Բաղեղ Ալժիրյան

Hedera_algeriensisԲաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy,  ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:

Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:

Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):

Աճեցման պայմանները

Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն:

Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 — +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից:

Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության:

Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով:

 Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում:

Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են:

Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան:

Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>

Հղումներ

 

WP_20170223_008

 

Leave a Reply