Խատուտիկը (անգլ.՝ Dandelion, ռուս.՝ Одуванчик, լատ.՝ Taráxacum officinále), երկշաքիլավոր բազմամյա մոլախոտ է։
Այլ անվանումներն են՝ Կաթնուկ, Կռանբանջար, Խտուտ:
Ունի վերին մասում խիստ հաստացած, միջին մասից լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Հաստ և զգալի մակերես ունեցող արմատավզիկը գտնվում է հողի մակերեսից 1-2 սմ խորը, որի վրա էլ անմիջապես նստած է տերևային վարդակը։ Ծաղկակոթունի երկարությունը հասնում է մինչև 30 սմ։ Սերմերի երկար քթի վրա նստած են սպիտակ գույնի մազափնջերը՝ սերմին բարձր առագաստայնություն հաղորդող հարմարանքները։ Սերմերն օժտված են բարձր ծլունակությամբ, սակայն ձմեռումից հետո նրանց ծլունակությանը զգալիորեն պակասում է։