Իլենիները (spindle, бересклет) կարելի է պահել -5° -ից +5° ջերմաստիճանում: Իլենու Euonymus fortunei «Coloratus» կամ Euonymus fortunei ‘Emerald ‘n’ Gold’ տեսակները կարող են դիմանալ մինչև -35° ցրտահարությանը:
Բաղեղները (ivy, плющ) կարող են դիմանալ մինչև -10° ցրտահարությանը:
Կամելիան (Camellia) կարող է դիմանալ զրոյից նվազ մինչև -5° ցրտին, իսկ ամենից հարմարավետ պայմաններն են՝ 0°-ից մինչև +15°
Կակտուսները շատ դիմացկուն են ու հարմարվող: Հայտնի է, որ հանգիստ դիմանում են երաշտին, բայց նաև տեսակների մեծամասնությունը հարմարավետ են իրենց զգում + 5°- դեպքում:
Ցիտրուսայինները կարող են ձմեռն անցկացնել նվազագույնը + 7° օդի ջերմություն ունեցող վայրում:
Դափնին (laurus, лавр), ինչպես նաև Խորդենին (герань), Ֆուքսիան, Գորտենզիան, Քրիզանթեմը և Շիմշատը (самшит) կհանդուրժեն + 5-6°.
Գաճաճ փշատերևները՝ Արաուկարիան, Դրախտանոճին (туя), Նոճին (кипарис), Կրիպտոմերիան կարելի է ձմռանը պահել +6-+10° օդի ջերմություն ունեցող վայրում: Կարող են դիմանալ մինչև -5° կարճատև ցրտահարություններին:
Հավամրգին (heather, вереск) չի կորցնում իր գեղեցիկ տեսքը նույնիսկ ամբողջովին սառչելուց հետո: Ցրտադիմացկուն է, իրեն շատ լավ է զգում սկսած +5°-ից: