Բաղրջուկ

HibiscusԲաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus) պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիք համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:

Բաղրջուկների ցեղը շատ մեծ է ` 25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:

Որոշ տեսակների մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ` որպես բանջարեղեն:
Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H. rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` նույնիսկ ձմռանը:
Այս ցեղին պատկանող մյուս տեսակը՝ սիրիական բաղրջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:
Չինական վարդը բազմացնում են կտրոններով` գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:
Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում` խիստ պակասեցնելով ջրելը:
Աղբյուր` www.ankakh.com
Հղումներ

Leave a Reply