Կայենի պղպեղ (Չիլի)

cayenne-pepper-chili-potԿայենի պղպեղը (Չիլի պղպեղ) (անգլ.՝ Cayenne pepper, ռուս.՝ Пе́рец кайе́нский, լատ.՝ Capsicum annuum)  բազմամյա թուփ կամ կիսաթուփ է, տալիս է բազմաթիվ, շատ կծու փոքրիկ կարմիր պղպեղներ, օգտագործվում է տարբեր կերակուրներ պատրաստելիս՝ թարմ կամ չորացրած վիճակում:

Ինչպես աճեցնել
Կայենի պղպեղ կարելի է աճեցնել թե՛ այգում, թե՛ ջերմոցում, թե՛ տանը՝ պատուհանի գոգին կամ պատշգամբում:  Ծաղկած ու պտղաբերած Կայենի պղպեղն ունի շատ գեղեցիկ տեսք, ուստի, շատ դեպքերում այն աճեցնում են որպես դեկորատից բույս:
Աճեցման պայմանները բարդ չեն, իր “մերձավոր բարեկամ” լոլիկի նման, Կայենի պղպեղը իրեն լավ է զգում լավ լուսավորված, տաք տեղում՝ փխրուն ու խոնավ հողում:
Չի սիրում՝
  • շատ շոգն ու ցուրտը;
  • երբ ջուրն ընկնում է տերևներին ու պտուղներին;
  • երբ հողը ճահճացած է:
Չնայած Կայենի պղպեղը բազմամյա բույս է, այն, ցուրտ ձմռան պատճառով, բաց գրունտում հիմնականում որպես միամյա է աճեցվում:
Ցանկության դեպքում, կարելի է աշնանը թուփը թեթևակի էտել և, իր հողակույտով, տեղափոխել ծաղկաթաղարի մեջ և շարունակել աճեցնել այն սենյակային կամ ջերմոցային պայմաններում:
Նույն ձևով, բայց ավելի խորը էտելով, թողնելով 10-15 սմ ճյուղեր, բույսը կարելի է ձմեռացնել չսառչող նկուղում կամ նման այլ տեղերում:
Գարնանը, վերադարձնելով թուփը այգի, բույսը կշարունակի իր կյանքը և, սածիլների համեմատ, ավելի կոփված կլինի ու ավելի շուտ կծաղկի:
Սերմերի նախապատրաստումը ցանքին

Սկզբունքորեն, կարելի է չնախապատրաստել՝ պարզապես պլաստիկ բաժակների մեջ այգու հող լցնել ու ամեն մեկի մեջ, 0,5-1 սմ խորությամբ 2-3 սերմ ցանել, պարբերաբար ջրել ու սպասել ծլելուն:

Արեք այդպես, եթե չեք շտապում և մտահոգված չեք սածիլների առողջությամբ և ապագա բերքի քանակի վերաբերյալ:

Իսկ հմուտ պարտիզպաններն այսպես են անում.

  • սերմերը դնում են խոնավ անձեռոցիկի մեջ ու, խոնավությունը պահպանելով, սպասում են 4-5 օր;
  • այդ ընթացքում պատրաստում են հողախառնուրդ, որը պետք է կազմված լինի՝
  • պատրաստված հողախառնուրդը լցնում են, հատակին ծակեր ունեցող, պլաստիկ բաժակների կամ տորֆից պատրաստված բաժակների մեջ;
  • ցանելուց առաջ եռման ջուր են լցնում բաժակների միջի հողի վրա ու սպասում են մինչև սառչեն;
  • խոնավությունից փքված, համարյա ծլած սերմերը, 0,5-1 սմ խորությամբ ցանում են բաժակների մեջ և ցողացիրով ցողում;
  • բաժակները առանձին-առանձին, կամ բոլորը մեկ արած տեղադրում են տաք տեղում՝ ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո ու ծածկում են ապակիյով կամ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի:
Հարգելի այցելու, մեր առցանց խանութում վաճառվում են Կայենի պղպեղի սերմեր և սածիլներ:

buy_Cayenne_Pepper_Seedlings

seeds_250x

Մշտական տեղում սածիլները տնկում են երբ դրանք ունեն առնվազն 2 իսկական տերև ու աճել են 10-15 սմ բարձրության: Եթե բաց գրունտում պետք է տնկվեն,  ապա  այն ժամանակ երբ օդի գիշերային ջերմաստիճանը այլևս չի նվազի +10-ից: Բաց գրունտ տեղափոխելուց առաջ, մոտ մեկ շաբաթ, սածիլները պետք է կոփել՝ աստճանաբար ավելացնելով դրսում կամ բաց պատուհանի մոտ գտնվելու ժամանակը:

cayenneՍենյակային պայմաններում և պատշգամբում աճեցնելու համար, սածիլը, իր հողակույտով, պետք է տեղափոխել առնվազն 15 սմ բարձրություն ունեցող ծաղկաթաղարի մեջ՝ նախապես մանր խճաքարով կամ այլ հարմար նյութով, 2-3 սմ բարձրության դրենաժային շերտ լցնելուց հետո:

Կայենի պղպեղը շատ լույս ու ջերմություն սիրող բույս է, այնպես որ մշտական տեղը պետք է լինի այգու, տան կամ պատշգամբի ամենալուսավոր հատվածը: Սենյակային պայմաններում աճեցնելիս, ձմռանը բույսի համար պետք է ցերեկային կամ հատուկ ֆիտոլամպերով լրացուցիչ լուսավորություն ապահովվի:
 Խնամքը
Կայենի պղպեղը բավականին փառթամ թուփ է ձևավորում և համարյա անընդհատ ծաղկում է: Լավ ճյուղավորում ապահովելու համար պետք է, որոշակի բարձրության հասնելուց հետո, կտրել հիմնական ճյուղի գլխիկը:
Մեծ պտուղներ ստանալու համար, խորհուրդ է տրվում ծաղիկների մի մասը պոկել:
Բույսի հաճախակի ջրելը նպաստում է արմատների զարգացմանը: Բնականաբար, ծաղկաթաղարի մեջ աճող բույսերը ավելի հաճախ են ջրում՝ շատ շոգ եղանակին նույնիսկ օրը 2 անգամ:
Պարարտ հողի դեպքում լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չի առաջանում: Հետագայում, կիրառելի են լոլիկի համար նախատեսված սնուցման բոլոր ձևերը:
cayenne_pepperԲերքահավաքը
 Կայենի պղպեղի պտուղները կարելի է քաղել և օգտագործել թե՛ կանաչ, թե՛ կարմիր, թե ճյուղի վրա չորացած վիճակում:
Հասուն պղպեղները կարելի է կախան անել և երկար ժամանակ օգտագործել:
Օգտագործելը

Որպես համեմունք Կայենի պղպեղը անփոխարինելի է հայկական խոհանոցում և, որն ամենակարևորն է, շատ օգտակար առողջության համար: Շատ քչերը կհամարձակվեն ուտել Կայենի պղպեղը, այն չափազանց կծու է: Նույն պատճառով, զգուշությամբ և չափավոր պետք է այն ավելացնել ճաշատեսակներին:

Կայենի պղպեղը օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ: Հասուն պղպեղներից սպիրտային թուրմ են պատրաստում և խմում ռեվմատիզմից, րադիկուլիտից և գոտկատեղի ցավերից բուժվելու համար:

Հղումներ

Leave a Reply