Սննդային սոդայի օգտագործման 10 եղանակ

sodaՍննդային սոդան լայն կիրառում ուն մեր կենցաղում: Այն նաև օգուտակար կլինի ձեր պարտեզում: Ստորև կդիտարկենք պարտեզում սննդային սոդայի կիրառման 10 եղանակ:

1. Հողի թթվայնությունը (PH) ստուգելու համար

Թորած ջրով թրջեք ստուգվող հողը և մի բուռ սոդա լցրեք վրան: Եթե պղպջակներ առաջանան, ուրեմն հողը թթվային է՝ հավանաբար PH5-ից ցածր ցուցիչով:

2. Հակասնկային միջոց (ֆունգիցիդ)

2 ճաշի գդալ սոդան խառնեք 2 լիտր ջրի հետ և կստանաք տնական հակասնկային միջոց՝ ֆունգիցիդ, որն անհամեմատելի էժան կլինի և զերծ այլևայլ քիմիական նյութերից ու տոքսիններից:

3. Պաշտպանություն լորձնէակներից

Լորձնէակներին շուտ սպանելու համար պարզապես սոդա շաղ տվեք նրանց վրա: Սոդան կչորացնի դրանց  մարմինը ու կսպանի:

4.Քաղցրացնել լոլիկի բերքը

Եթե ուզում եք ձեր աճեցրաճ լոլիկները քաղցրություն ունենան, մի քիչ սննդային սոդա շաղ տվեք լոլիկի թփի շուրջը, բայց ոչ թփերի վրա: Սոդան կներթափանցի հողի մեջ և կնվազեցնի դրա թթվայնությունը:

5. Կտրված ծաղիկների կյանքը երկարացնելու համար

Կտրված ծաղիկների կյանքը կերկարաձգվի եթե դրանք սոդայաջրի մեջ դնեք:

6. Կոմպոստի հոտի դեմ

Վատ հոտը վերացնելու համար, մի քիչ սոդա շաղ տվեք կոմպոստի կույտի վրա:

7. Մրջյունների դեմ

Փոքր քանակությամբ շաքարի փոշին խառնեք նույն քանակությամբ սննդային սոդայի հետ և քիչ-քիչ լցրեք այն տեղերում ուր տեսել եք մրջյունների շարժը: Շաքարի փոշին կգայթակղի մրջյուններին, իսկ սոդան կսպանի նրանց:

8. Պաշտպանել այգին նապաստակներից ու ճագարներից

Շաղ տվեք սննդային սոդան ձեր բանջարանոցի շուրջ:

9. Պայքար կաղամբի որդի դեմ

Հավասար չափերով խառնեք սննդային սոդան ալյուրի հետ և ցանեք խառնուրդը կաղամբի, գանգրակաղամբի, բրոկոլիի և այլ՝ կաղամբի որդերին հրապուրող բույսերի վրա: Այս խառնուրդը մահաբեր է դրանց համար:

10. Մաքրել ձեռքերը

Այգում հողի հետ աշխատելուց հետո, դժվար լվացվող կեղտը մաքրելու համար, կարող եք լավ շփել ձեր խոնավ ու օճառված ձեռքերը սոդայով այնուհետև լվանալ:

 

 На виноградниках соду применяют, когда ягоды начинают поспевать. В это время она увеличивает сахаристость ягод и снижает вероятность поражения урожая серой гнилью. Для этого берут соду в количестве от 40 до 75 г на 10 л воды.

Leave a Reply