Որպես ծաղկաթաղարի չափս նշվում է դրա վերին մասի տրամագծի երկարությունը՝ սանտիմետրով, կամ տարողությունը՝ լիտրերով:
Ընդհանուր առմամբ ծաղկաթաղարի ծավալը պետք է համապատասխանի բույսի արմատների ծավալին: Արմատների նեղվածքը դանդաղեցնում է բույսի աճը, քանի որ հողի փոքր ծավալում ավելի քիչ խոնավություն ու սննդարար նյութեր կան, քան անհրաժեշտ է բույսին: Մյուս կողմից, պահանջվածից մեծ ծավալի հողի ավելցուկը մնում է անօգտագործելի, ինչի արդյունքում փոխում է որակը և կարող է թթվել: