Իշկաթնուկ տիրուկալի

tirucalli_500x-3Իշկաթնուկ տիրուկալի (անգլ.՝ Aveloz, Firestick plants, Indian tree spurge, Naked lady, Pencil tree, Pencil cactus, Sticks on fire կամ Milk bush, ռուս.՝ Молочай тирука́лли, լատ.՝ Euphórbia tirucálli), իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա ծառանման բույս է։ Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև
Արաբական թերակղզում: Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ:
Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։

Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։

Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։

Հղումներ

tirucalli_250x

 

Leave a Reply