Արքայախնձոր

PineappleԱրքայախնձորը (անգլ.՝ Pineapple, ռուս.՝ Ананас, լատ.՝ Ananas comosus) Bromeliaceae ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Հայրենիքը հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքն է, սակայն տարածված է աշխարհի համարյա բոլոր արևադարձային երկրներում։

Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելիայինը։ Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսի աշխատանքին, խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։ Սակայն, պետք է նաև հիշել, որ ստամոքսային հիվանդությունների ժամանակ արքայախնձոր օգտագործել խորհուրդ չի տրվում։

Տերևների մեջ կան բազմաթիվ ամուր մանրաթելեր, որի շնորհիվ արքայախնձորը մշակում են նրանից թել ստանալու նպատակով։

Ինչպես տանը արքայախնձոր աճեցնել

Քայլ 1. Արքայախնձորի ընտրությունը

Աճեցնելու համար պետք է ընտրել լավ վիճակում գտնվող, հասած արքայախնձոր։ Ուշադրություն դարձրեք գագաթի տերևների վիճակին, դրանց գոնե կենտրոնական մասը պետք է կանաչ և առողջ տեսք ունենա, անպիտան են ամբողջությամբ չորացած կամ դեղնած ու հեշտությամբ պոկվող տերևներ ունեցող պտուղները։

Քայլ 2. Գագաթի մշակումը

ananas_1Գագաթը պտղից առանձնացնում են տերևների փունջը ամուր բռնելով ու դանդաղ պտտելով։ Եթե գագաթը հեշտությամբ չի պոկվում, կարելի է դանակով կտրել պտղի վերին մասը ու հետո պոկել ավելորդ մասերը։

Առանձնացված գագաթափնջի ստորին մասի տերևները պետք է ձեռքով պոկել՝ այնպես, որ բացվի 3-4 սանտիմետրանոց կոթուկ։

ananas_2

Քայլ 3. Արմատավորումը

ananas_3Որպեսզի արմատակալում տեղի ունենա, պատրաստված գագաթը պետք է նույն 3-4 սնտիմետրով ընկղմել 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Կարելի է բաժակի կամ մեկ այլ տարայի մեջ դնել գագաթը ու լավ կլինի ոչ թափանցիկ պատերով լինեն դրանք։

Բաժակը պետք է դնել սենյակում, լավ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառաքայթների տակ։ Բաժակի ջուրը պետք է 2 օրը մեկ փոխել՝ նույն, հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։

Մոտ մեկ շաբաթից կհայտնվեն արմատները։

ananas_4

Քայլ 4. Տնկելը

ananas_5Եթե կա հնարավորություն, պետք է միանգամից վերցնել մեծ ծաղկաման՝ 30-35 սմ տրամագծով և 20-30 սմ բարձրությամբ։ Հակառակ դեպքում, սկզբի համար, կարելի է տնկել 10-15 սմ տրամագծով ծաղկամանի մեջ, բայց, հենց բույսը սկսի աճել, պետք է տեղափոխեք այն մեծի մեջ, այլապես տերևները կսկսեն չորանալ ու ծաղկելու կամ պտուղ ստանալու մասին կարող եք չերազել։

Ծաղկամանը պարտադիր պետք է ունենա դրենաժային անցքեր և մոտ 3 սանտիմետր բարձրությամբ դրենաժային շերտ։ Մնացած մասում լցնում են պարարտ, փխրուն հողախառնուրդ, որի մեջ էլ տնկում են արքայախնձորի արմատակալած գագաթը։

1-2 ամիս անց, նույն պարբերականությամբ կատարում են բույսի լրացուցիչ սնուցում։

Պետք չէ մոռանալ, որ արքայախնձորը ջերմություն ու լույս սիրող բույս է և, ինչպես բույսերի գերակշռող մեծամասնությունը չի սիրում միջանցքային քամիներ։

ananas_6Ջրել բույսը պետք է հնեցված, սենյակային ջերմության ջրով, պարբերաբար և չափավոր։ Չափից շատ ջրելը կարող է հանգեցնել արմատների նեխելուն։

Բացի ջրելուց, պետք է հաճախ ցողել բույսի տերևները, ինչպես նաև լաթով կամ սպունգով, պարբերաբար մաքրել դրանք փոշուց։

Ընդհանուր առմամբ սենյակային պայմաններում արքայախնձոր աճեցնելը բարդ չէ։ Ճիշտ խնամքի ու անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում, 2-2,5 տարուց բույսը կծաղկի ու կպտղաբերի։

Հղումներ

Leave a Reply