Բույսեր, որոնք կարող եք աճեցնել ջրում

Նախ ճշտենք թե ինչ է անհրաժեշտ բույսերը ջրում աճեցնելու համար

Ջուր

Խոտաբույսերը կարելի է արմատակալման դնել ջրով լի սովորական ապակյա բաժակի մեջ: Անմիջապես տան ծորակից վերցված ջուրը կիրառելի չէ, քանի որ այն քլորացված է լիում: Շատ լավ կլինի եթե լցնեք մաքուր անձրևաջուր կամ ձնհալի ջուր, բայց 1-2 օր բաց անոթի մեջ թողնված ծորակի ջուրն էլ կարող եք օգտագործել, քանի որ այդ ընթացքում քլորը կհասցնի ցնդել: Հանքային և ջրհորից վերցված ջրերն էլ են կիրառելի և նույնիսկ ավելի օգտակար կարող են լինել, քանի որ կարող են պարունակել բույսերի համար օգտակար հանքանյութեր:

Բաժակ թե՞ այլ տիպի անոթ

Սկզբունքորեն կիրառելի է ապակյա կամ պլաստիկից ցանկացած տիպի անոթ, բայց պետք է հաշվի առնել, որ արմատները, ի տարբերություն տերևների, խուսափում են լույսից: Այս տեսակետից գերադասելի են ոչ թափանցիկ կամ գունավոր անոթները: Կարելի է նաև ստվարաթղթով կամ լաթով փաթաթել թափանցիկ անոթները: Լույսից պաշտպանելը նաև կկանխարգելի ջրիմուռների զարգացումը ջրում: Ճիշտ է, դրանք բույսերին վնաս չեն հասցնում, բայց խաթարում են անոթի արտաքին տեսքը:

Նեղ բերանով անոթները գերադասելի են, քանի որ ավելի հեշտ է ուղղահայացին մոտ պահել բույսերի կտրոնները: Բայց շատ նեղ բերանն էլ անընդունելի է, քանի որ այդ դեպքում խաթարվում է ջրի մեջ գտնվող արմատների մատակարարումը թթվածնով:

Լայն բերան ունեցող անոթի դեպքում, բերանը կարելի է փակել պլաստիկե ցանցով, որի անցքերի մեջ էլ տնկել կտրոնները:

Բույսի կտրոններ   

Կանաչ կտրոնները բավականին արագ են արմատակալում ջրում: Աճը խթանող հորմոնալ նյութերի կիրառման անհրաժեշտություն չկա: Եթե ձեր կամ որևէ ծանոթի այգում աճաող թփեր կան, ապա կարող եք կտրել 5-6 սանտիմետր երկարությամբ գագաթային կտրոններ և դնել ջրի մեջ՝ արմատակալման: Կարող եք նաև արմատակալման դնել բանջարեղենի խանութից գնված թարմ բույսերը: Դրանք պետք է լվանալ և դնել ջրի մեջ, եթե գնել եք արմատներով, կամ թարմացնելով կտրվածքը: Ներքևի տերևները պետք է հեռացնել, քանի որ ջրի մեջ ընկղմված տերևները կարող են նեխել:

Փայտացած շիվերի կտրոնների արմատակալումը ավելի երկար է տևում: Այդ ընթացքում, առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է փոխել ջուրը: Իսկ երբ հայտնվեն արմատները, սովորաբար 2-6 շաբաթվա ընթացքում, ջուրը հաճախակի փոխելու անհրաժեշտություն կարող է չլինել:

Ուռենու ճուղերից կարելի է արմատների գոյացման բնական խթանիչ ստանալ: Ուռենու մի քանի ճյուղեր պետք է գցել տաք ջրի մեջ և պահել գիշերվա ընթացքում: Առաջացած թուրմի մեջ թրջած կտրոնները ավելի շուտ են արմատակալում:

Խոտաբույսեր, որոնք հաջողությամբ կարող եք աճեցնել ջրում

10-Delicious-Herbs-You-Can-Grow-Indoors-In-WATER-All-Year-Long

Բանջարեղեն, որը հաջողությամբ կարող եք աճեցնել ջրում

Այլ ուտելի բույսեր, որոնք բնության մեջ էլ աճում են ջրում

Հասարակ ջրկոտեմ (Watercress, Жеруха обыкновенная, Водяно́й кресс, Nastúrtium officinále)
Kress-vodyanoy
Ճահճախոտ (Water chestnut, Болотница сладкая, Eleōcharis dūlcis)
water_chestnut
Վասաբի (Wasabi, Васаби, Eutrēma japōnicum)
wasabi
Լոտոս (Lotus, Лотос, Nelúmbo)
lotus

Սենյակային բույսեր, որոնք կարելի է աճեցնել ջրում

Դիֆենբախիա Dieffenbachia

Դիֆենբախիան աներևակայելի կենսունակ է։ Կարելի է արմատակալման դնել ինչպես ճյուղերով, այնպես էլ առանձին տերևներով։

Դիֆենբախիայի ճյուղը կամ տերևը կտրելուց հետո, սպասում են մինչև կտրվածքը չորանա, այնուհետև դնում են ջրի մեջ։

Ջուրն անհրաժեշտ է 3-4 օրը մեկ փոխել։

Leave a Reply