Եղեսպակ

Sage-GardenԵղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):

Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:

Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:

Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:

Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:

Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):

Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:

Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:

Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:

Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս

Որպես բազմամյա աճեցվում է միայն Եղեսպակ դեղատուն, իսկ մյուս, դեկորատիվ տեսակները ստիպված ենք ցանել ամեն տարի:

Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:

Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:

  • Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
  • Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
  • Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
  • Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
  • Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
  • Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
  • Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:

Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:

Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:

Հղումներ

Leave a Reply