ԳԼԱՆԱՁԵՎ ՕՊՈՒՆՑԻԱ

austrocylindropuntia_subulataԱուստրո-ցիլինդրոպունցիան կամ Գլանաձև օպունցիան (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia) կակտուսների ընտանիքին պատկանող բազմամյա սենյակային բույս է: Բնական պայմաններում աճում է Արգենտինայում, Բոլիվիայում, Էկվադորում և Պերույում՝ սարերում և կիսաանապատներում, ծովի մակերևույթից 1000-3500 մ բարձրության վրա:

Կենսաձևը՝
Սուկուլենտ, կակտուս
Ընտանիքը՝
Կակտուսներ
Հայրենիքը՝
Հարավային Ամերիկա
Աճեցման բարդությունը՝
Հեշտ աճեցվող
Չափսերը՝
բարձրությունը՝ 15-70 սմ
Աճի արագությունը՝
Միջին՝ տարեկան մի քանի սմ
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 25-35 °С,
Ձմռանը՝ նվազագույնը +4,5°С
Կարող է կարճ ժամանակ դիմանալ -3°С ցրտահարությանը, կայուն է շոգի և լուսամուտից փչող սառը օդի նկատմամբ:
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ վատ է տանում թրջվելը:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ, կիսաստվեր
Հողախառնուրդը՝
Կարելի է գնել սուկուլենտների համար  նախատեսված պատրաստի հողախառնուրդ և մի քիչ ավազ ավելացնել (рН 6,1-7,8):
Ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝
— 3 մաս խոշոր ավազ կամ պերլիտ;
— 2 մաս ճմահող;
— 2 մաս փտած գոմաղբ կամ տերևային հումուս;
— 2 մաս տորֆ:
Անհրաժեշտ է լավ դրենաժ ապահովել:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը առատ են ջրում՝ շաբաթը մեկ անգամ, մնացած եղանակներին՝ ամսական 2-3 անգամ:
Խորհուրդ է տրվում ջրել ժամը 18-ից հետո:
Ծաղկամանի տակդիրում կուտակված ջուրը պետք է թափել:
Սնուցումը՝
Աճի ժամանակ, ամսական 1 անգամ սնուցում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով:
Բազմացումը՝
Ընձյուղներով, որոնք պոկում են, մի քիչ թողնում, որ չորանա, այնուհետև խրում են խոնավ ավազի մեջ՝ որպեսզի արմատակալի:
Սերմերով բազմացումը հնարավոր է, բայց բավականին բարդ է: Սերմերը պետք է անցնեն 1,5 ամսվա ստրատիֆիկացիա և ցանելուց առաջ լավ թրջվեն: Ցանում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ՝ ծածկելով թափանցիկ թաղանթով: Ամեն օր օդափոխում են և ցողում ջրով: Սերմերը ծլում են 3 ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝
Աստղաձև ծաղիկները վարդագույնից մանուշակագույն երանգ ունեն: Ծաղկում է ուշ գարնանը, կամ վաղ ամռանը:
Տեղափոխումը՝
Այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են 2-3 տարին մեկ: Տեղափոխելիս փտած կամ վնասված արմատները հեռացնում են:
Չի կարելի տեղափոխել ծաղկած բույսը:
Խնամքի առանձնահատկությունները՝
Պետք է զգուշանալ բույսի փշերից:
Հաճախակի օդափոխության կարիք ունի:
Բարդություններ՝
Շատ հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն ալրատիզեր կարող են հայտնվել: Ցածր ջերմաստիճանների և հողի չափազանց խոնավության դեպքում, հնարավոր է արմատների փտում:
Լուսավորության պակասի արդյունքում բույսը շատ բարակ, ծուռումուռ ընձյուղներ է ունենում:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Թունավոր չէ

Austrotsilindropuntsiya-fotoԲնական պայմաններում Գլանաձև օպունցիան սովոր է շոգին և արևահարությանը: Տանը կարելի է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ ամռանը դուրս բերել բաց երկնքի տակ: Ձմռանը կարող է արհեստական լուսավորության կարիք առաջանալ:

Ձմռանը բույսին անհրաժեշտ է հանգստի ռեժիմ ապահովել:

Վնասատուները՝

 

Հղումներ

Leave a Reply