Տրադիսկանտիա գետափնյա

Tradescantia_fluminensis__Wandering_Jew_
Tradescantia fluminensis

Տրադիսկանթիա գետափնյա (անգլ.՝ River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering Jew, ռուս.՝ Традисканция     приречная, Традисканция миртолистная, լատ.՝ Tradescantia fluminensis) կոմելինազգիների (Commelynaceae) ընտանիքին պատկանող, ոչ պահանջկոտ, նրբագեղ, դեկորատիվ, ամպելային խոտաբույս է:

Շրջանառվում է նաև անվանման Տրադեսկանցիա գրելաձևը:

Հայրենիքը Հարավային Ամերիկայի արևադարձային գոտին է: Աճում է շուրջ տարին՝ հանգստի սեզոն չունի:

Գոյություն ունեն նաև Տրադիսկանցիա գետափնյայի խայտաբղետ (variegata) և սպիտակ զոլերով (Quicksilver) տեսակները:

Տրադիսկանտիաների խնամքի մասին ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել այստեղ ==>

Համառոտ տեղեկություններ Տրադիսկանտիա գետափնյայի մասին

  • Բազմացումը՝ կտրոններով, տարվա ցանկացած եղանակին:
  • Տեղափոխումը՝ քնաի որ բույսը արագ է ծերանում և կորցնում բարետեսությունը, գերադասելի է տեղափոխման փոխարեն նորացում անել:
  • Լուսավորությունը՝ ցրված, ոչ շատ պայծառ կամ կիսաստվեր:
  • Ջրելը՝ հնացված, գոլ ջրով, չափավոր, ձմռանը՝ ավելի քիչ:
  • Օդի խոնավությունը՝ առանձնահատուկ պահանջ չկա, երբեմն կարելի է ցողել:
  • Հողախառնուրդը՝ սենյակային բույսերի համար նախատեսված ցանկացած ունիվերսալ հողախառնուրդ:
  • Ցրտադիմացկունությունը՝ կարող է դիմանալ օդի ջերմաստիճանի մինչև + 7°С նվազմանը:
  • Հաճախ ենթարկվում է տիզերի հարձակմանը:
  • Գերպարարտ հողի կամ առատ լուսավորության պատչառով տերևները կարող են դեֆորմացվել:
Հղումներ

Leave a Reply