Հինգ բույսեր, որոնք հարմար են մանկական սենյակում աճեցնելու համար

1. Հինածաղիկ (Impatiens, Бальзамин)

Impatiens-balsamina0

Պարտեզի ամենատոկուն ծաղիկներից մեկը՝ Ուոլերի Հինածաղիկը, շատերին է ծանոթ որպես տարածված սենյակային բույս: Հինածաղկի գեղեցկությունը չի զիջում նրա տոկունությանը, իսկ խնամքի դյուրինությունը նպաստում է լայնորեն տարածվելուն:

2. Կալանխոե (Kalanchoe, Каланхоэ)

Kalanchoe-blossfeldiana

Մանկական սենյակի պայծառ զարդ կարող է դառնալ կալանխոեն, որը հայտնի է իր տեսակների բազմազանությամբ և հրաշալի ծաղկման ձևերով: Այս սուկուլենտ բույսի շատ տեսակներ աճեցվում են զուտ գեղեցիկ, թանձր, ատամնավոր տերևներ ունենալու համար, բայց կան տեսակներ, որոնք շլացնում են իրենց անդուլորեն ծաղկող ծաղկաբույլերով:

Աճեցնելը հեշտ է, լավ է տանում ցրված լուսավորությունը, հեշտ է հարմարվում նոր տեղին:

Կարդալ Կալանխոեի մասին ==>
Գնել Կալանխոե ==>

3. Քլորոֆիտում (ChlorophytumХлорофитум)

Chlorophytum

Սաղարթավոր զարդաբույսերից լավագույն թեկնածուն արագաճ Քլորոֆիտումն է:

Խնամելը շատ հեշտ է՝ ցրված լույս, ոչ առատ ջրարբիացում, նվազագույն լրացուցիչ սնուցում է պահանջում:

Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
Գնել Քլորոֆիտում ==>

4. Աֆրիկյան մանուշակ (African violet, Saintpaulia, Сенполия)

Saintpaulia

Շատ հեշտ աճեցվող, փոքրիկ ու շատ գեղեցիկ ծաղկող բույս է Աֆրիկյան մանուշակը: Թավշյա փոքրիկ տերևները հաճելի է շոշափել:  Այդ նույն տերևներով շատ հեշտ է բազմացնել բույսը և սենյակը լցնել ծաղկող բույսի հմայքով:

5. Բաղրջուկ (Չինական վարդ, Hibiscus, Гибискус)

Hibiscus

Սենյակային խոշոր բույսերից, մանկական սենյակի համար ամենահարմարը Չինական վարդն է: Չինական վարդի հազարից ավելի տեսակներ կան այժմ, որոնք աճում և գեղեցկացնում են թե՛ սենյակները, թե՛ պարտեզներն ու փողոցները:

Չինական վարդը լավ ազդեցություն ունի սենյակի օդի վրա:

Որպեսզի Չինական վարդը իրեն հարմարավետ զգա և այն տարեց-տարի ծաղկի, պետք է տեղադրել ծառը լուսավոր տեղում, ձմռանը տերևները հաճախակի ցողել ջրով իսկ ամռանը առատ ջրել և լրացուցիչ սնուցում տալ: Ծաղկման շրջանի ավարտից հետո Չինական վարդի երկարած ճյուղերը պետք է կարճեցնել:

Կարդալ Բաղրջուկի մասին ==>
Գնել Բաղրջուկ ==>

Բացի վերը թվարկվածներից ուշադրության են արժանի նաև հետևյալ բույսերը՝

Leave a Reply