Հավորթիա

haworthia_2_500xՀավորթիան (անգլ.՝ Haworthia, ռուս.՝ Хавортия, լատ.՝ Haworthia) հարավաֆրիկյան, գաճաճ, սուկուլենտ խոտաբույսերի ցեղ է, որի բազմազան ներկայացուցիչներից շատերը տարածված են ողջ աշխարհով՝ իբրև սենյակային բույսեր:

Անվանակոչվել է ի պատիվ անգլիացի բուսաբան Էդրիան Հավորթի (Adrian Hardy Haworth 1767—1833):

Խնամքը

Լուսավորությունը

Հավորթիաներին անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս: Արևմտյան և արևելյան պատուհանների գոգերը ամենից հարմարն են հավորթիաների համար: Հյուսիսային պատուհանագոգին հավորթիան կարող է ձգվել դեպի լույսը և կորցնել դեկորատիվությունը:

Օդի ջերմաստիճանը

Ձմռանը հավորթիաները պահում են զով սենյակում, ցանկալի է ապահովել +10 — +12°С օդի ջերմություն, սակայն +18°С էլ տանելի է:

Գարուն-աշուն ժամանակահատվածում ամենահարմարավետն է  +22 — +27°С ջերմաստիճանը:

Ջրելը

Շոգին հավորթիաները ջրում են առատ, բայց հազվադեպ՝ երբ հողն ամբողջովին, մինչև հատակը չորանում է, իսկ ցուրտ եղանակին շատ քիչ՝ ողջ ձմեռը 1-2 անգամ:

Օդի խոնավությունը

Խավորթիաները օդի խոնավության նկատմամբ զգայուն չեն, ջրով ցողելու կարիք չկա: Փոխարենը կարևոր է, սենյակն օդափոխելով, թարմ օդ ապահովելը:

Պարարտացումը

Հվորթիաներին լրացուցիչ սնուցում տրվում է միայն ամռանը, ամսական մեկ անգամ, կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով: Հողի թթվայնությունը բարձրացնող օրգանական պարարտանյութերի կիրառումից պետք է զերծ մնալ:

Հողախառնուրդը

Կարելի է գնել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ, կամ պատրաստել ինքնուրույն հետևյալ բաղադրատոմսով՝

Տեղափոխումը

Մի քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ բույսի արմատներին տարածվելու տեղ չի մնում:

Հավորթիաներն աճեցնում են լավ դրենաժ ունեցող, սաղր ու լայն ծաղկամաններում:

Բազմացումը

Հավորթիաները լավ են բազմանում կողային “ձագուգներով”, որոնք անջատում են մայր բույսից և առանձին տնկում տեղափոխման ժամանակ:

Բազմացնել հնարավոր է նաև տերևներով, բայց դա բավականին երկարատև գործընթաց է: Տերևի կտրվածքը մշակում են ակտիվացված ածխի փոշիով և թողնում են 3 օր չորանա: Այնուհետև տնկում են ավազի մեջ, բայց մի 3-4 շաբաթ չեն ջրում՝ մինչև արմատներ առաջանալը:

Բարդությունները

Հավորթիաները հազվադեպ են վնասատուների թիրախ դառնում:

Ձմռանը երբեմն հավորթիայի արմատները ամբողջովին մահանում են: Այդ դեպքում գարնանը բույսը տնկում են նոր հողախառնուրդի մեջ:

Գերխոնավության և անմիջապես բույսի վար ջուր լցնելու պատճառով հավորթիան կարող է մահանալ: Այդ առումով առանձնապես վտանգավոր է ձմռան սեզոնը:

Հղումներ

haworthia_2_500xՀավորթիա գլաբրատա
Haworthia glabrata

Leave a Reply