Գայլուկ սովորական

Գայլուկ սովորա-կանը (անգլ.՝ Common Hop, ռուս.՝ Хмель обыкновенный, լատ.՝ Humuls Lupulus), կանեփազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, 7-8 մետր բարձրացող լիանա է:

Բույսն ինչպես արական, այնպես էլ իգական ծաղիկներ ունի։ Ծաղկում է ողջ ամառը, ծաղիկը թոշմում է բացվելուց 10-15 օր հետո, իսկ կոնանման պտուղները հասնում են օգոստոսից-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Գայլուկի լիանան 15-20 տարի պահպանում է իր դեկորատիվ գեղեցկությունը։

Որպես կանոն գայլուկն օգտագործում են ուղղահայաց կանաչապատման համար, սակայն պետք է նկատի ունենալ, որ բույսի վերգետնյա մասը ցրտին չի դիմանում ու ամբողջությամբ մահանում է։ Գարնանը, տաքերն ընկնելուն պես, պահպանված արմատից ակտիվ աճ է վերսկսվում։

Լավ կլինի գայլուկը տնկել հյուսիսային, ցուրտ քամիներից պաշտպանված կիսաստվերում։ Կիզիչ արևի տակ գայլուկը թուլանում է և հիվանդությունների ու վնասատուներ թիրախ դառնում։

Լավ է աճում բերրի, բավարար խոնավ, ավազակավային հողերում։

Գայլուկի օգտակար հատկությունները

Գայլուկը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով։ Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, ամիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունի մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին։

Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։ Նպաստում է մաշկի և ներքին լորձաթաղանթների բջիջների վերականգնմանը, ամրացնում է մազարմատները, ունի հակաալերգիկ ազդեցու

Տնկելը

Գայլուկ տնկելու համար, աշնանը կես մետր խորությամբ փոս են փորում, որի կեսի չափով գոմաղբ են լցնում ու ծածկում հողով։ Գարնանը հողի մեջ տնկում են գայլուկի կտրոնները կամ տնկիները։

Կտրոնները վերցնում են 3-8 տարեկան բույսից։ Տնկիներն ու կտրոնները տնկում են միմյանցից 1-2 մետր հեռավորության վրա։

Խնամքը

Ամռան առաջին կեսին գայլուկը շատ արագ է աճում՝ մեկ օրում մի քանի սանտիմետր։ Հենց շիվերը 40-50 սմ բարձրանան, հետագա աճի համար անհրաժեշտ է հենարաններ պատրաստել։ Առաջին տարում անհրաժեշտ է թողնելով ուժեղ և առողջները, կտրել բույսի թույլ զարգացած ճյուղերը։

Ժամանակին մոլախոտերը հեռացնելը, հողը փխրեցնելն ու ջրելը՝ ահա այն ամենը ինչ պետք է անել գայլուկի համար։

Գայլուկի արմատները տարածվելու միտում ունեն։ Դեմն առնելու համար, կարող է մեկ մետր խորությամբ, շիֆերից կամ այլ ամուր նյութից պատնեշ տեղադրելու կարիք առաջանալ։

Բազմացումը

Գայլուկը բազմացնում են վերարմատներից ծլած շրջակա շիվերով կամ վերարմատների կտրոններով։ Սերմերով բազմացնում են շատ հազվադեպ։

Վնասատուները

Գայլուկը կարող է ենթարկվել տիզերի կամ տերևները կրծոց միջատների հարձակմանը։ Դրանց դեմ կիրառում են դառը օշինդրի թուրմով կամ, ավելի ծանր դեպքերում իսեկտիցիդներով սրսկում։

Հղումներ

Leave a Reply