիկ, ճյուղավորված ծառի տեսքը: Այդպիսի տեսք ստանալու համար ծաղկամնում տնկում են միայն մեկ բույս: Երբ ապագա բնի վրա սկի ձևավորվել տերևների 5-րդ զույգը, այն սուր դանակով կտրում են և մշակում ակտիվացված ածխի փոշիով: 2-3 շաբաթ անց այդ տեղում հայտնվում են 2 նոր ընձյուղներ:

Հիվանդություններ և վնասատուներ

Սնկային հիվանդություններն ու արմատների փտումը ծառանման թանձրատերևուկի հետ կապված ամենահաճախ ծագող խնդիրներն են:

Սնկային վարակով հիվանդանալու դեպքում, տերևների վրա գոյանում են մուգ դառչնագույն, երբեմն էլ ավելի բաց գույնի բծեր: Նման դեպքերում վնասված տերևները պետք է հեռացնել, իսկ բույսը մշակել ֆունգիցիդով:

Արմատների փտումն առաջանում է չափից շատ ջրելու կամ վատ դրենաժի պատճառով: Տերևներն այդ դեպքում սմքում են, դեղնում ու թափվում: Բույսը փրկելու համար այն պետք է հանել ծաղկամանից, ազատել արմատները հողից, լվանալ, վնասված, փտած արմատները հեռացնել, կտրվածքները մշակել ակտիվացված ածխի փոշիով և տնկել նոր հողախառնուրդի մեջ:  Մինչև բույսի լիակատար առողջանալը ջրել շատ քիչ:

Ծառանման թանձրատերևուկը հավադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Այնուամենայնիվ բույսի վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզը (паутинный клещ), վահանակիրը (щитовка) կամ ալրատիզը (мучнистый червец):

Սարդոստայնային տիզը ճյուղերի միջև բարակ սրդոստայն է հյուսում իսկ տերևներին հայտնվում են դեղնավուն բծեր: Այդ դեպքում բույսը պետք է ցողել օճառասպիրտային լուծույթով և մրճնաթթվի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բունն ու ճյուղերը:

Վահանակրի հայտնվելու առաջին նշանը տերևներին կլոր, շագանակագույն բշտերի հայտնվելն է: Այնուհետև տերևների վրա հայտնվում ու մեծանում են մուք դառչնագույն բծեր, դրանք սմքում ու թափվում են: Վահանակրին վոչնչացնելու համար բույսը մշակում են օճառաջրով:

Ալրատիզի հարձակման հետևանքով տերևներին գոյանում է աղվամազոտ բարակ շերտ: Այդ դեպքում բույսն անմիջապես պետք է մշակել ինսեկտիցիդի լուծույթով:

Հղումներ

 

Leave a Reply