Քլորոֆիտում

ChlorophytumՔլորոֆիտումը (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum) ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ այն շատ արագ է մեծանում, ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ, իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է: Այս բույսը սիրում է ցրված, պայծառ լույս, բայց կարող է լավ աճել նաև կիսաստվերում:
Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում, եթե այնտեղ պատուհան կա:
Խնամքը
Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը  8°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:
Լուսավորությունը` Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվերել:
Ջրելը` հողը չորանալուց հետո, առատ, գարնանից մինչև աշուն:  Ձմռանը ջրել չափավոր:
Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս, երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:
Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ  տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է, եթե բույսը գտնվում է ջեռուցող սարքի  մոտ:
Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում  թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով  նրա համար պատրաստում են ընդարձակ աման:
Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից, ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները: Դուստր փունջը արմատակալում է ինչպես հողում, այնպես էլ ջրի մեջ:
WP_20170213_013

Առանց հողի, ջրի մեջ քլորոֆիտում աճեցնելը

Կամայական ձևի կավե,ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում քլորոֆիտումը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնան, որ միայն արմատները, իրենց երկարության մեկ քառորդով լինեն ջրի մեջ։
Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված տեղում։ Խայտաբղետ տեսակներն ավելի շատ լույս են պահանջում։ Շաբաթը մեկ պետք է փոխել ջուրը և լվանալ բույսի արմատները։
Հղումներ

Leave a Reply