Իշկաթնուկներ

Իշկաթնուկը (անգլ.՝ Spurge, ռուս.՝ Молочай, լատ.՝ Euphorbia) իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա: Ըստ տարբեր աղբյուրների ընդգրկում է 800 — 2000 տեսակ:

Կենսաձևը՝
Թուփ
Ընտանիքը՝
Իշկաթնուկազգիների
Հայրենիքը՝
Ամենից շատ տարածված են Աֆրիկայում
Աճեցման բարդությունը՝
Սովորաբար հեշտ է աճեցվում
Չափսերը՝
Ծառանման տեսակները հասնում են մինչև 3 մետր բարձրության, իսկ գնդաձևները՝ 15 սանտիմետրի
Աճի արագությունը՝
Ծառանմանների տարեկան աճը կարող է կազմել 20-25 սմ, իսկ գնդանմանները շատ դանդաղ են աճում
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 20-30 °С,
Ձմռանը՝ + 10-12 °С
նվազագույնը +5-6 °С
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ ջրի ընկնելը ճյուղերի և տերևների վրա վնասակար է: Զմռանը հեռու պահել ջեռուցող սարքերից:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ: Սակայն խայտաբղետ տեսակները կարող են այրվածքներ ստանալ:
Հողախառնուրդը՝
1 բաժին ճմահող;
1 բաժին տորֆ;
1 փտած գոմաղբ;
1 բաժին ավազ:
Կարելի է մի քիչ էլ փայտի ածուխ խառնել:
Ապահովել լավ դրենաժ:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը ջրել շաբաթը մեկ անգամ, գարնանը և աշնանը 15 օրը մեկ, իսկ ձմռանը՝ ամիսը մեկ անգամ:
Սնուցումը՝
Գարնանից-աշուն, ամիսը մեկ անգամ, կակտուսների համար նախատեսված հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝
Գագաթային կտրոններով: Կտրում են մոտ 12 սմ երկարությամբ և 4-5 տերև ունեցող կտրոններ: Պետք է կտրոնը 2-3 օր թողնել որպեսզի կտրվացքի տեղը պաշտպանիչ թաղանթ առաջանա: Կաթնահեղուկի հոսքը դադարեցնելու համար կտրոնը մի քանի րոպեով թաթախում են տաք ջրի մեջ: Կտրած տեղը կարելի է փոշոտել ակտիվացված ածուխի փոշիով:
Կտրոնը տնկում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ և տեղադրում լուսավոր վայրում: Աճեցնում են ոչ նվազ քան +20°С օդի ջերմաստիճանի պայմաններում:
Սերմերով բազմացնում են գնդանման իշկաթնուկները: Սերմերը ցանում են ավազի և տերևային հումուսի խառնուրդի մեջ, աճեցնում են լուսավոր տեղում +18°С ջերաստիճանային պայմաններում:
Ծաղկելը՝
Ծաղկելը երբեմն տևում է մի քանի ամիս: Ինքնափոշոտում չի լինում, ուստի սերմեր ստանալու համար անհրաժեշտ է կողք-կողքի մի քանի բույսեր աճեցնել:
Տեղափոխումը՝
Գարնանը՝ ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները՝
Գարնան սկզբին շատ ձգված բույսերը կարելի է էտել ճյուղերի կեսի չափով:
Եթե Միլիուսի իշկաթնուկի տերևները թափվում են, այլևս նորերը չեն աճում՝ այդպիսի ընձյուղները ավելի լավ է հեռացնել:
Բարդություններ՝
Ամենից հաճախ վնասվում է ալրատիզից, վահանամիջատից և սարդոստայնային տիզից:
Ցուրտ եղանակին շատ ջրելու հետևանքով, ինչպես նաև ջրի պակասությունից, ներքևի տերևները թափվում են: Նույնը կարող է տեղի ունենալ հողում լուսածնի պակասի դեպքում: Բույսը չի ծաղկում և մատղաշ տերևները թափվում են, եթե լույսի պակաս կա:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Որոշ տեսակներ վնասակար են կենդանիների համար, քանի որ թունավոր կաթնանման հյութ են արտադրում: Փշոտ բույսերը պետք  է երեխաներից ու կենդանիներից հեռու պահել: Պետք չէ թույլ տալ, որ կաթնանման հեղուկն ընկնի լորձաթաղանթների կամ վերքերի վրա, քանի որ ուժեղ գրգռող է:
Հղումներ

Leave a Reply