Խնկենի սովորական

oreganoԽնկենի սովորականը (անգլ.՝ Oregano, ռուս.՝ Душица обыкновенная, լատ.՝ Oríganum vulgáre) պատկանում է խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին։

Բազմամյա բույս է, 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը՝ սողացող, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները հակադիր դասավորված, երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը (հունիս-օգոստոս), պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Հղումներ

Leave a Reply